Մագդալինա Մելքոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1947[1] (77 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Համամլու, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և հասարակական գործիչ |
Մագդալինա Մհերի Մելքոնյան (սեպտեմբերի 16, 1947[1], Համամլու, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հասարակական գործիչ։
Տնտեսական գիտությունների դոկտոր Մհեր Մելքոնյանի դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագդալինա Մելքոնյանը ծնվել է 1947 թվականին Սպիտակ քաղաքում։ Մանկությունն անցել է Գրոզնի քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Երևանի թիվ 55 դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և 1971 թվականին գերազանցությամբ ավարտել այն, իսկ 1974 թվականին՝ ասպիրանտուրան։
1974-1978 թվականներին եղել է բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի կրտսեր գիտաշխատող։ 1975 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ստացել բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1978–1984 թվականներին եղել է բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի ավագ գիտաշխատող, իսկ 1984–1990 թվականնեիրն՝ կենսաքիմիայի ամբիոն, ասիստենտ։ 1989 թվականին ստացել է կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճան։ 1990–1993 թվականներին եղել է բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ, ընդհանուր բժշկության ֆակուլտետի փոխդեկան[2]։
2003-2006 թվականներին համատեղության կարգով եղել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անգլախոս ուսանողների ֆակուլտետի դեկան, որից հետո՝ մինչև 2008 թվականը համատեղության կարգով ինտեգրման և բարեփոխումների բաժնի վարիչ։
Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր և կենսաօրգանական քիմիայի ամբիոնի, ապա բժշկական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր է։
1976 և 1986 թվականներին վերապատրաստվել է Մոսկվայում, իսկ 1998, 2001, 2015 թվականներին՝ Երևանում։
Զբաղվել է հասարակական գործունեությամբ։
219 տպագիր աշխատանքների հեղինակ և համահեղինակ Է։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Կենսաքիմիկոսների միություն
- Հայաստանի Կենսաքիմիկոսների միություն
- Հայաստանում «Սթրես» ծրագրի անդամ
- Գերմանիայի Մոլեկուլային կենսաբանների և կենսաքիմիկոսների միության անդամ
- Եվրոպական կենսաքիմիկոսների միության անդամ-FEBS
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալներ (2002 և 2010)
- ՀՀ Կրթության և գիտության նախարարի պատվոգիր (2009)
- Վարչապետի հուշամեդալ (2010)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի դուստր և որդի[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Мелконян Магдалина Мгеровна
- ↑ www.ysmu.am http://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7