Jump to content

Տրոգիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տրոգիր
խորվ.՝ Trogir
Դրոշ Զինանշան

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՀամայնքՍպլիտսկո Դալմատինսկա
Մակերես39,3 կմ², 11,6 կմ²
ԲԾՄ0 մետր
Բնակչություն10 150 մարդ (օգոստոսի 31, 2021)[1]
Հեռախոսային կոդ021
Փոստային դասիչ21220[2]
Պաշտոնական կայքtrogir.hr
Տրոգիր (Խորվաթիա)##
Տրոգիր (Խորվաթիա)

Տրոգիր (խորվ.՝ Trogir, իտալ.՝ Traù, լատին․՝ Tragurium, հունարեն՝ Tragurion), քաղաք Խորվաթիայում, պատմական Դալմաթիա մարզում։ Գտնվում է Ադրիատիկ ծովի կենտրոնական ափի հատվածում` Սպլիտ քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակչությունը 2001 թվականի տվյալներով կազմել է 10.907 մարդ։

Քաղաքի պատմական կենտրոնը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Տրոգիրը ավտոբուսային երթուղով կապված է Սպլիտի հետ, միջքաղաքային ավտոբուսային հաղորդակցությամբ` խորվաթական խոշոր քաղաքների հետ։ Քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվում է Սպլիտ օդանավակայանը։ Քաղաքի պատմական կենտրոնը գտնվում է ոչ մեծ կղզում, որ նեղ ջրանցքով առանձնանում է մայրցամաքից, իսկ առավել մեծ ջրային տարածքով` Չիովո մեծ կղզուց։ Բնակչության զգալի մասն ապրում է քաղաքի մայրցամաքային հատվածում։ Զբոսաշրջությունն ապահովում է քաղաքի եկամտի կեսից ավելին։ Բացի զբոսաշրջիկներին սպասարկելուց` բնակչությունը զբաղվում է նաև ձկնորսությամբ, զբոսանավերի ու նավերի կառուցմամբ, ինչպես նաև խաղողագործությամբ։

Քաղաքի տեսարան Կամերլենգո պալատից

Տրոգիրը (Տրագուրիոն) հիմնադրվել է մ. թ. ա. 3-րդ դարում Վիս կղզու հույն գաղութարարների կողմից։ Քաղաքը հետզհետե բարգավաճել է, սակայն հռոմեական շրջանում հայտնվել է մոտակայքում գտնվող և արագ զարգացող Սալոն (Սպլիտ) քաղաքի ստվերում։ 7-րդ դարում դալմաթական ափին հաստատվում են սլավոնները. շուտով քաղաքը հայտնվում է խորվաթական թագավորների իշխանության տակ։ 11-րդ դարում քաղաքում հաստատվել է եկեղեցական թեմ։

1123 թվականին քաղաքը գրավել ու հիմնահատակ ավերել են սարացինները։ Սակայն քաղաքը շուտով վերականգնվել է` 13-րդ դարում հասնելով իր զարգացման գագաթնակետին։

1420 թվականին Դալմաթիայի ափամերձ քաղաքների զգալի մասի հետ Տրոգիրն անցել է Վենետիկի հանրապետությանը։

Վենետիկի հանրապետության անկումից հետո 1797 թվականին քաղաքը դառնում է Ավստրիայի մի մասը։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ քաղաքը բռնազավթում են իտալացիները։ Պատերազմի ավարտից հետո Տրոգիրը դառնում է Հարավսլավիայի մասը, իսկ վերջինիս փլուզումից հետո 1990 թվականին դառնում է անկախ Խորվաթիայի մաս։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի պատմական կենտրոնը Չիովո կղզուց
Տրոգիր

Հին քաղաք - Դալմաթիայի ափամերձ բազմաթիվ քաղաքների լավ պահպանված պատմական կենտրոնների մեջ անգամ Տրոգիրի պատմական կենտրոնն առանձնանում է պալատների, վանքերի, աշտարակների, հին շինությունների հազվագյուտ առատությամբ։ Ռոմանական ճարտարապետությունն այստեղ հրաշալի համադրվում է վերածննդի և բարոկկոյի շինություններին, որոնք մնացել են Վենետիկի հանրապետության շրջանից։ Հին քաղաքի փողոցները, որոնք հատվում են իրար հետ տարբեր անկյունների տակ, Տրոգիրը դարձնում են տարբեր խորվաթական ափի ցանկացած այլ քաղաքից։

  • Սուրբ Լավրենտիոսի մայր տաճար (Լովրո) - հին քաղաքի ամենամեծ կառույցն է (13-16-րդ դարեր)։ Ունի բարձր զանգակատուն։ Ներքին հարդարանքի գոհարն է համարվում մուտքի դուռը (1240), որ փորագրել է վարպետ Ռադովանը։
  • Հյուսիսային դարպասներ (17-րդ դար) - քաղաքի կենտրոնական մուտքն է մայրցամաքի կողմից։ Դարպասների կողքին քաղաքի հովանավոր սուրբ Իվան Ուրսինի արձանն է։
  • Քաղաքային պարիսպներ (14-15-րդ դարեր) - քաղաքային ամրակուռ պարսպի մնացորդներ, որոնք տեսանելի են քաղաքի հյուսիսային և արևմտյան մասերից։
  • Կամերլենգո - 15-րդ դարի ամրոց, որ գտնվում է հին քաղաքի արևմտյան ծայրամասում։ Այնտեղից բացվում է հին քաղաքի հիասքանչ տեսարան։
  • Իշխանական պալատ (13-րդ դար)
  • Սուրբ Հովհաննես Մկրտչի ռոմանական տաճար (13-րդ դար)
  • Դոմինիկյանների գոթական տաճար (14-րդ դար)
  • Նեոգոթիկայի ոճով կառուցված Չիպիկո պալատ (15-րդ դար)
  • Քաղաքապետարան (15-րդ դար)

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոգիր» հոդվածին։