Բավրա (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բավրա (այլ կիրառումներ)
Գյուղ
Բավրա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես16.5 կմ²
ԲԾՄ2150 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն599[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմկաթոլիկ հայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Բավրա (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Բավրա (Շիրակի մարզ) (Հայաստան)

Բավրա, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, բարձրադիր սարահարթի վրա, մարզկենտրոնից 46 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 2150 մ բարձրության վրա։

Բնակչություն

2014 թ. դրությամբ Բավրայում բնակվում է 570 մարդ։ Նրանց նախնիները 1829 թ-ին գաղթել են Արդահանի գյուղերից դեպի Ախալքալաքի շրջան, որտեղից էլ 1860-ական թվականներին եկել և հիմնադրել են Բավրա գյուղը։ Հիմնականում հայ-կաթոլիկներ են։

Բավրայի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1897 1926 1939 1970 1979 2001 2004
Բնակիչ 262 205 286 560 562 538 424

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Բավրայից հարավ-արևմուտք կան բնակավայրի և բերդի ավերակներ (XIX դար), ինչպես նաև 1880 թ-ի սրբատեղի (Սուրբ վանք)։

Հասարակական կառույցներ

Հայաստան համահայկական հիմնադրամի արգենտինահայ Դեվեճյան ընտանիքի հովանավորությամբ այստեղ կառուցվել է համայնքային կենտրոն[4][5][6] որը ներառում է գյուղապետարան, հանդիսությունների սրահ, գրադարան և համակարգչային սենյակ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 44» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 25-ին.
  4. [1]
  5. [2]
  6. [3]

Արտաքին հղումներ