Իվան Գևորգյան
Իվան Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1907 Կարմիրգյուղ, Հայաստան |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1989 (82 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Հաստատություն(ներ) | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Ալմա մատեր | Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Հայտնի աշակերտներ | Պավել Անանիկյան |
Պարգևներ |
Իվան Քրիստափորի Գևորգյան (մարտի 28, 1907, Կարմիրգյուղ, Հայաստան - հոկտեմբերի 19, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1953), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1962)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1930 թվականին ավարտել է Լենինգրադի բժշկական ինստիտուտը։ 1938 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում՝ սկզբում ֆակուլտետային, ընդհանուր և հոսպիտալային վիրաբուժության ամբիոնների ասիստենտ, դոցենտ, ապա՝ պրոֆեսոր և ամբիոնի վարիչ։ 1954-1956 թվականներին՝ ինստիտուտի ուսումնական և գիտական գծով պրոռեկտոր։ 1959-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժը[1][2]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Գևորգյանն ավելի քան 230 գիտական աշխատանքների հեղինակ է։ Գիտական աշխատությունները նվիրված են ցավազրկման, արյան փոխներարկման, վնասվածքաբանության, դեղամիջոցների և արյան ներմուծման նոր ուղիների հայտնաբերմանը, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժմանը, վիրաբուժության զարգացման պատմությանը[1]։
Զբաղվել է շատ հազվագյուտ հիվանդության՝ որովայնի քաղցկեղի ուսումնասիրությամբ։ Գ․ Միրզա-Ավագյանի հետ առաջարկել է նոր վիրահատություն՝ բարձրացող հաստ աղիքի մեզոպերիտոնիզացիա, որը լայն տարածում էր ստացել ԽՍՀՄ-ում[2]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդամակցել է Վիրաբույժների համամիութենական միությանը[2]։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Внутриартериальное применение лекарственных веществ в хирургии, М․, 1958
- Подвижная слепая кишка, М․, 1969 (соавт․ Г․ Л․ Мирза-Авакян)
- Артериальное местное обезболивание..., Е․, 1972
- Скорость кровотока при патологии сосудов конечностей, 1976
- Облитерирующая ангиодистрофия нижних конечностей, 1978
- Мезотелиома брюшины, 1984
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 3 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1977, էջ 20 — 720 էջ։
- ↑ 2,0 2,1 2,2 А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 63։ ISBN 99930-1-001-7
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 20)։ ![]() |
- Մարտի 28 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Հայաստանում ծնվածներ
- Հոկտեմբերի 19 մահեր
- 1989 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Կարմիրգյուղ գյուղում ծնվածներ
- Հայ վիրաբույժներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայ պրոֆեսորներ