«Արտակ Զեյնալյան»–ի խմբագրումների տարբերություն
Արտաքին տեսք
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 59. | Տող 59. | ||
== Ընտանիք == |
== Ընտանիք == |
||
Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ<ref name=" |
Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />: |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
12:59, 10 Հունիսի 2017-ի տարբերակ
Արտակ Հայկազի Զեյնալյան | |||
| |||
---|---|---|---|
2017 ապրիլի 2-ից | |||
Կուսակցություն՝ | «Հանրապետություն» կուսակցություն | ||
Կրթություն՝ | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և ՊԿԱ | ||
Մասնագիտություն՝ | փաստաբան | ||
Ազգություն | Հայ | ||
Ծննդյան օր | 1969 սեպտեմբերի 9 | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Հայր | Հայկազ Զեյնալյան |
Արտակ Հայկազի Զեյնալյան (ծնվ.՝ 1969 սեպտեմբերի 9, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր («Հանրապետություն» կուսակցություն, «Ելք» դաշինք, «Ելք» խմբակցություն)[1]:
Կենսագրություն
Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 9-ին Երևանում, Հայկական ԽՍՀ[1]:
1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992 թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը:
2001 թվականին դարձել «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար:
Աշխատանքային գործունեություն
- 1998-2001 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ նախարարի տեղակալի պաշտոնում:
- 2000-2001 թվականներին ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը, որը իրականացվում էր ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ:
- 2001 թվականից «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է:
- 2003 թվականից «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է:
- 2004 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ Նախագահական ընտրարշավին:
- 2010 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:
- 2010 թվականին դասավանդում է՝ ՀՀ Փաստաբանների դպրոցում և ՀՀ Փաստաբանների պալատում:
- 2011 թվականին դարձել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:
- 2015 թվականին դարձել է մի շարք իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ:
- 2016 թվականից «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է:
Ընտանիք
Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ[1]: