Հայկավան (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկավան (այլ կիրառումներ)
Գյուղ
Հայկավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԲԾՄ1550 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1531[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հայկավան (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Հայկավան (Շիրակի մարզ) (Հայաստան)

Հայկավան, գյուղ Գյումրու տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 7 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Բաջողլի, Բաջօղլու անվանումները։ Հայկավան է վերանվանվել 1946 թվականին։ Տեղադրված է Գյումրի-Աշոցք ավտոմայրուղու վրա։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Գյուղը տեղադրված է Շիրակի դաշտում՝ ձորահովտում։ Ծովի մակարդակից գտնվում է 1550 մ բարձրության վրա։

Կլիմա

Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։

Բնակչություն

Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։ Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1829-1830 թթ։ Հնում այստեղ բնակվել են նաև հույներ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1187 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 35%, աշխատունակներ՝ 49%, հետաշխատունակներ՝ 16% Հայկավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2012
Բնակիչ 391 543 1042 1353 1398 1410 1348 1482 1419 1376 1531

Տնտեսություն

Ունի 284 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 970 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 102 և 193 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ)։ Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 118» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ