Լև Փիրուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լև Փիրուզյան
Ծնվել էհուլիսի 16, 1937(1937-07-16)[1]
Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 4, 2013(2013-10-04) (76 տարեկանում)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտկենսաֆիզիկա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիքանի շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և ԺՏՆՑ ոսկե մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Էլեոնորա Փիրուզյան
Երեխա(ներ)Անաստաս Լևի Փիրուզյան

Լև Արամի Փիրուզյան (հուլիսի 16, 1937(1937-07-16)[1], Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 4, 2013(2013-10-04), Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային կենսաֆիզիկոս։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1974ԽՄԿԿ անդամ (1963)։ ԽՍՀՄ-ում տեսական ու փորձարարական ֆիզիոլոգիայի և բժշկական կենսաֆիզիկայի հիմնադիրներից: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ[2]:

Արամ Փիրուզյանի որդին: Անաստաս Փիրուզյանի հայրը: Էլեոնորա Փիրուզյանի ամուսինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, 1965 թվականից՝ լաբորատորիայի, 1970 թվականից՝ բժշկական կենսաֆիզիկայի բաժնի վարիչ, միաժամանակ (1972-1984)՝ քիմիական միացությունների կենսաբանական փորձարկումների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1980 թվականից՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Փիրուզյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են օրգանիզմում ախտաբանական պրոցեսների առաջացման, դրանց զարգացման և վերացման հարցերի, կենսաբանական օբյեկտների վրա արտաքին ֆիզիկական և քիմիական գործոնների (մագնիսական և էլեկտրական դաշտ, ֆիզիոլոգիապես ակտիվ միացություններ, լազերային ճառագայթներ և այլն) ազդեցության մոլեկուլային և բջջային մեխանիզմների ուսումնասիրությանը։ Փափազյանի և աշխատակիցների հետազոտությունների շնորհիվ ձևավորվել է գիտական նոր ուղղություն՝ ժամանակակից բժշկական կենսաֆիզիկան[3][4]։ Փիրուզյանը եղել է ամերիկյան աստղագնացության (1971) և կենսաաստղագնացության միջազգային (1980) ակադեմիաների իսկական անդամ է։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ ավիատիեզերական ընկերության անդամ (1971)
  • ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1974)
  • ԽՍՀՄ բժշկական արդյունաբերության նախարարության կոլեգիայի անդամ
  • Աստղագնացության միջազգային ակադեմիայի անդամ
  • ՌԴ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (2000)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշան (մայիսի 5 2008)[5]
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան (հուլիսի 29 2002)[6]
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան (դեկտեմբերի 31 1997)[7]
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1981)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1975)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ
  • ԺՏՆՑ ոսկե մեդալ, ԽՍՀՄ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Действие физиологически активных соединений на биологические мембраны. М., 1974 (համահեղինակ):
  • Пероксидазосомы, М., 1977 (համահեղինակ):
  • Вопросы медицинской биофизики, М., 1988 (համահեղինակ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png