Անուշավան (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անուշավան (այլ կիրառումներ)
Գյուղ
Անուշավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես11.6 կմ²
ԲԾՄ1720 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2161[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս3008
Անուշավան (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Անուշավան (Շիրակի մարզ) (Հայաստան)

Անուշավան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Արագածի հյուսիս-արևմուտք ստորոտին, մարզկենտրոնից 23 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1720 մ բարձրության վրա։

Բնակչություն

Նախնիների մի մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի տարբեր գյուղերից։

Անուշավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1873 1914 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 267 782 1520 1384 1503 1755 1825 1983 2150

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Անուշավանում կա Սուրբ Գևորգ եկեղեցի և XII-XIV դարերի Սուրբ Նշան մատուռ։

Տես նաև

Հայտնի անուշավանցիներ

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 22» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ