Հայրապետ Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հայրապետ Բարսեղյան
Ծնվել էօգոստոսի 25, 1953(1953-08-25) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2002)
ՎիքիդարանՀայրապետ Բարսեղյան

Հայրապետ Ալեքսանդրի Բարսեղյան (օգոստոսի 25, 1953(1953-08-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2002): Ընդերադիտական վիրաբուժության հայկական ընկերության փոխնախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրապետ Բարսեղյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 25-ին, Երևանում: 1960-1970 թվականներին սովորել է Երևանի № 83 միջնակարգ դպրոցում: 1976 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական գործ ֆակուլտետը: 1976-1977 թվականներին սովորել է Երևանի 4-րդ քաղաքային հիվանդանոցի բազայի ինտերնատուրայում՝ ստանալով բժիշկ-վիրաբույժի որակավորում: 1977-1981 թվականներին ՀԽՍՀ առողջապահության նախարարության ուղեգրով նշանակվել է Հրազդանի կենտրոնական շրջանի հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ: 1981 թվականից աշխատում է նույն ինստիտուտի վիրաբուժական հիվանդությունների ամբիոնում, 2000 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժական հիվանդությունների № 3 ամբիոնի վարիչ, 1987 թվականից միաժամանակ աշխատում է «Մալաթիա» բժշկական կենտրոնում, 1991 թվականից՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ, 1994 թվականից՝ փոխտնօրեն[1]:

Աշխատանքները վերաբերում են լեղուղիների որովայնադիտական (լապարասկոպիկ) վիրաբուժության խնդիրներին: 250 և ավելի տպագրված գիտական աշխատանքների, դասագրքերի և մեթոդական ձեռնարկների հեղինակ է[2][3]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էնդոսկոպիկ վիրաբուժության եվրոպական ասոցիացիայի խորհրդի անդամ
  • Ռուսաստանի Էնդոսկոպիկ վիրաբուժության ասոցիացիայի անդամ
  • Ռուսաստանի բժշկա-տեխնիկական ակադեմիայի իսկական անդամ (2005)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլինիկական վիրաբուժության հիմնական ախտանիշերի և համախտանիշերի տեղեկագիր / Справочник основных симптомов и синдромов в клинической хирургии : Ուսումնական ձեռնարկ կլինիկական օրդինատորների, ինտերների և պրակտիկ բժիշկների համար / Ռ. Մ. Կուրղինյան, Վ. Ռ. Բարսեղյան, Մ. Ռ. Կուրղինյան, խմբ.՝ Հ. Ա. Բարսեղյան, Երևան, Լիմուշ, 2018:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 219:
  2. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/։ Վերցված է 2019-06-18 
  3. «Հայրապետ Ալեքսանի Բարսեղյան»։ old.ysmu.am։ Վերցված է 2019-06-18