Jump to content

Բյուրակն (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյուրակն (այլ կիրառումներ)
Գյուղ
Բյուրակն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Ամասիայի շրջան
Այլ անվանումներԳյուլլիբուլաղ
Մակերես24 կմ²
ԲԾՄ1730 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն921[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Բյուրակն (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Բյուրակն (Շիրակի մարզ) (Հայաստան)

Բյուրակն, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 16 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Ախուրյան գետի աջ կողմում։ Գյուղը մոտ 200 տարի առաջ հիմնադրել ե ն հայերն ու ազերիները։ 1988 թվականից հետո վերաբնակեցվել է Վրաստանի Հանրապետությանց և Ադրբեջանից գաղթած, ինչպես նաև Գյումրիից և մոտակա համայնքներից տեղափոխված հայերով։ Գյուղի նախկին անվանումը եղել է Գյուլլիբուլաղ, որը թարգմանաբար նշանակում է «Վարդաղբյուր»։ 2008 թվականին գյուղը անվանափոխվել է Բյուրակնի։

Բյուրակն է վերանվանվել 04.07.2006 թ.-ի հուլիսի 4-ին։

Պատմություն

1998 թվականին ՄԱԿ-ի գրասենյակի կողմից հաստատվել է ծրագիր, ըստ որի հիմնական վերակառուցման ենթարկվեցին գյուղի միջնակարգ դպրոցի շենքը և ամբուլատորիան։ 2002 թվականին IFAT և ՀՍՆՀ կազմակերպությունների հովանավորությամբ գյուղում շահագործման հանձնվեց մոտ 5,5 կմ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը, որը համայնքի բնակչության մոտ 40%-ը ապահովվեց շուրջօրյա խմելու ջրով, հետագայում 2006 թ.-ին OXFAM բրիտանական հասարակական կազմակերպության և ՇՀԿՄ այակցությամբ վերանորոգման ենթարկվեց ջրագծի 5,5 կմ հատվածը և կառուցվեց նոր 2,5 կմ երկարությամբ ջրագիծ։ Դրա շնորհիվ համայնքի բնակիչների 70% -ը ապահովվեց շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Համայնքի մշակութային, կրթական կյանքի աշխուժացման նպատակով համայնքում հիմնադրվեց և գործում է Քաղաքացիական կենտրոնը (հիմնադրվել է OXFAM ՀԿ-ի և ՇՀԿՄ աջակցությամբ)։

Բնակչություն

Բյուրակնի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 673 958 1142 1388 1529 2459 2580 305 781 890

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Բյուրակնի տարածքում կան եկեղեցու և հայկական հին բնակավայրի ավերակներ։

Հասարակական կառույցներ

Սովետական տարիներին գյուղն ունեցել է կոլտնտեսություն, ակումբ, կարի արտադրամաս, կենցաղի տուն, գրադարան, միջնակարգ ու գիշերօթիկ դպրոցներ, ճաշարան, բաղնիք, հացի փուռ և բուժկետ։ 1989 թվականի օգոստոս ամսին բացվեց 1-ին միջնակարգ դպրոցը՝ 120 աշակերտներով։ Մինչև 1997 թվականը նկատվել է բնակչության աճ, դպրոցում աշակերտների թիվը հասել է 250-ի։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 48» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 26-ին.