Մուսայելյան (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մուսայելյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես12.8 կմ²
ԲԾՄ2045 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն408[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Մուսայելյան (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Մուսայելյան (Շիրակի մարզ) (Հայաստան)

Մուսայելյան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Սարապատ համայնքում, մարզկենտրոնից 32 կմ արևելք։ Գյուղի կենտրոնի հեռավորությունը Երևանից 180 կմ է, Գյումրիից՝ 32 կմ, Աշոցքից՝ 15 կմ։

Գյուղը հիմնվել է 1862 թ. Բոզոխուշ անվամբ Արևմտյան Հայաստանի Մասիս[փա՞ստ] գավառի Մեզիղլադա գյուղից գաղթածների կողմից։ Այսուհանդերձ համայնքի բնակչությունը կազմված է հիմնականում Բասեն գավառից գաղթածների ժառանգներից։

Բնակչություն

Նախնիների մի մասը 1877-1878 թթ.-ին գաղթել է Բասենից։

Մուսայելյանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 274 366 258 512 469 442 408 386 395

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Մուսայելյանն ունի 1896 թ.-ին կառուցված Սբ. Տրդատ եկեղեցի։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 142» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 7-ին.

Հղումներ