Ռուբեն Ֆանարջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Ֆանարջյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1960(1960-11-08)[1] (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունբժիշկ

Ռուբեն Վիկտորի Ֆանարջյան (նոյեմբերի 8, 1960(1960-11-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բժիշկ-նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[2], Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ, Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության կենտրոնի ղեկավար[3]։

Հայ ֆիզիոլոգ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Վիկտոր Ֆանարջյանի որդին, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Ֆանարջյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978-1984 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում, 1984-1985 թվականներին` նույն համալսարանի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատուրայում և իներնատուրայում։ Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում ստացել է նյարդավիրաբույժի որկավորում 1985-1986 թվականներին։ 1986-1989 թվականներին սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում։

1989 թվականին պաշտպանել է «Կոլլատերալ շրջանառության կլինիկոֆիզիոլոգիական հետազոտությունը մեծ ուղեղի արտերիալ օղակում» թեմայով աստենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1990-1991 թվականներին վերապատրաստվել է Կոլումբիայի համալսարանում (Նյու Յորք, ԱՄՆ), 1994 թվականին գիտական համագործակցություն է իրականացրել Ալբերտ-Լյուդվիգի Համալսարան Ֆրեյբուրգ, Գերմանիա, 1999 թվականին եղել է ԵՊԲՀ-ի Մանկավարժական անձնակազմի պրոֆեսիոնալ հմտությունների զարգացման ամբիոնի դասախոս։

2005, 2007, 2009 թվականներին գիտական համագործակցություն է իրականացրել և վերապատրաստվել Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտում (Մեյկոն, Ջորջիա ԱՄՆ

Բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը ստացել է 2010 թվականին, ատենախոսության թեման՝ «Գլխուղեղի արյան շրջանառության քանակական բնութագիրը նյարդավիրաբուժական պաթոլոգիայով հիվանդների մոտ»։ 2011 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

1986-1989 թվականներին եղել է է Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում` որպես նյարդավիրաբույժ։ 1989-1994 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարան Նյարդաբանության ամբիոնի ասիստենտ, 1994-2002 թվականներին՝ նույն համալսարանի նյարդաբանության ամբիոնի դոցենտ, նյարդավիրաբուժության կուրսի ղեկավար, իսկ 2002-2010 թվականներին՝ նյարդավիրաբուժության կուրսի վարիչ։

Հիմնել է էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկա, որը ղեկավարել է 2010-2014 թվականներին։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ է, մասնավորապես՝

  • Հայաստանի նյարդավիրաբույժների ասոցիացիա (1995)
  • Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպություն (IBRO) (1996)
  • Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի նախագահություն (IBRO) (2003)
  • ՌԴ անոթաբանների և անոթային վիրաբույժների ասոցիացիա (2012)
  • Ինտերվենցիոն կարդիոլոգիայի և էնդովասկուլյար ռադիոլոգիայի հայկական ասոցիացիա (2012) Վիրաբուժություն մասնագիտական խորհուրդ
  • ԵՊԲՀ հոգեբարձուների խորհրուրդ (2016)

1997-98 թվականներին ճանաչվել է Տարվա մարդ (Քեմբրիջի Կենսագրական կենտրոն, Անգլիա), 1998 թվականին նրա անունն ընդգրկվել է 20-րդ դարի նշանավոր մարդկանց ցանկում (Քեմբրիջի կենսագրական կենտրոն, Անգլիա)։ 1999 թվականից ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր է։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊԲՀ-ի «Ոսկե մեդալ», (2005, 2010)
  • Ֆրիտյոֆ Նանսենի անվան «Ոսկե մեդալ» (2010)
  • ՀՀ Նախագահի մրցանակ (2013)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մոտ 150 գիտական աշխատանքի և 1 մենագրության։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://javakhk.am/encyclopedia/peoples/Akhaltskha-region/Fanarjyan-Ruben.html
  2. www.med-practic.com https://www.med-practic.com/rus/6220/profile.html. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «ՖԱՆԱՐՋՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՎԻԿՏՈՐԻ». www.vorak.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]