Ահաբեկչություն Դուբրովկայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեռորիստական հարձակում Դուբրովկայի վրա
Vladimir Putin with victims of Nord-Ost terrorism.jpg
Չեչնիայի կողմից կազմակերպված տեռոր[1]
Տեսակcriminal case? և պատանդների գերեվարում
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղադրանքՄոսկվա
Տարեթիվհոկտեմբերի 23 —-հոկտեմբերի 26 2002
ԶենքԿալաշնիկովի ինքնաձիգ, պայթուցիկ նյութեր, ատրճանակ, նռնակներ, գնդացիր[1]
Զոհվածներ130 (փաստացի տվյալներ)[2], 174 ( «Նորդ Օստ» կազմակերպության տվյալների համաձայն)[3]
Վիրավորներ700[4]
Ահաբեկիչների քանակ40
Պատանդներ916[1]
55°43′33″ հս․ լ. 37°40′24″ ավ. ե. / 55.72583° հս․. լ. 37.67333° ավ. ե. / 55.72583; 37.67333

2002 թվականի հոկտեմբերի 23-ին ահաբեկչական գործողություններ կատարվեցին Մոսկվայի Դուբրովկա շրջանում, որի ընթացքում Մովսար Բարաևի գլխավորությամբ մի խումբ զինված գրոհայիններ բռնեցին և պատանդներ վերցրեցին աշխատողների, հանդիսատեսների և երաժիշտների «Նորդ օստ» կինոթատրոնի շենքում[5][6]: Հոկտեմբերի 23-ին կինոթատրոնի շենք ներխուժեցին երեք միկրոավտոբուսներով ժամանած գրոհայիններ, որոնք զինված էին տարբեր զենքերով: Նրանք գրավեցին համերգասրահն ու պատանդ վերցրեցին 916 հոգու [1]: Ռուսաստանի իշխանությունները այս ահաբեկչության նպատակը դիտարկեցին որպես հանրային անվտանգության խախտում. ահաբեկել բնակչությանը և ազդեցություն գործել Ռուսաստանի Դաշնության իշխանությունների վրա` որպեսզի զորքերը դուրս բերվեն Չեչնիայի տարածքից:

mini

Ահաբեկիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ահաբեկչությունն իրականացնելու համար ընտրված էին 21 տղամարդիկ և 20 կանայք: Մահապարտների տարիքները՝ 16 - 42 տարեկան, մեծամասնությունը՝ 20 - 23 տարեկան: Կեղծ փաստաթղթերով նրանք կին ահաբեկիչների համար վարձակալեցին երեք բնակարաններ Մոսկվա քաղաքում. Վորոնցովի փողոց, տուն 22, Ֆեստիվալնայա փողոց, տուն 15, Էլեվատորնայա փողոց, տուն 4, կորպուս 1: Նույն կերպ բնակարաններ վարձակալվեցին նաև տղամարդկանց համար: Էլմուրզաևն ընտրեց Էլեվատորնայա փողոցը, Մովսար Բարաևը՝ Շամիլխաժի Ախմատանովա կեղծանվամբ, տեղավորվեց Վեերնայա փողոց, տուն 30, կորպուս 2-ում: Խմբի անդամները մայրաքաղաք էին ժամանել տարբեր ճանապարհներով և տարբեր ժամանակներ, սակայն նրանց մեծամասնությունը եկել էր Խասավյուրտ Մոսկվա ավտոբուսով, տեռորից մի քանի օր առաջ: Աղջիկներից մի քանիսը Ինգուշետիայից եկել էին ինքնաթիռով: Մովսար Բարաևը, ով զինված բանդայի պարագլուխն էր, Մոսկվայի Կազանսкի երկաթուղային կայարանում № 3 գնացքից իջել էր երկու ահաբեկիչների՝ Ալխազուրովի և Բաթաևի ուղեկցությամբ, 2002 թվականի հոկտեմբերի 14-ին: Յուրաքանչյուր բնակարանում տեղավորվել էին 4-5 հոգի:

Զենքը, զինամթերքն ու պայթուցիկ նյութերը ևս բաշխված էին տարբեր վայրերում, մի մասը պահվել է Օգորոդնոյո անցուղիում, որոշները՝ Չեռնոյե գյուղում, մի մասն էլ թաքցրել էին Մոսկվայում վարձակալած բնակարաններում:


Մահացածների թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացածների թիվը ըստ ազգության
Երկիրը Թիվը
Ռուսաստան 121
ՈՒկրաինա 3
Միացյալ Նահանգներ 1
Բելոռուսիա 1
Ավստրիա 1
Հոլանդիա 1
Ղազախստան 1
Հայաստան 1

Ընդամենը

130

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2002 թ. հոկտեմբերի 28-ը հայտարարեց սգո օր` ահաբեկչական գործողությունների ողբերգական հետևանքներով զոհվածների համար[7][8]:

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

CNN ամերիկյան հեռուստաընկերության հաղորդագրությունում ահաբեկիչներին անվանեցին «չեչենական ընդդիմախոսներ»,[9].

Արաբական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 12-ին «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի եթերում վերծանելով ահաբեկչությունը, Ալ Քաիդի միջազգային ահաբեկչական խմբի առաջնորդ Ուսամա բեն Լադենի կողմից հավանություն է տրվել Մոսկվայում չեչեն զինյալների կողմից պատանդների առևանգմանը, ինչպես նաև հավանություն է տրվել ահաբեկչական գործողություններին Ինդոնեզիայում, Եմենում և Քուվեյթում[10]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]