Հայերը Սլովակիայում
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Սլովակահայեր | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սլովակիայի դրոշը | |||||||||
Ընդհանուր քանակ | |||||||||
1.000 | |||||||||
Բնակեցում | |||||||||
| |||||||||
Լեզու(ներ) | |||||||||
Հայերեն, սլովակերեն | |||||||||
Հավատք(ներ) | |||||||||
Հայ Առաքելական եկեղեցի |
Սլովակիայում հայ առաջին ընտանիքները հաստատվել են 17-րդ դարի կեսին։ Նրանք հիմնականում Մոլդովայից տեղափոխված մանր առևտրականներ էին։ Հետագա տարիներին հայերի էական ներհոսք չի եղել։ Սլովակիայի ներկայիս տարածքում, որը մինչև 1992 թ. ընդգրկված է եղել Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության կազմում, այդ տարիներին հայերի թիվը չի անցել 100-ից։ 1990-ական թվականներին Հայաստանից և ԽՍՀՄ նախկին հանրապետություններից շուրջ 400 հայեր գաղթել են Սլովակիա։ Սլովակիայում մեր օրերում բնակվում է 1000-ից ավելի հայ։ Գործում է 1 հայ առաքելական եկեղեցի։ Հայերը հիմնականում բնակվում են Բրատիսլավայում, հայկական ընտանիքներ կան նաև Կոշիցեում, Պրիեվիձայում, Տրեբիշովում, Ժիլինայում, Զվոլենում։ Հայերը հիմնականում զբաղվում են առևտրով և արհեստներով։ 2002 թ. գործարար Աշոտ Գրիգորյանի ջանքերով երկրում կազմավորվել է հայ համայնք, որը գրանցում է ստացել Սլովակիայի ներքին գործերի նախարարությունում։ Հայ համայնքի ջանքերով կազմակերպվում են հայ-սլովակյան գործարար համաժողովներ, «Հայ մշակույթի օրեր» և այլ միջոցառումներ։ 2004 թ. Սլովակիայի Ազգային խորհուրդն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Ի նշան այդ փաստի Բրատիսլավայի կենտրոնում տեղադրվել է հայկական խաչքար-կոթող[1]։
Սլովակիայի խորհրդարանը 2004 թ.-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում։