Jump to content

Ճանապարհ Սեն Ռեմիում կնոջ ֆիգուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանապարհ Սեն Ռեմիում կնոջ ֆիգուրով
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1889
բարձրություն32,5 սանտիմետր
լայնություն40,5 սանտիմետր
ստեղծման վայրՍեն Ռեմի դե Պրովանս
ժանրբնանկար
նյություղաներկ
գտնվում էKasama Nichidō Museum of Art?
հավաքածուKasama Nichidō Museum of Art?
կայք
Ծանոթագրություններ
 A Road at Saint-Remy with Female Figure (F728) Վիքիպահեստում

«Ճանապարհ Սեն Ռեմիում կնոջ ֆիգուրով» (անգլ.՝ A Road at Saint-Remy with Female Figure), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 33,5 × 41,2 սմ։

Այսօր «Ճանապարհ Սեն Ռեմիում կնոջ ֆիգուրով» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Նիչիդո գեղարվեստի թանգարանում[1] (Կասամա, Ճապոնիա

1889 թվականի մայիսին Վինսենթ վան Գոգն ինքնակամ բուժման է մեկնում Սան Ռեմիի հոգեբուժարան՝ Սեն Ռեմի դը Պրովանսում[2][3]։ Այստեղ նկարիչը հարևան հիվանդասենյակ մտնելու թույլտվություն ուներ, որն օգտագործում էր որպես ստուդիա։ Սկզբի շրջանում Գոգը միայն հոգեբուժարանի հիվանդասենյակի պատուհանից երևացող աշխարհն էր նկարում՝ բաղեղով պատված ծառեր, եղրևանի և հիրիկներ[2][4]։ Նա կարող էր տեսնել նաև ցորենի մոտակա դաշտերը՝ Սեն Ռեմիում նկարած շատ նկարների հիմնական առարկան[5]։ Հիվանդանոցից դուրս գալիս հեղինակը կտավին էր հանձնում ցորենի դաշտերը, ձիթենու այգիները, նոճիները[4], որոնք նա համարում էր «տիպիկ Պրովանսյան»։ Մեկ տարում Վինսենթը նկարեց ավելի քան 150 կտավ[2]։

«Ճանապարհ Սեն Ռեմիում կնոջ ֆիգուրով» ստեղծագործությունը Վինսենթ վան Գոգը նկարել է հոգեբուժարանում գտնվելիս՝ 1889 թվականին։

Կտավում հեղինակը պատկերել է կնոջ, որը քայլում է ֆրանսիական Սեն Ռեմի բնակավայրի փողոցներից մեկով։ Ճամփեզրին դեղնականաչ բուսականություն է, որը ցույց է տալիս, որ աշնանային քամոտ օր է դրսում։ Որոշ ցայտերանգություն կա կնոջ և բուսականության գույների մեջ։ Երկինքը՝ երկնագույն է։ Նկարի գույները փայլում են արևի կուրացնող ճառագայթներից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Vincent van GOGH, Woman on a Road among Trees». Kasama Nichido Museum of Art. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 «Heilbrunn Timeline of Art History». Thematic Essay, Vincent van Gogh. The Metropolitan Museum of Art. 2000–2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  3. «Olive Trees, 1889, Van Gogh». Collection. The Metropolitan Museum of Art. 2000–2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  4. 4,0 4,1 «The Therapy of Painting». Van Gogh Museum. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  5. Van Gogh, V; Leeuw, R. The Letters of Vincent van Gogh / van Crimpen, H; Berends-Albert, M.. — London and other locations: Penguin Books, 1997. — С. F604.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]