Զորակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Զորակերտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԲալըխլի, Դարիկ
Մակերես28.68 կմ²
ԲԾՄ2030 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն190[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Զորակերտ (Հայաստան)##
Զորակերտ (Հայաստան)

Զորակերտ, գյուղական համայնք Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում, մարզկենտրոնից 42 կմ հյուսիս-արևմուտք, Արփի լճի հյուսիս-արևելք ափին։ Այն իր մեջ ընդգրկում է Զորակերտ և Դարիկ բնակավայրերը։ Հիմնադրվել է XIX դարի սկզբներին։

Զորակերտ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

2001 թ.-ի տվյալներով Զորակերտ բնակավայրում 152 մշտական բնակիչ կար, իսկ Դարիկում՝ 12 բնակիչ[2]։ 2012 թ.-ին 2 բնակավայրերում միասին 190 բնակիչ է ապրում։

Բնակչություն

Նախնիները տեղափոխվել են ոչ հեռու գտնվող Խանջալլի գյուղից։

Զորակերտի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1886 1922 1931 1964 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 205 119 205 300 440 472 212 152 109

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ, 2012 թ.
  2. ԱՎԾ տվյալներ, 2001թ.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 79» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ