Վիկտոր Ֆանարջյան
Վիկտոր Ֆանարջյան | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 30, 1929 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | մարտի 6, 2003 (73 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆիզիոլոգ |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
| Ալմա մատեր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն |
| Հայր | Բարդուղիմեոս Ֆանարջյան |
Վիկտոր Բարդուղիմեոսի Ֆանարջյան (մարտի 30, 1929, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2003), հայ ֆիզիոլոգ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1984), ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ (1978 թվականից)[2], Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980), Բարդուղիմեոս Ֆանարջյանի որդին։ Ավելի քան 370 գիտական աշխատությունների և 5 մենագրությունների հեղինակ[3]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը 1951 թվականին։ 1955 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1965 թվականից տնօրենի տեղակալ, 1967 թվականից կենտրոնական նյարդային համակարգի լաբորատորիայի վարիչ, ապա տնօրեն (1974-1978 թթ. և 1983 թվականից)։
1978-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահը, իսկ 1994 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ[3]։
Գիտական աշխատանքները վերաբերվում են նյարդային գործունեության, մասնավորապես ուղեղիկի և ուղեղաբնի գոյացությունների ինտեգրատիվ մեխանիզմների հետազոտմանը։ Վիկտոր Ֆանարջյանը ժամանակակից մեթոդական մակարդակով էապես լրացրել և վերանայել է մի շարք հիմնարար հարցեր, որոնք վերաբերում են ուղեղիկի կենտրոնաձիգ և կենտրոնախույս համակարգերի կազմակերպմանը, նրա սեփական ինտեգրատիվ գործունեությանը, ուղեղաբնային մի շարք շարժիչ զգացությունների՝ կարմիր կորիզի, անդաստակային կորիզների, դիմային նյարդի կորիզի, տեսաթմբային կորիզների և ենթակեղևային այլ կառուցվածքների սինապտիկ կազմակերպմանը[4]։
Առաջ է քաշել պայմանական կապի ռեցեպտորային տարբերակումը և կենտրոնախույս մասնագիտացումն ապահովող երկու անջատ համակարգերի առկայության վարկածը։ Ցույց է տվել սկզբունքորեն նոր՝ ուղեղիկ-կեղևային ուղու առկայությունը, պայմանավորված տեսաթումբ-կեղևային ոչ առանձնահատուկ պրոյեկցիաների ակտիվացմամբ։ Ուսումնասիրել է ուղեղիկի և ուղեղաբնի մի շարք կառուցվածքների փոխհարաբերությունների բջջային մեխանիզմները։
Վիկտոր Ֆանարջյանը եղել է ուղեղի ուսումնասիրության գծով Միջազգային կազմակերպության Սովետական ազգային կոմիտեի (ԻԲՐՈ) անդամ, «Ինտերմոզգ» պրոբլեմային հանձնաժողովում թեմայի ազգային կուրատորը, Իվան Պավլովի անվան համամիութենական ֆիզիոլոգիական ընկերության կենտրոնական խորհրդի նախագահության, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի կոմպլեքսային պրոբլեմների վերաբերյալ ԽՍՀՄ ԳԱ գիտական խորհրդի բյուրոյի անդամ, «Ուղեղիկի կառուցվածքային և ֆունկցիոնալ կազմակերպումը» խնդրով պարբերաբար հրավիրվող Համամիութենական սիմպոզիումի կազմակերպիչ ու ղեկավար[5]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարդու ֆիզոլոգիայի հիմունքները, Երևան, 1998 (համահեղինակ)։
- Регуляторные механизмы восходящего влияния мозжечка, Е., 1966;
- О нейронной организации эфферентных систем мозжечка, Л., 1975;
- Интегративные механизмы мозжечка, в кн. Частная физиология нервной системы, Л., 1983;
- Das Kleinhim und das unsperifische thalamo-kortikale System., Hett. 3, Lpz., 1966;
- Mechanisms Regulating the Activity of, Facial Nucleus Motoneurones - 2.
- Synaptic Activation from the Caudal Trigeminal Nucleus, «Neuroscience*, vol. 9, № 4,
- Нейронная организация ядра лицевого нерва. Физиологические аспекты (1992)[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.sci.am/membersview.php?id=10&langid=1
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 3,0 3,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 28. ISBN 99930-1-001-7.
{{cite book}}: Check|isbn=value: checksum (օգնություն) - ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Կոչումով բժիշկ». Ֆանարջյաններ
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վիկտոր Ֆանարջյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Ֆանարջյան» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 616)։ |
- Մարտի 30 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Մարտի 6 մահեր
- 2003 մահեր
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիոլոգներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ