Թամարա Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամարա Սարգսյան
Ծնվել էփետրվարի 5, 1951(1951-02-05) (73 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունբժիշկ և գենետիկ
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ՀայրՖադեյ Սարգսյան

Թամարա Ֆադեի Սարգսյան (փետրվարի 5, 1951(1951-02-05), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ գենետիկ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2000):

Ֆադեյ Սարգսյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Սարգսյանը ծնվել է 1951 թվականին Մոսկվայում, գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ Ֆադեյ Սարգսյանի ընտանիքում։ 1972 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1972 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում, պրոֆեսոր՝ 2000 թվականից։ 1998 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի հիմնադիր-տնօրեն[1], Երևանի պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի պրոֆեսոր, 2004 թվականից մոլեկուլյար բժշկության դասընթացի վարիչ։ 2004-2008 թվականներին եղել է Եվրոպական միության (Ստրասբուրգ) Գենետիկ թեստավորման փորձագետ, 2009 թվականից՝ Հայաստանի առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ Եվրոպական միության առողջապահության հանձնաժողովի փորձագետ[2]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են ժառանգական հիվանդություններով պայմանավորված գենային և քրոմոսոմային մուտացիաների որոշմանը, որոնք նպաստում են մոլեկուլային և քրոմոսոմային մակարդակով ժառանգական, սրտային, վարակիչ և այլ հիվանդությունների վաղաժամ ախտորոշմանը, Հայաստանում բժշկական գենետիկայի և մոլեկուլային ախտորոշման զարգացմանը[3]։

Փոխանակման ծրագրերով որպես հրավիրյալ մասնագետ հանդես է եկել մի շարք առաջատար համալսարաններում (Բրատիսլավայի, Բուդապեշտի, Փարիզի, Բոլոնյայի, Չիկագոյի համալսարաններ, Հարվարդի հանրային առողջապահության դպրոց), առողջապահական կենտրոններում, որտեղ hանդես է եկել գիտական զեկույցներով[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցիտոգենետիկների եվրոպական ասոցիացիայի անդամ (ECA), 2000
  • Մարդու գենետիկայի եվրոպական միության անդամ (ESHG), 2000
  • "Clinical and Experimental Rheumatology" ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, 2002
  • Եվրոպական կենսաքիմիական միության ֆեդերացիայի անդամ (FEBS), 2005
  • Բժշկական գենետիկների հայկական ասոցիացիայի նախագահ, 2005
  • Համակարգային աուտոբորբոքային հիվանդությունների միջազգայիմ միության անդամ (ISSAID), 2005
  • Քաղցկեղի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի անդամ, 2008

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թամարա Սարգսյան
  2. 2,0 2,1 «Թամարա Ֆադեյի Սարգսյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «Թամարա Սարգսյան / բժշկական գենետիկայի կենտրոն». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.