Խաչատուր Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Գասպարյան
Ծնվել էապրիլի 14, 1963(1963-04-14) (61 տարեկան)
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունհոգեբան
Ալմա մատերՎՊՀ և Մոսկվայի պետական համալսարան
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների թեկնածու

Խաչատուր Վլադիմիրի Գասպարյան (ապրիլի 14, 1963(1963-04-14), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ[1]։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ։ 2015 թվականին՝ ՀՀ ՊՆ նախարարի հրամանագրով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Գասպարյանը ծնվել է 1963 թվականի ապրիլի 14-ին Վանաձորում։ 1970-1980 թվականներին սովորել է Վանաձորի թիվ 12 միջնակարգ դպրոցում։ 1982 թվականին ընդունվել և 1987 թվականին ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1990-1991 թվականներին ուսանել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում։

1991-1994թթ․ աշխատել է Վանաձորի «Արալեզ» մանկական կենտրոնում,

1991թ. հետդիպլոմային ուսուցում Լոնդոնի Թավիսթոք կլինիկայում,

1995 թ. հատուկ դասընթացներ Օքսֆորդի համալսարանի Փախստականների տրավմայի ուսումնասիրության կենտրոնում, Թագուհի Ելիզավետայի համալիրում

1999թ. վերապատրաստվել է բժշկական և դատական հոգեբանություն մասնագիտությամբ Մոսկվայի Սերբսկու անվան Իրավաբանական և սոցիալական հոգեբուժության կենտրոնում

1994-1996 թթ. Ստեփանակերտի մանկական հոգեբանական կենտրոնի հիմնադիր, գլխավոր հոգեբան,

1996-2004 թթ. Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի կուրսի ղեկավար,

2001-2004 թթ. Երևանի մանկապատանեկան հոգեկան առողջության ծառայության կլինիկական տնօրեն,

2004-2005 թթ. Կոլումբիայի համալասարանի, Նյու-Յորքի պետական հոգեբուժական ինստիտուտի գիտաշխատող / ընտրվել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի կողմից իրականացվող սեպտեմբերի 11-ին առնչվող գիտական ուսումնասիրության թիմի անդամ և մեկ տարի անցկացրել է հետազոտական թիմի հետ որպես հոգեբան-փորձագետ/,

2005 -2007 թթ. ԵՊԲՀ հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի կուրսի ղեկավար,

2013թ-ից առ այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս,

2010թ-ից առ այսօր Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի հրավիրված դասախոս,

2009թ-ից առ այսօր «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան,

2007թ-ից առ այսօր  ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թ. Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Տարիքային-հոգեբանական առանձնահատկությունները դժվարին կենսական իրավիճակներում» /երկրաշարժի և ԼՂՀ պատերազմի օրինակներով/ թեմայով՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. ՀՀ ՊՆ-ից Վազգեն Սարգսյանի անվ. գերատեսչական մեդալ

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասախոսություններով հանդես է եկել Անգլիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Արգենտինայում, Ռուսաստանում, Հունգարիայում և այլն։

Անդամակցում է 10 ավելի միջազգային և տեղական մասնագիտական կազմակերպությունների։

Հանդիսանում է հոգեբանության մեջ Գլոբալ նախաձեռնություն կազմակերպության կառավարման մարմնի անդամ /Հոլանդական միջազգային կազմակերպություն/

1996 թ. Տրավմային սթրեսի ուսումնասիրության եվրոպական ընկերության անդամ  Group of Protection of Adolescents / Protecting Children and Adolescent in Emergency,  Rights of the children under the emergency (since 1999); ՄԱԿ-ի Էքսպերտ հոգեբան,

1997թ. Հայաստանի մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերության հիմնադիր անդամ, փոխնախագահ,

1999թ. Եվրոպական հոգեբուժական ասոցիացիայի անդամ,

2000 թ.  ԼՂՀ Հոգեկան առողջության ծրագրի ուսուցման բաժնի ղեկավար, Բժիշկներ առանց սահմանի, MSF –Belgium,

2007թ.- Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար,

2009-2013թթ. Հ1 հեռուստատեսության, Ց. Պասկալևայի «Ճառագայթ» հեղինակային հաղորդաշարի խորհրդատու-հոգեբան,

2010թ․-ից առ այսօր «Հոգեկան առողջության հայկական հանդես» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ

2010 թ.–առ այսօր «Առողջապահություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, հոգեբանի անկյուն խորագրի հեղինակ,

2012 թ.- ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ՀՀ ՊՆ առընթեր զորակոչային բողոքարկման հանձնաժողովի անդամ։

«Բժշկական հոգեբանության»[3] հայերենով առաջին ուսումնական ձեռնարկի հեղիակ է, 12 ուսումնական և մեթոդական ձեռնարկների, ավելի քան 80 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են տարբեր երկրներում։

2013-14թթ Հայոց ցեղասպանության տրավմայի վերաբերյալ դասախոսություններով հանդես է եկել.

ա/ ԱՄՆում տեղի ունեցած 11րդ Հայկական բժշկական միջազգային կոնգրեսում,

բ/ ՀՀ ՊՆ Խ. Գասպարյանի նախագահությամբ կազմակերպած ՞Ռազմական հոգեբանության հիմախնդիրները՞ գիտաժողովի շրջանակներում,

գ/ Միացյալ Թագավորության Օքսֆորդի համալսարանում, որպես հրավիրված դասախոս,

դ/ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի կողմից Երևանում կազմակերպած միջազգային գիտաժողովին,

դ/ Հոլոքոստի և հայկական ցեղասպանությանը նվիրված համաշխարհային կոնգրեսում, Լոս Անջելես, ԱՄՆ։

Անձնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. Technologies, Peyotto. «Խաչատուր Գասպարյանը պարգևատրվել է Վազգեն Սարգսյան մեդալով». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. «Facebook». www.facebook.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.