Սուրեն Ստեփանյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Ստեփանյան
Ծնվել էմայիսի 12, 1967 (56 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ-վիրաբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ

Սուրեն Աղոյի Ստեփանյան (մայիսի 12, 1967, Արթիկի շրջան, Անուշավան, Հայաստան), հայ բժիշկ-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր (2013), պրոֆեսոր (2018)։ ՀՀ ԱՆ խորհրդատու վիրաբուժության գծով։ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վիրաբուժության կլինիկայի ղեկավար։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Ստեփանյանը ծնվել է 1967 թվականի մայիսի 12-ին Շիրակի մարզի Անուշավան գյուղում։ 1975-1985 թվականներին սովորել է Արթիկի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 1985 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1993 թվականին։ 1993-1995 թվականներին անցել է կլինիկական օրդիանտուրա ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնում։

1987-1989 թթ. ծառայել է Խորհրդային բանակում,

1990-1991թթ. Ա. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի բուժակ,

1995-1996 թթ. Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ավագ լաբորանտ,

1996-2005 թթ. ԵՊԲՀ, Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ասիստենտ,

2005-2008 թթ. ԵՊԲՀ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի դոցենտ,

2007-2008 թթ. «Արմենիա» ՀԲԿ, Վիրաբուժական թիվ 1 բաժանմունքի վարիչ,

2008-2018 թթ.  «Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժության կլինիկայի ղեկավար,

2018 թ. այժմ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար,

2008 թ. այժմ ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ,

2018 թ. այժմ -ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատու ընդհանուր վիրաբուժության գծով,

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թ. ապրիլի 17-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ստամոքսաելքը պահպանող վիրահատությունները ստամոքսի խոցային հիվանդության վիրաբուժական բուժման մեջ»՝  ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[1]։

2013 թ. մարտի 1-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Որովայնի կպումային հիվանդության պաթոգենեզի, կանխարգելման և բուժման որոշ ասպեկտնասպեկտներ»՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[2], 2018 թվականից պրոֆեսորի կոչում։

Հարյուր քսանհինգ /125/ հրապարակումներ համալսարանի, հանրապետական, արտասահմանյան ժողովածուներում և պարբերականներում, զեկուցումներ կոնֆերանսներում

Երեք /3/ ռացիոնալիզատորական առաջարկություններ որովայնային վիրաբուժության բնագավառում.

«Վիրաբուժական հիվանդություններ» դասագրքի երկու հատորների մասնագիտական խմբագրում, /1999 թ. և 2010 թ. հրատարակում/

ԵՊԲՀ «Վիրաբուժություն» ուսումնական ձեռնարկի 12 հատորների /հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով/ հեղինակ և խմբագիր

1995 թ.-ից՝ Հայկական վիրաբուժական ասոցիացիայի, 2011թ.-ից՝ Էնդոսկոպիկ վիրաբույժների Եվրոպական ասոցիացիայի /EAES/, 2016 թ.-ից Վիրաբուժության եվրոպական ընկերության /ESS/ անդամ է,

Կատարում է որովայնային և թորակալ, բաց և էնդոսկոպիկ վիրահատություններ։ Կլինիկայի աշխատանքում ներդրել է սուր կպումային բարակաղիքային անանցանելիությունների լապարասկոպիկ վիրահատությունները, կպումային հիվանդության կանխարգելման նպատակով հակակպումային միջոցների կիրառումը։ Կլինիկայի աշխատանքում ներդրել է 12 մատնյա աղու պերֆորատիվ խոցի կապակցությամբ լապարասկոպիկ վիրահատությունները։ Կլինիկայի աշխատանքում ներդրել է աճուկային ճողվածքների TEP մեթոդով լապարասկոպիկ վիրահատություններ Swing-Contact ինքնաֆիքսվող ցանցերով։ Կատարում է ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության կապակցությամբ բաց և լապարասկոպիկ վիրահատություններ[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ. – ԵՊԲՀ, Ոսկե մեդալ

2016 թ. - «Մխիթար Հերացի» մեդալ

Վերապատրաստումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թ., հունիս–հոկտեմբեր  Լապարոսկոպիկ վիրաբուժության մասնագիտացում, Էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոն, Ազգային Առողջապահության Ինստիտուտ,

2008 թ., 2-8 մարտ - Զալցբուրգի բժշկական սեմինար «Կարդիոթորակալ վիրաբուժություն», Զալցբուրգ, Ավստրիա.

2008 թ. - 15 հուլիս - 15 օգոստոս - ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության վերապատրաստում, Գերմանիայի Դաշնության Հայդելբերգի համալսարանի վիրաբուժական կլինիկա

2009 թ., 06.-31 հուլիս - Թորակալ վիրաբուժության վերապատրաստում Վիեննայի համալսարանական կլինիկայի թորակալ վիրաբուժության բաժանմունքում, Վիեննայի ընդհանուր հիվանդանոց /AKH/, Ավստրիա.

2012 թ., 03-28.սեպտեմբեր - Թորակալ վիրաբուժության վերապատրաստում Վիեննայի համալսարանական կլինիկայի թորակալ վիրաբուժության բաժանմունքում, Վիեննայի ընդհանուր հիվանդանոց /AKH/, Ավստրիա,

2013 թ., 29 հուլիս-29 օգոստոս - ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության վերապատրաստում Գերմանիայի Դաշնության Մեմմինգենի հիվանդանոցում /Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի կլինիկական բազա/,

2016 թ., 17-28.հոկտեմբեր - Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում՛ լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության բաժանմունքում վերապատրաստում /Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա/

2019 թ. Ն.Ն.Բլոխինի անվան օնկոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնում վերապատրաստում /Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա/։

Անդամակցություններ[4][խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թ. այժմ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի անդամ

2017 թ. ապրիլի 12-ին ընտրվել է Վիրաբույժների Հայկական ասոցիացիայի փոխնախագահ

2011 թ. այժմ Էնդոսկոպիկ Վիրաբույժների Եվրոպական ասոցիացիայի /EAES/ անդամ է

2016 թ. այժմ Վիրաբուժության Եվրոպական Միության /ESS/ անդամ է

2017 թ. սեպտեմբերի 29 -ին Վիրաբուժության Եվրոպական Միության /ESS/ Գլխավոր ասամբլեայի ժամանակ ընտրվել է Վիրաբուժության Եվրոպական Միության /ESS/ նախագահ 1 տարով (2017-2018 թթ.),

Հասարարական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թ.-2007 թ. ԵՊԲՀ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ուսմասվար

2008 թ. այժմ  «Վիրաբուժության» մասնագիտական Խորհրդի փորձագիտական հանձնաժողովի փոխնախագահ

2011 թ. այժմ ԵՊԲՀ վիրաբուժական առարկաների ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ

2016 թ. այժմ  ԵՊԲՀ «Նոր հայկական բժշկական ամսագիր» /անգլերեն/ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ

2018 թ. առ այսօր «Բժշկություն, գիտություն. կրթություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Որովայնի կպումային հիվանդության պաթոգենեզի, կանխարգելման և բուժման որոշ ասպեկտներ | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. «Սուրեն Աղոյի Ստեփանյան». www.doctors.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. «ՍՏԵՓԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՂՈՅԻ». www.vorak.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «Սուրեն Աղոյի Ստեփանյան».