Լեոնիդ Ռոշալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Ռոշալ
ռուս.՝ Леонид Михайлович Рошаль
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1933(1933-04-27) (90 տարեկան)
ԾննդավայրԼիվնի, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1970)
Մասնագիտությունմանկաբույժ, վիրաբույժ և քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Անդամությունfirst Civic Chamber of the Russian Federation? և second Civic Chamber of the Russian Federation?
 Leonid Roshal Վիքիպահեստում

Լեոնիդ Միխայիլովիչ Ռոշալ (ռուս.՝ Леони́д Миха́йлович Роша́ль, ապրիլի 27, 1933(1933-04-27), Լիվնի, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս մանկաբույժ, վիրաբույժ, հասարակական գործիչ, անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախագահ (2015), անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն (2003—2015), Ազգային բժշկական պալատի նախագահ, «Աշխարհի մանկական բժիշկ» (1996)[3]։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Ռոշալը ծնվել է 1933 թվականի ապրիլի 27-ին Լիվնի քաղաքում (ներկայիս Օռլովի շրջան)՝ զինվորականի և տնային տնտեսուհու ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ն․ Ի․ Պիրոգովի անվան ազգային բժշկական հետազոտական ինստիտուտը, որն էլ ավարտել է 1957 թվականին՝ մանկաբույժի մասնագիտությամբ։ Քանի որ հայրն աշխատանքի բերումով շատ էր տեղից տեղ տեղափոխվում, ընտանիքը նրա հետ ևս հաճախակի էր փոխում բնակության վայրը։

1959-1961 թվականներին սովորել է բժշկական ակադեմիայի մանկական վիրաբուժություն ամբիոնի օրդինատուրայում։ Հետո աշխատել է՝ որպես տեղամասային մանկաբույժ։

1961—1981թվականներին աշխատել է Մոսկվայի շրջանային գիտահետազոտական ինստիտուտի մանկական վիրաբուժության բաժանմունքում, ղեկավարել է Մոսկվայի շրջանի նորածնային վիրաբուժության կենտրոնը[4]։

1964 թվականին պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական թեզը՝ «Երեխաների աղիների սուր ինվագինացիա», իսկ 1970 թվականին՝ դոկտորական թեզը՝ «Երեխաների թոքերի միակողմանի վիրահատությունների հետագա արդյունքները»։

1970 թվականից մինչ այժմ հանդիսանում է Մոսկվայի շրջանի առողջապահության նախարարության արտահաստիքային մանկական պնևմոլոգը։

1981 թվականին դարձել է Վելտիշևի անվան գիտահետազոտական ինստիտուտի մանկական տարիքի երեխաների անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության բաժնի վարիչը։ 1982 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

Վելտիշևի անվան մանկական տարիքի երեխաների անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտ

2003-2015 թվականներին՝ Մոսկվայի մանկական տարիքի երեխաների անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 2015 թվականից՝ մանկական տարիքի երեխաների անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության ինստիտուտի նախագահ։

1988 թվականին Հայաստանում մասնակցել է Սպիտակի երկրաշարժից տուժված երեխաների փրկությանը[5]։ 1990 թվականին Ռոշալը դարձել է պատերազմների և տարերային աղետների ժամանակ երեխաներին օգնություն ցուցաբերելու միջազգային կոմիտեի նախագահ։ Այդ կոմիտեի կազմի մեջ էին մտնում հայտնի բժիշկներ՝ ամբողջ աշխարհից։ 1992 թվականին նա գլխավորել է պատերազմների և տարերային աղետների ժամանակ երեխաներին օգնություն ցուցաբերելու միջազգային բարեգործական հիմնադրամը, որի ստեղծման նպատակը անհետաձգելի օգնություն ցույց տվող միջազգային բժշկական անձնակազմի սննդի, նրանց տեղափոխության հարցը լուծելն ու անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելն էր։

Բացի այդ, օգնել է այն երեխաներին, որոնք տուժել էին Ռումինիայում տեղի ունեցած հեղափոխությունից, 1991 թվականի Իրաքի, Յուգոսլավիայի, Չեչնիայի պատերազմից, ինչպես նաև Ճապոնիայի, Եգիպտոսի, Աֆղանստանի՝ (1998), Թուրքիայի՝ (1999) և Հնդկաստանի՝ (2001) երկրաշարժի ժամանակ։

2002 թվականին Դուբրովկայի ահաբեկչության ժամանակ բանակցություններ է վարել ահաբեկիչների հետ (2002), նրա շնորհիվ թատրոնի շենքից դուրս են բերվել ութ երեխա, իսկ գերիներին փոխանցվել են ջուր և դեղորայք[6]։

Բանակցություններ է վարել նաև Բեսլանի ահաբեկիչների հետ, որոնք զավթել էին № 1 դպրոցը՝ 2004 թվականի սեպտեմբերին[7][8]։

[[Պատկեր: Владимир Путин в НИИ неотложной детской хирургии и травматологии 01.jpg|մինի|290px|{{center|Վելտիշևի անվան մանկական տարիքի երեխաների անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտում Վլադիմիր Պուտինի հետ]]

2011 թվականի ապրիլին Լեոնիդ Ռոշալը մեծ զեկույցով ելույթ է ունեցել բժիշկների առաջին համառուսաստանյան գագաթնաժողովի ժամանակ, որտեղ նշել է, որ Ռուսաստանում քիչ են առողջապահական կազմակերպությունները[9]։ ՌԴ առողջապահության նախարարությանն ուղղված այս քննադատությունը աջակցություն է ստացել վարչապետ Վ․Վ․ Պուտինի կողմից։ Զեկույցը հասարակական մեծ հնչեղություն է ստացել[10] և առողջապահության նախարարության սուր բացասական վերաբերմունքին է արժանացել[11]։ 2011 թվականին տեղի ունեցած առողջապահության նախարարության մոդերնիզացիայի նիստին, որը նվիրված էր մանկական առողջապահությանը և որին մասնակցել են նախագահ Դ․ Մեդվեդևը և առողջապահության նախարար Տ․ Գոլիկովան, Ռոշալը չի հրավիրվել[12]։

Ռոշալի զեկույցից հետո որոշ փոփոխություններ են կատարվել, այսպես․ Վ․ Պուտինը խոստացել է բարձրացնել բժիշկների և ուսանողների թոշակները՝ 2600-ից 6000 ռուբլի, կառավարության ծրագրով անցում է կատարվում բնակչությանը բժշկական անձնակազմով ապահովելու նախկին նորմերին, ինչն ավելացնում է բժիշկների թիվը գյուղերում[13]։

2011 թվականի ամռանը Ռոշալը հակադիր կարծիք հայտնեց առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությանը՝ «ՌԴ-ում քաղաքացիների առողջության պահպանման» օրենքի արագ ընդունման կապակցությամբ[14]։

2015 թվականին օգնել է Նեպալի երկրաշարժից տուժածներին։

2016 թվականից «Մանկական վիրաբուժություն» ամսագրի գլխավոր խմբագիրն է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնալուծվել է առաջին ումուսնությունից հետո։

Երկրորդ ամուսնությունից ծնվել է որդին՝ Սերգեյը, որը հետագայում գործարար է դարձել։ Սակայն հետո ամուսինները բաժանվել են։ Ունեցել են թոռ՝ Եվգենիա։

Հետագայում Ռոշալը երրորդ անգամ է ամուսնացել։

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոշալը հանդես է եկել ընդդեմ Չեչենական պատերազմի և Միխայել Խոդորկովսկու ձերբակալման։

«Բոլորը գիտեն, որ բժիշկ Ռոշալը բացարձակ դեմ է վճարովի բժշկությանը»
- (Վ․ Պուտին, 2011թ դեկտեմբեր)[15]։

2015 թվականի հունվարի 15-ին բժշկելով 15-ամյա տղային՝ Վանյա Բորոնովին՝ Լեոնիդ Ռոշալը հանդես է եկել Ուկրաինայի արևելքում զինված հակամարտությունը դադարեցնելու կոչով[16] որը տուժել էր Դոնբասի գնդակոծության արդյունքում։

«Հրավիրում եմ Պորոշենկոյին, Օբամային, Մերկելինին, Օլանդին, Պուտինին և այլոց՝ հանդիպում կազմակերպել մեր կլինիկայում՝ Վանյայի մահճակալի մոտ։ Մենք բոլոր պայմանները կստեղծենք», հայտնել է նա Twitter-ում։ «Իսկ եթե Ձեր երեխայի հետ այդպես վարվեին, կտրեին ոտքերը, ձեռքը, կուրացնեին։ Անհրաժեշտ է արագորեն և առանց պայմանների դադարեցնել սպանդը
- [17]։

2013 թվականին Լեոնիդ Ռոշալը մամուլի ասուլիսի ժամանակ «Մետրո» թերթի թղթակցին ասել է, որ ատում է հոմոսեքսուալներին և այն ամենն, ինչն ուղղորդված է դրան[18]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Ռոշալի ելույթը Տոլյատի բժշկական քաղաքից, 2012 թվական հունվար
  • SAMU SOCIAL INTERNATIONAL-ի պատվավոր նախագահ (Մոսկվա)
  • Ռուսաստանի մանկական վիրաբույժների խորհրդի անդամ
  • Ռուսաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի պատվավոր անդամ
  • Ռուսաստանի մանկաբույժների միության անդամ
  • Բրիտանիայի մանկական վիրաբուժության ասոցիացիայի անդամ
  • Պատերազմների և պատահարների ժամանակ երեխաներին օգնություն ցուցաբերելու միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ
  • ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի և առողջապահության նախարարության՝ «Երեխաների մոտ անհետաձգելի դեպքերի» հանձնաժողովի նախագահ
  • «Քաղաքացիական հասարակությունը՝ Ռուսաստանի երեխաներին» համառուսաստանյան միության համանախագահ
  • Անհետաձգելի օգնության և տարերային աղետների բժշկության համաշխարհային ասոցիացիայի տնօրենների միության անդամ (WADEM)
  • Պատերազմների և պատահարների ժամանակ երեխաներին օգնություն ցուցաբերելու միջազգային կոմիտեի նախագահ (WADEM)
  • Ազգային բժշկական պալատի նախագահ
  • Համառուսաստանյան ազգային ճակատի կենտրոնական շտաբի անդամ
  • Ռուսաստանի հասարակական պալատի անդամ (2006—2010)
  • Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության խորհրդի անդամ (2018թ-ից)
  • Համառուսաստանյան ազգային ճակատի կենտրոնական շտաբի համանախագահ (2018թ-ից)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական մրցանակներ և ՌԴ պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ազատ Ռուսաստանի պաշտպանի» մեդալ ( հունիսի 7, 1993 թվական)՝ 1991 թվականի օգոստոսի 19-21-ը՝ քաղաքացիական պարտքի կատարման համար՝ ժողովրդավարության և սահմանադրական կարգի պաշտպանության ժամանակ;
  • Խիզախության շքանշան 2002 թվականի դեկտեմբերի 30)՝ խիզախության և ինքնազոհության համար՝ 2002 թ, Մոսկվայում ՝ ահաբեկչության հետևանքով կյանքի համար ռիսկային պայմաններում մարդկանց փրկության համար։;
  • ՌԴ նախագահի շնորհակալագիր (2003 թվական ապրիլի 26) ՝ առողջապահության մեջ ունեցած մեծ ներդրման, բժշկական գիտության և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար։ ;
  • «Հայրենիքին մատուցած ծառայության համար» շքանշան՝ 4-րդ աստիճանի (2008 թվական ապրիլի 27)՝ առողջապահության ոլորտում մեծ ներդրում ունենալու, բժշկական գիտության և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար։
  • ՌԴ նախագահի շնորհակալագիր 2008 թվական ապրիլի 30՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման գործում մեծ ավանդ ունենալու, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության համար։
  • Պատվո շքանշան (2013 թվական ապրիլի 27)՝ առողջապահության մեջ մեծ ներդրման, բժշկագիտության և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար։
  • Ալեքսանդր Նևսկու անվան շքանշան (2019 թվական հուլիսի 13)՝ առողջապահության մեջ մեծ ներդրման, բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[19]

Շրջանային և տեղական ինքնակառավարման մարմինների մրցանակներ և ՌԴ պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մոսկվային մատուցած ծառայությունների համար» գերազանցության նշան
  • «Օսետիայի փառքի» մեդալ (2008թվական)[20]
  • «Մոսկվայի առողջապահության պատվավոր աշխատող» (2013 թ, ապրիլի 25)՝ առողջապահական համակարգում մեծ անձնական ներդրման և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[21]
  • Մոսկվայի շրջանի պատվավոր քաղաքացի 2015 թվական սեպտեմբերի 28[22]
  • Մոսկվայի մրցանակ «Դարի լեգենդ» (2018 թվական ապրիլի 26)՝ բժշկության և առողջապահության մեջ ունեցած ավանդի, երեխաներին անհետաձգելի վիրաբուժական և վնասվածքաբանական օգնություն ցույց տալու ոլորտում[23]

Արտասահմանյան պետական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բևեռային աստղի շքանշան (Մոնղոլիա, 2006թվական)
  • Հզոր առաջնորդի մեդալ (Պակիստան, 2007 թվական)[24]
  • Հայաստանի առողջապահության նախարարության մեդալ (2008 թվական)՝ առողջապահության ոլորտում մեծ ավանդի, բազմամյա համագործակցության, հայ-ռուսական բարեկամության զարգացման համար[25]
  • Պատվավոր լեգեոնի ասպետի շքանշան (Ֆրանսիա, 2013 թվական)[26]
  • «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ներդրման համար մեդալ» (Ֆրանսիա, 2015 թվական)

Հասարակական կազմակերպությունների մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լրագրողների կողմից անվանվել է «Աշխարհի երեխաների բժիշկ» (1996 թվական)
  • «Տարվա ռուսաստանցի» ազգային անվանակարգում՝ գրան պրի (2004 թվական)[27]
  • «Տարվա եվրոպացի 2005» (Reader’s Digest)
  • «Եվրոպայի աստղ 2005» (Business Week)
  • «Տասնամյակի մարդ»՝ «Բժշկություն» անվանակարգում (2006 թվական, Rambler)
  • «Ռուսաստանի վերածննդի համար» շքանշան (2003 թվական)
  • Պետրոս Առաջինի շքանշան՝ առաջին աստիճանի (2004 թվական)
  • «Հասարակությանը մատուցած ծառայությունների համար՝ ոսկե խաչ շքանշան (2004 թվական)
  • «Ոսկե աստղ» շքանշան (Ռուսաստանի պատիվ, հպարտություն և փառք) (2007 թվական)
  • «Ոսկե աստղ» շքանշան, Ռուսաստանի ազգային հերոս (2007 թվական)[փա՞ստ]
  • Ռուսաստանում հրեական համայնքի մրցանակ՝ «Տարվա մարդ»՝ «Խիզախություն» անվանակարգում (2007)[28]
  • «Հզոր Ռուսաստանի աստղ» շքանշան(2008 թվական)
  • «Հասարակական հեղինակություն» պատվավոր ադամանդե շքանշան (2008 թվական)
  • Վ․Վիսոցկիի անվան «Սեփական հետք» մրցանակի դափնեկիր (2003 թվական)
  • «Մարդու իրավունքների պաշտպանության» մրցանակի դափնեկիր (2002 թվական)
  • «Խաղաղության աղավնի» միջազգային մրցանակի դափնեկիր (2003 թվական)
  • «Կոչում» ազգային մրցանակի դափնեկիր (շնորհվում է ՌԴ լավագույն բժշկին)[29]
  • «Գիտության խորհրդանիշ» մրցանակի դափնեկրի մեդալ (2007 թվական)
  • Նիկոլայ Ռերիխի անվան մրցանակի դափնեկիր՝ «Աշխարհում երկրի մշակութային կերպարի ձևավորման» անվանակարգում (2011 թվական)[30]
  • Լև Նիկոլաևի անվան ոսկե մեդալ (2014)՝ գիտությունն ու մշակույթը հանրայնացնելու համար։

Այլ պատվոգրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվականին Լեոնիդ Ռոշալի անունով Ցուլի համաստեղությունում աստղ է անվանակոչվել։
  • 2003 թվականին Ռոշալը ստացել է է Հայաստանի Հանրապետության Ազգային Ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում։
  • 2004 թվականին ընտրվել է Ասիայի բժշկական ասոցիացիայի վաստակավոր անդամ(AMDA)։
  • 2005 թվականին ընտրվել է ՄԱԿ-ի Միջազգային թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ։
  • 2006 թվականին ընտրվել է Հայաստանի բժշկական պալատի պատվավոր նախագահ։
  • 2012 թվականին՝ արժանացել է Սուրբ Նիկոլայի անվան «Դարի խաղաղարար» մրցանակին՝ Մոսկվայում Յու․ Օզերովի զինվորական ֆիլմերի Х միջազգային փառատոնին
  • 2013 թվականին Լեոնիդ Ռոշալի անունով է անվանակոչվել «21-րդ դար ֆորումի» մի առանձին կոնֆերանսի բաժին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ
  • Рошаль Л. М. Отдалённые результаты односторонних операций на лёгких при бронхоэктатической болезни у детей. — М., 1970.
  • Рошаль Л. М. Диагностика и лечение неотложных состояний у детей. — М., 1977.
  • Ленюшкин А. И., Рошаль Л. М. Руководство для сестёр детских хирургических отделений. — Л.: Медицина, 1978. — 303 с.
  • Рошаль Л. М. Острый живот у детей. — Л.: Медицина, 1980. — 192 с., ил.
  • Баиров Г. А., Рошаль Л. М. Гнойная хирургия у детей. — Л.: Медицина, 1991.
  • Рошаль Л. М. Неотложная хирургия детского возраста. — М.: Медицина, 1996.
Հոդվածներ
  • Рошаль Л. М. — В кн.: Хронические неспецифические заболевания лёгких в возрастном аспекте. — М., 1969.
  • Рошаль Л. М., Селезнёва К. П., Семилов Э. А. и др. — В кн.: Анестезиологическое и реанимационное обеспечение пульмонологических больных. — Л., 1974.
  • Рошаль Л. М. Медиастинография. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975[31].
  • Рошаль Л. М. Бронхоскопия. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
  • Рошаль Л. М., Семилов Э. А., Кузьминив О. Д. Катетеризация правых и левых отделов сердца, лёгочной артерии и ашиокардиопульмонография. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
  • Рошаль Л. М., Щербина В. И., Щепкина О. И. Бронхоспирография. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
  • Неговский В. Н., Рошаль Л. М. Принципы реанимации. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
  • Рошаль Л. М. Гипоплазия лёгкого. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
  • Рошаль Л. М. Трахеальный бронх. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
  • Рошаль Л. М. Трахеобронхомаляция. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
  • Степанова М. Я., Рошаль Л. М. Долька непарной вены. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
  • Рошаль Л. М. Синдром Картагенера. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
  • Рошаль Л. М. Непаразитарные тонкостенные кисты лёгкого. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
  • Рошаль Л. М., Степанова М. П., Селезнёва К. Я. Острая эмпиема плевры. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
  • Рошаль Л. М., Семилов Э. А. Пневмоторакс. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
  • Рошаль Л. М. Ателектаз. Л. М. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
  • Рошаль Л. М. Киста перикарда. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
  • Рошаль Л. М. Перикардит. — В кн.: Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975.
  • Лагутина Т. С., Рошаль Л. М., Чернов В. В. Электромиографическая оценка результатов консервативного лечения мышечной кривошеи у детей // Ортопедия, травматология и протезирование. — 1981, № 9. — С. 45—46.
  • Рошаль Л. М. Оказание социальной помощи детям // Дети в чрезвычайных ситуациях. — М., 2003. — 315 с.
  • Карасёва О. В., Рошаль Л. М., Некрутов А. В. — Большой сальник: морфофункциональные особенности и клиническое значение в педиатрии. // Вопросы современной педиатрии, 2007, N 6. — С. 58—63.
  • Брянцев А. В., Капустин В. А., Карасёва О. В., Рошаль Л. М., Чернышева Т. А., Иванова Т. Ф. — Лечение аппендикулярного перитонита у детей // Детская хирургия, 2007, № 3. — С. 23—27.
  • Потапов А. А., Рошаль Л. М., Лихтерман Л. Б., Кравчук А. Д..— Черепно-мозговая травма: проблемы и перспективы // Вопросы нейрохирургии им. Н. Н. Бурденко. — 2009, № 2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. президент России Указ Президента Российской Федерации от 27 апреля 2008 г. № 600 «О награждении орденом «За заслуги перед Отечеством» IV степени Рошаля Л.М.» (ռուս.) // Собрание законодательства Российской Федерации — 2008.
  2. президент России Указ Президента Российской Федерации от 30 декабря 2002 г. № 1466 «О награждении орденом Мужества Кобзона И.Д. и Рошаля Л.М.» (ռուս.) // Собрание законодательства Российской Федерации — 2002.
  3. Екатерина Пичугина. (11.02.2009). «Леонид Рошаль: В России не здравое здравоохранение» (ռուսերեն). Редакция газеты «Московский Комсомолец». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
  4. "Мечтаю, чтобы вернулся лозунг «Все лучшее — детям» (Интервью Л. М. Рошаля) //Невское время, 15 апреля 2010
  5. «Ամեն ինչ սկսվեց Հայաստանից». Լեոնիդ Ռոշալ
  6. Алла Астахова (22.04.2013). «Доктора вызывали?». Итоги.
  7. Алла Астахова (22 апреля 2013). «Доктора вызывали?». Журнал «Итоги». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  8. Тимофей Борисов (9 февраля 2006). «Доктор Рошаль подает в суд». Российская газета. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  9. «Выступление Л. М. Рошаля на Первом Всероссийском Форуме медицинских работников 12-13 апреля 2011 г.». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
  10. «Гражданин поэт», выпуск № 7 на Youtube, посвящённый выступлению Л. М. Рошаля
  11. Открытое письмо сотрудников Минздравсоцразвития России Председателю Правительства РФ В. В. Путину по итогам Всероссийского форума медицинских работников
  12. «Рошаль оценил работу Минздрава на «троечку», но сам сменить Голикову не хочет» (ռուսերեն). www.newsru.com. 25.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին.
  13. Алла Астахова. «Не могу молчать» (ռուսերեն). Итоги, № 17(776) от 25.04.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին.
  14. «Рошаль: Минздрав идет против врачей, форсируя закон о здравоохранении». РИА Новости (ռուսերեն). 20110704T2002+0400Z. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  15. Сайт Председателя Правительства Российской Федерации В. В. Путина — События — В прямом эфире телеканалов «Россия 1», «Россия 24» и «РТР-Планета», радиостанций «Маяк», «Вести FM» …
  16. «Ваню Воронова, пострадавшего от обстрела на Донбассе, перевозят в Москву». Первый канал. 2015 թ․ հունվարի 15. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  17. «Рошаль призвал провести переговоры по Украине у постели раненого Вани». ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ հունվարի 16. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  18. «Леонид Рошаль признался, что ненавидит геев» (ռուսերեն). www.metronews.ru. 2013 թ․ փետրվարի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  19. Указ Президента Российской Федерации от 3 июля 2019 года № 312 «О награждении государственными наградами Российской Федерации»
  20. «Доктору Рошалю - медаль "Во славу Осетии"» (ռուսերեն). Администрация Главы РСО-А и Правительства РСО-А. 28.04.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
  21. «Известный детский врач Леонид Рошаль отмечает 80-летие». runews24.ru.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  22. Постановление Губернатора Московской области от 28.09.2015 № 423-ПГ "О присвоении почетного звания «Почетный гражданин Московской области»(չաշխատող հղում)։
  23. «Указ мэра Москвы № 19-УМ от 26.04.2018 «О присуждении премии города Москвы «Легенда века»». Официальный портал Мэра и Правительства Москвы. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  24.  — за заслуги перед Пакистаном Associated Press of Pakistan Արխիվացված 2012-11-27 WebCite Արխիվացված 2012-11-27 WebCite
  25. «Леонид Рошаль награждён памятной медалью Министерства здравоохранения Армении» (ռուսերեն). АМИ «Новости-Армения». 1.10.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
  26. «Леонид Рошаль награждён орденом Почетного легиона» (ռուսերեն). Российская газета. 24.7.2013. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  27. «Россиянин года» на сайте Российской Академии бизнеса и предпринимательства
  28. Ирина Винер и Леонид Рошаль получили премию «Человек года»: Россия: Lenta.ru
  29. «Лучшие врачи России». www.prizvanie.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  30. Евгения Цинклер. Леонид Рошаль получил в Эрмитаже премию имени Рериха. Российская газета, 11.10.2011.
  31. Скачать книгу Стручков В. И., Пугачев А. Г. Детская торакальная хирургия, 1975 г. на сайте Медицина — наше призвание(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Ռոշալ» հոդվածին։