Բարդուղիմեոս Ֆանարջյան
Բարդուղիմեոս Ֆանարջյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1898 Ախալցխա, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն |
Մահացել է | ապրիլի 9, 1976 (77 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ռենտգենոլոգ |
Հաստատություն(ներ) | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Ալմա մատեր | Բաքվի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Ինչով է հայտնի | Գիտական հետազոտությունները վերաբերում են ստամոքս-աղիքային հիվանդությունների ռենտգենային ախտորոշման հարցերին։ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության բնագավառների հիմնադիրն է Հայաստանում։ |
Պարգևներ | Լենինի շքանշան Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան |
Երեխա(ներ) | Վիկտոր Ֆանարջյան |
Բարդուղիմեոս Արտեմի Ֆանարջյան (սեպտեմբերի 1, 1898, Ախալցխա, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն - ապրիլի 9, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ ռենտգենաբան, բժշկական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ռենտգենառադիո-ուռուցքաբանական ծառայության հիմնադիրը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1960), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940), Հայաստանում ռենտգենոլոգիայի և ռադիոլոգիայի հիմնադիրը։ ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Վիկտոր Ֆանարջյանի հայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարդուղիմեոս Ֆանարջյանը ծնվել է 1898 թվականի հունվարի 9-ին Ախալցխայում: Նախնական կրթությունն ստացել է Աբասթումանում: 1917 թվականին ավարտել է Թիֆլիսի առևտրական ուսումնարանը: 1923 թվականին ընդունվել է Թիֆլիսի բժշկական համալսարան, այնուհետև 4-րդ կուրսից տեղափոխվել Բաքվի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 1924 թվականին[1]: 1925 թվականին Հայաստանի կառավարությունը հրավիրում է վերջինիս Երևան և գործուղում վերապատրաստման Գերմանիա։ Վերադառնալուց հետո Հանրապետական կլինիկական ինստիտուտին կից ձևավորում է ռենտգենառադիոբանության բաժանմունքը, իսկ 1927 թվականից՝ ռենտգենաբանության ամբիոնը[2]։ 1936 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1936): 1946 թվականից՝ իր նախաձեռնությամբ կազմակերպված ՀԽՍՀ առողջապահության նախարարության ռենտգենաբանության և ուռուցքաբանության (1977 թվականից՝ Բ․ Ա․ Ֆանարջյանի անվան) ԳՀԻ տնօրեն։ ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ, կենսաբանական (1956-1959), բժշկական (1960-1963) գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղար[3]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
150 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ 21 մենագրության։ Աշխատանքները վերաբերում են ստամոքսի (քաղցկեղ, խոցային բորբոքումներ), բարակ և հաստ աղիքների, սրտի, թոքերի (քաղցկեղ, տուբերկուլոզ, թոքամզաբորբ, աթելեկտազ, սիլիկոզ), ոսկրային համակարգի հիվանդությունների ռենտգենախտաբանությանը, իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության և չարորակ ուռուցքների բուժման հարցերին։
Բացահայտել է ռենտգենյան ախտորոշմամբ 12-մատնյա աղիքի խոցի դիրքը որոշելու՝ «Բ․ Ա․ Ֆանարջյանի օրինաչափությունը»[3]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆանարջյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են նաև հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերը, ռադիոկենսաբանության բաժանմունքը, սրտաբանության ԳՀԻ-ն։ Եղել է «էքսպերիմենտալ և կլինիկական բժշկության հանդեսի» խմբագիրը, Ռենտգենաբանների, ռադիոլոգների և ուռուցքաբանների գիտական ընկերության, ինչպես նաև համամիութենական մի շարք գիտական ընկերությունների նախագահ[4][5][6]։
1971 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ռենտգենաբանների և ռադիոլոգների գիտական ընկերության նախագահության պատվավոր անդամ[3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Рентгенодиагностика, 1951
- Рентгенодиагностика заболеваний органов грудной клетки, Е․, 1957;
- Рентгенодиагностика заболеваний пищеварительного тракта, т․ 1-2, Е․, 1961-1964;
- Значение рентгеновых лучей в диагностике некоторых заболеваний внутренних органов, 1972
- Рентгенодиагностика, 2 изд․, Е., 1977․
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Соколов Ю․ Н․ "Памяти Варфоломея Артемьевича Фанарджяна (к 80-летию со дня рождения)", «Вестник рентгенологии и радиологии», 1978, № 6, с․ 90 - 92․
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԲԱՐԴՈւՂԻՄԵՈՍ ԱՐՏԵՄԻ ՖԱՆԱՐՋՅԱՆ»։ www.ysu.am։ Վերցված է 2016-08-20
- ↑ А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 49։ ISBN 99930-1-001-7
- ↑ 3,0 3,1 3,2 ՀՍՀ գլխավոր խմբագրություն (1986)։ Հայկական Սովետական Հանրագիտարան։ Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն։ էջեր հատոր 12, 615
- ↑ Բարդուղիմեոս Ֆանարջյանի մասին ՀՀ ԳԱԱ կայքում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Կոչումով բժիշկ». Ֆանարջյաններ
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Ախալցխա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 9 մահեր
- 1976 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ