Սեմյոնովկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սեմյոնովկա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Հիմնադրված է1845 թ.
Մակերես27.45 կմ²
ԲԾՄ2114 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն248[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սեմյոնովկա (Հայաստան)##
Սեմյոնովկա (Հայաստան)
Սեմյոնովկա (Գեղարքունիքի մարզ)##
Սեմյոնովկա (Գեղարքունիքի մարզ)

Սեմյոնովկա, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Համայնքը հիմնադրվել է 1845 թվականին, Ռուսաստանից աքսորված աղանդավորների՝ մոլոկանների կողմից։ Գյուղը կոչել են ռուս ճանապարհորդ Սեմյոնովի անունով։ Այն բնակեցված է եղել մոլոկաններով, ռուսներով, հայերով և քրդերով։

Սեմյոնովկա գյուղը գտնվում է Արեգունի և Գեղամա լեռների արանքում, ծովի մակարդակից 2114 մ բարձրության վրա։ Հարավային մասով անցնում է Ձկնգետը, որը թափվում է Սևանա լիճը։

Համայնքը ունի դպրոց, օդերևութաբանական կայան, գյուղապետարան, համայնքային գրադարան, բուժկետ։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։ Կապված կլիմայական ցուրտ պայմանների հետ հողագործությունը զարգացած չէ։

Տես նաև

Արտաքին հղումներ

  1. Գեղարքունիքի մարզպետարան
  • Սեմյոնովկա բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 48, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ