Գեղանիստ (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Շիրակի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գեղանիստ (այլ կիրառումներ)։
Գյուղ
Գեղանիստ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես12.9 կմ²
ԲԾՄ1850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1339[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Փոստային ինդեքս3010
Գեղանիստ (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Գեղանիստ (Շիրակի մարզ) (Հայաստան)

Գեղանիստ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 19 կմ հարավ-արևելք։ Մինչ 1948 թվականը կոչվել է Կոլկաթ։ Բնակչությունը՝ 1339 մարդ։

Բնակչություն

Նախնիները 1828-1829 թթ.-ին և 1918 թ.-ին գաղթել են Մուշից, Խնուսից, Ալաշկերտի գավառի Բադնոց ու Վերին Բասենի շրջանի գյուղերից։

Գեղանիստի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 117 825 1171 1213 771 944 964 1150 1115

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գեղանիստն ունի 1711 թ. «Ժամ» և 1852 թ. մեկ այլ եկեղեցի, «Հմայիլ», «Իրիցտան Ավետարան», «Բավոյի սուրբ» և Գրիգոր Նարեկացի մատուռներ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 54» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ