Jump to content

Ջրառատ (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրառատ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ջրառատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես56.2 կմ²
ԲԾՄ1820 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1301[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Ջրառատ (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Ջրառատ (Շիրակի մարզ) (Հայաստան)

Ջրառատ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևելք, Ջրառատ գետի ափին։

Բնակչություն

Նախնիները գաղթել են Բասենի, Խնուսի, Մուշի գավառների գյուղերից։

Ջրառատի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 124 1281 1420 1424 1026 1212 1061 829 1147 1252

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Ջրառատից արևելյան գտնվում են Ծաղկասար գյուղատեղին (X-XX դարեր) և “Թուխ Մանուկ” եկեղեցին (X-XX դարեր)։ Գյուղում կա VI դարի Սբ. Մինաս եկեղեցի։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 171» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ