Հայոց ցեղասպանության հուշարձան (Բրատիսլավա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Սլովակիա)
Հայոց ցեղասպանության հուշարձան Բրատիսլավայում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Սլովակիա
Շինության ձևԽաչքար
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Armenian Genocide memorial, Bratislava Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքար-կոթողը կառուցվել է ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի՝ 2004 թվականի նոյեմբերի 30-ին[1]։ Խաչքարի վրա սլովակերեն, հայերեն, անգլերեն մակագրված է.

Ի հիշատակ 1915 թվականի հայերի ցեղասպանության 1 500 000 զոհերի։

Խաչքարը կառուցվել է Սլովակիայի հայ համայնքի և նրա ղեկավար Աշոտ Գրիգորյանի նախաձեռնությամբ։

Սլովակիայի Ազգային խորհուրդը 2004 թվականի նոյեմբերին ընդունել է Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև, իսկ 2009 թվականի սեպտեմբերից երկրում գործում է «Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենք[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]