Մովսար Բարաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսար Բարաև
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1979(1979-10-26)
ԾննդավայրArgun, Շալինսկի շրջան, Չեչենա-ինգուշական ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 26, 2002(2002-10-26) (23 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Կրոնսուննի իսլամ

Մովսար Բարաև (նախկինում կրել է Սուլեյմանով ազգանունը[1]) (հոկտեմբերի 26, 1979(1979-10-26), Argun, Շալինսկի շրջան, Չեչենա-ինգուշական ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2002(2002-10-26), Մոսկվա, Ռուսաստան), չեչեն ահաբեկիչ, Չեչնիայի անջատողական շարժման ակտիվ մասնակից, ինքնահռչակ Իչկերիայի Չեչենական Հանրապետության զինված խմբավորումների կազմում զբաղեցրել է Հատուկ նշանակության իսլամական գնդի հրամանատարի պաշտոնը։ Արբի Բարաևի զարմիկը։ Հայտնի է դարձել 2002 թվականի հոկտեմբերին Դուբրովկայի թատերական կենտրոնի շենքում գերիների պատանդառման գործողությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարաևը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 26-ին, Իչկերիայի Չեչենական Հանրապետության Արգուն քաղաքում։ Նրա հայրը Բուխարի Ահմեդի Սուլեյմանովն էր, իսկ մայրը՝ Լարիսա Բարաևան։ Եղբոր անունը եղել է Մովսան, իսկ քույրերինը՝ Ռաիսա և Ֆաթիմա։ 18 տարեկանից մասնակցել է չեչեն անջատողականների զինված խմբավորումների գործունեությանը, գործել Հատուկ նշանակության իսլամական գնդի կազմում, որը ղեկավարել է նրա քեռին՝ Արբի Բարաևը։ Արդյունքում, դարձել է Բարաևի անձնական թիկնապահը։

1998 թվականի ամռանը, Աբդուլ Մալիք Մեժիդովի Շարիաթի գվարդիայի կազմում, մասնակցել է Գուդերմեսի բախումներին, որի ժամանակ վիրավորվել է։

Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ մասնակցել է դաշնային զորքերի դեմ մղված ռազմական գործողություններին։ 2001 թվականի ամռանը գլխավորել է Ալխան-քալա գյուղի ջամաաթը։ Մի քանի հարձակումներ է կազմակերպել ռուսական զորքերի ավտոշարասյունների ուղղությամբ։ Ստանձնել է Գրոզնիում, Գուդերմասում և Ուրուս Մարտանում պայթյունների խմբի պատասխանատվությունը[2]։ 2002 թվականի հոկտեմբերին, Մուրադ Յուսուպհաջիևի մահվանից հետո, գլխավորել է Հատուկ նշանակության իսլամական գունդը։

2001 թվականի հունիսի 23-ին քեռին՝ Արբի Բարաևը ոչնչացվել է Ալխան-քալա բնակավայրում, որից հետո Մովսարին ժառանգություն հասավ քեռու ջոկատի մեծ մասը[3]։

2001 թվականի օգոստոսի 21-ին Մովսար Բարաևի մահվան մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը։ Ներկայացվել են նաև այնպիսի փաստեր, որ Բարաևը ոչնչացվել է հատուկ գործողության ընթացքում, իսկ նրա զինակիցները եղել են լավ զինված և պայքարել մինչև վերջ։ Մոտ մեկ շաբաթ անց հետևել է Բարաևի մահվան ևս մեկ պաշտոնական հաստատում։ Բայց հետո Բարաևը չեչեն գրոհայինների կայքերում սկսել է հանդես գալ մեկնաբանություններով, որի արդյունքում նրան դարձյալ սկսեցին համարել ողջ[3]։

2002 թվականի հոկտեմբերի 12-ին Չեչնիայում ռուսական զորքերի խմբավորման հրամանատարի տեղակալ Բորիս Պոդոպրիգորան հայտարարել է, որ «Բարաևը մահացել է ռուսական հրետանու և ավիացիայի թիրախային հարվածներից հետո»։ Զինվորականների զեկույցներից պարզ է դառնում, որ Ուռուս-Մարտանովսկու շրջանի լեռներում հայտնաբերվել և ինտենսիվ ռմբակոծման և հրետանային կրակի է ենթարկվել գրոհայինների մեծ ջոկատ։ Մովսարի դին ցույց չեն տվել, չնայած, որ զինվորականները միշտ ձգտում են ցւցադրել այս կամ այն հայտնի գրոհայինի ոչնչացված դին։ Նախկինում Արբի Բարաևի դին ցույց են տվել տեսախցիկների առջև[3]։

2002 թվականի հոկտեմբերի վերջին, Շամիլ Բասաևի հրամանով, մասնակցել է Մոսկվայում կայացած հարձակմանը՝ որպես դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման հրամանատար։

2002 թվականի հոկտեմբերի 23-ին, Բարաևի գլխավորած խմբավորումը, գրոհով վերցրել է Մոսկվայի մշակույթի պալատի շենքը, որտեղ ընթանում էր «Նորդ-Օստ» մյուզիքլի երկրորդ արարը։ Բարաևը ռուսական իշխանություններից պահանջել է դադարեցնել Իչկերիայում ռազմական գործողությունները և բանակցություններ սկսել Ասլան Մասխադովի հետ։

Ողբերգության օրերին Չեչնիայի ՆԳՆ ղեկավար, գնդապետ Սայդ Սելիմ Պեշխոևը Բարաևին նկարագրել է հետևյալ կերպ․

Արգունի բնակիչ, փոքր, ոչնչով աչքի չընկնող հանցագործ, նախկինում ոչնչացված չեչեն դաշտային հրամանատար Արբի Բարաևի զարմիկը։ Ունի 10-ամյա կրթություն, չի աշխատում, չի շարունակել կրթությունը, իսկ իր անվանի բարեկամի մահվանից հետո՝ գլխավորել է 4-5 հոգանոց խմբավորումը։ Խուլիգանություններ է արել հիմնականում Արգունում և Մեսկեր Յուրտ բնակավայրում։

Թե ինչպես է Մովսարը հայտնվել Մոսկվայի պրոֆեսիոնալ պատրաստված խմբավորման գլխավերևում, անհասկանալի է։ Անձամբ նա որևէ պրոֆեսիոնալ-ահաբեկչական և կազմակերպչական տվյալներին չի տիրապետում։ Այդ իմաստով բացարձակ պատրաստ չէ նման տիպի ակցիաների կազմակերպմանը։ Վստահ եմ, որ նա ահաբեկիչների կողմից դրված կերպար է և խմբավորմանը ղեկավարում է այլ մեկը, որի անունը հանցագործները, չգիտես ինչու, դեռ գաղտնի են պահում[4][5]։

Ահմեդ Զաքաևը, ահաբեկչությունից անմիջապես հետո, Բարաևի մասին արտահայտվել է հետևյալ կերպ․ «Ես երբեք չեմ հանդիպել նրան։ Նա նոր սերնդի ներկայացուցիչներից մեկն է, որը չգիտի ոչ մի բան, բացի պատերազմ և բռնաճնշումներ»[6]։

Սպանվել է 2002 թվականի հոկտեմբերի 26-ին ՌԴ ԱԴԾ «Ալֆա» և «Վիմպել» ջոկատների կողմից մշակույթի տան ուղղությամբ կատարված գրոհի արդյունքում։ Լրագրողի այն հարցին, թե ինչու չեն կարողացել Բարաևին կենդանի վերցնել, գրոհի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ փոքր տարածքից, որտեղից և գտնվել է նրա մարմինը, ցուցաբերվել է «ուժեղ կրակային հակադրություն», որից հետո որոշվել է այդ ուղղությամբ նետել մի քանի նռնակներ։ Հանրային մեծ ռեզոնանս է առաջացրել Բարաևի մարմնի կադրերը, որտեղ նրա ձեռքում երևում է «Hennessy»-ի կիսադատարկ շիշը[7]։ Այդ փաստը հանրության շրջանում առաջացրել է դավադրությունների մի շարք տեսություններ, այդ թվում նաև հեռուստատեսությամբ հայտարարված փրկագնի փաստը։ Հետագայում գրոհի մասնակիցներն այդ փաստը բացատրել են որպես խմբի ներսում առկա որոշակի ներքին ավանդույթ։ Այսինքն, այդ շիշը դրել էին գրոհայինները։ Բարաևի հետ միասին սպանվել են նաև մյուս ահաբեկիչները, որոնց մի մասը գտնվել է անգիտակից վիճակում[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мария Цветкова. Бараева-младшего убили со второго захода Արխիվացված 2012-01-12 Wayback Machine, gazeta.ru
  2. Уничтоженные чеченские боевики. Справка
  3. 3,0 3,1 3,2 «Газета.Ru — Кто такой Мовсар Бараев». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. Это — подлые отморозки, «Труд», 25.10.2002.
  5. УВД Чечни: Захват заложников мог организовать не Бараев // Грани.ру — 24.10.2002.
  6. Находящийся в розыске Закаев призывает к миру, «ИноСМИ».
  7. «301 Moved Permanently». www.newyork.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. «Следствие еще раз проверит операцию по освобождению заложников «Норд-Оста»». riasv.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 08.09.2015-ին.
  9. «Правда об освобождении заложников "Норд-Оста"». RussiaHouseNews.info. Վերցված է 08.09.2015-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]