Պավել Անանիկյան
Ծնվել է | մայիսի 7, 1930[1] |
---|---|
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | դեկտեմբերի 3, 2018 (88 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1955) |
Մասնագիտություն | վիրաբույժ և դասախոս |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1968) և պրոֆեսոր (1970) |
Ուսուցիչ | Իվան Գևորգյան |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն և ՀԳՄ |
Ամուսին | Էլմիրա Գևորգյան |
Զավակներ | Պետրոս Անանիկյան |
Պարգևներ |
Պավել Պետրոսի Անանիկյան (մայիսի 7, 1930[1], Երևան - դեկտեմբերի 3, 2018, Երևան, Հայաստան), հայ բժիշկ, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։ Հայաստանի նկարիչների, գրողների միության անդամ։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ Եղել է Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավլիկ Անանիկյանը ծնվել է 1930 թվականին Երևան քաղաքում։ 1955 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժա-պրոֆիլակտիկայի ֆակուլտետը[2]։ Անանիկյանի ուսուցիչներն են եղել վիրաբույժներ Իվան Գևորգյանը, Ս. Գալստյանը։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Կենտրոնական հանրապետական հիվանդանոցում, եղել է վիրաբուժական բաժնի վարիչ[3]։ 1963 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում։ 1976-2000 թվականներին եղել է ամբիոնի վարիչ, 1976-1998 թվականներին՝ Երևանի գլխավոր վիրաբույժ, «Երկիր Նաիրի» հասարակական բարեգործական ասոցացիայի նախագահ[4]։
1988 թվականից եղել է Կրծքասրտային վիրաբույժների եվրոպական ընկերակցության անդամ, 1968 թվականից՝ ԽՍՀՄ ԲՈՀ Վիրաբույժների մասնագիտացված խորհրդի անդամ, բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսական բժշկա-տեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, Էկոլոգիայի և անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ[5]։
Պավել Անանիկյանի գիտական գործունեությունը վերաբերվում է սրտանոթային վիրաբուժության հարցերի ուսումնասիրությանը, համարվում է Հայաստանում ֆլեբոլոգիայի հիմնադիրներից։ Նա ստամոքսաղիքային վիրաբուժության հարցերի ուսումնասիրության ժամանակ մշակել է գաստրոդուոդենալ արյունահոսության բուժման եղանակները, ինչպես նաև պարբերական հիվանդության վիրաբուժական ասպեկտները, հեպատո-բիլիար վիրաբուժության ասպարեզում խոլեցիստիտի ախտորոշման, կլինիկայի, վիրաբուժական հարցերը և առաջին անգամ առաջարկել է սուր և քրոնիկ խոլեկիստիտի բուժման ընդհանուր մարտավարության մասին։
Արժանացել է Մխիթար Գոշ մեդալի։
Մահացել է 2018 թվականին[6]։
Ստեղծագործություններ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են սիրտանոթային վիրաբուժությանը։ Մշակել է ստամոքս-տասներկումատնյա աղիքային արյունահոսությունների բուժման եղանակներ, ինչպես նաև պարբերական հիվանդության, լեղապարկի բորբոքման ախտորոշման, կլինիկայի, վիրաբուժության հարցերը։ Առաջարկել է լեղապարկի սուր և քրոնիկ. բորբոքման բուժման միասնական եղանակ։ Անանիկյանը համարվում է ՀԽՍՀ-ում անոթային վիրաբուժության հիմնադիրներից։ Հեղինակ է շուրջ 500 հրատարակումների, 13 մենագրության և 3 դասագրքի։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ Մխիթար Հերացու մեդալ
- Մոսկովյան Մանեժի խոշոր Համախորհրդային ցուցահանդեսի դիպլոմ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչ
Մեջբերումներ Պավել Անանիկյանից
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանկանում են բժիշկ դառնալ, չպետք է մոռանան, որ այս մասնագիտությունը չեն ընտրում միայն լսելով. պետք է սիրել այն, լինել պարտաճանաչ և նվիրված։ |
Բժիշկ-նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարել է փոքր հասակից, ավելի լրջորեն նկարչությանը մոտեցել է 50 տարեկան հասակում։ Որպես ինքնուս նկարիչ ստեղծել է դիմանկարներ, Արարատ լեռը։ Նրա նկարները ցուցադրվել են Տաշքենդում՝ ԱՊՀ երկրների նկարիչների ցուցասրահում։ Անանիկյանի նկարների հավաքածուն հրատարակվել է մեծ տպաքանակով[7]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Էլմիրա Գևորգյան, նյարդախտաբան, ՀՀ վաստակավոր բժիշկ
- Դուստրը՝ Անահիտ Գևորգյան, հոգեբույժ
- Անահիտի դուստրը՝ Աննան, հոգեբույժ է
- Որդին՝ վիրաբույժ Պետրոս Անանիկյան
- Պետրոսի որդին՝ Պավել Անանիկյան կրտսերը, բժիշկ-իրավաբան
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է շուրջ 500 հրապարակումների, այդ թվում` 13 մենագրության, 3 դասագրքի՝
- «Աորտոարտերիոգրաֆիան աթերոսկլերոզի ախտորոշման մեջ» (1966)
- Լիմֆոգրաֆիան ստորին վերջույթների երակային հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ, Ե., 1982 (համահեղինակ)։
- Վիրաբույժի զրույցներ, Ե., 1988:
- Ապենդիցիտ, Ե., 1998:
- Аортоартериография в диагностике атеросклероза брюшной аорты и ее ветвей, Е. 1966 (համահեղինակ).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с.
- Ноев Ковчег. Информационно-аналитическая газета армянской диаспоры стран СНГ. N 6 (64) Июль 2003 года; N 8 (66) Сентябрь 2003 года.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12033
- ↑ «Ананикян Павлик Петросович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Վիրաբույժ Պավել Անանիկյան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Կոչումով բժիշկ». Անանիկյաններ
- ↑ Հայ ականավոր վիրաբույժներ
- ↑ «Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
|
- Մայիսի 7 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 2018 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Մխիթար Հերացու մեդալակիրներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Հայ վիրաբույժներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ