Jump to content

Մեծ Սեպասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մեծ Սեպասար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Հիմնադրված է1823 [1] թ.
Մակերես19.2 կմ²
ԲԾՄ1990 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն926[2] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմկաթոլիկ հայեր
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս2807
Մեծ Սեպասար (Հայաստան)##
Մեծ Սեպասար (Հայաստան)

Մեծ Սեպասար, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 40 կմ հյուսիս, Կաթսայաջուր գետի ափին։

Բնակչություն

Նախնիները գաղթել են Ալաշկերտի գավառակի գյուղերից։ Հիմնականում հայ-կաթոլիկներ են։

Մեծ Սեպասարի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1978 1989 2001 2004
Բնակիչ 64 620 893 1161 761 846 930 900 926

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Մեծ Սեպասարում են գտնվում Սբ. Ամենափրկիչ եկեղեցին (XIX-XX դարեր) և հին եռակամար կամուրջը (1860 թ.), իսկ գյուղից հյուսիս՝ Դարի սուրբ գյուղատեղին համանուն մատուռով (XIX դար)։ «Դարի սրբի գլխին», այսինքն դարի գագաթին է գտնվում վաղ բրոնզեդարյան հուշարձան սրբարան-բնակատեղին։ 2004 թվականից սկսած այնտեղ պեղումներ է իրականացնում Շիրակի երկրագիտական թանգարանը. պեղող հնագետ՝ պ.գ.թ. Լարիսա Եգանյան։ Հուշարձանը սփռված է մոտ մեկ հա տարածքի վրա։ Հուշարձանը պատկանում է «Կուր-արաքսյան» կոչվող մշակույթին։ Հայտնաբերվել են տարածաշրջանում զուգահեռները չունեցող գայլի զոհաբերություններ և թաղումներ։

Հետաքրքիրև փաստեր

Թթու ջուր աղբյուրը

Գյուղի տարածքում կան սառնորակ աղբյուրներ, որոնցից մեկը հայտնի որպես Թթու ջուր[փա՞ստ]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7, էջ 438, Երևան, 1981
  2. ԱՎԾ տվյալներ
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 137» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ