Հայերը Ղրղզստանում
Հայերը Ղրղզստանում, 2012 թ.-ի պաշտոնական տվյալներով բնակվում է 3.500 հայ որոնց կեսը քրիստոնյա համշենահայեր են։
Հայերի առնչությունները Ղրղզստանի հետ հիշվում են վաղ ժամանակներից, սակայն հայերը զանգվածաբար սկսել են Ղրղզստանում բնակվել 19-րդ դարի 2-րդ կեսից։ Նրանք Ղրղզստան են եկել Արցախից, Զանգեզուրից, Նախիջևանից, Իրանից, 20-րդ դարի 20-ականներից՝ նաև Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Ղազախստանից։
Ղրղզստանում հայերը կենտրոնացված են գլխավորապես մայրաքաղաք Բիշկեքում. հիմնականում ձեռներեցներ են, արհեստավորներ, ուսուցիչներ, դասախոսներ, բժիշկներ։ Բիշկեքում գրանցված է մեկ համայնքային կազմակերպություն։ Համայնքն ունի ազգային մշակութային կենտրոն, կիրակնօրյա դպրոց։
Հայերը որոշակի նպաստ են բերել Ղրղզստանի տնտեսական կյանքի զարգացմանը, զբաղեցրել պետական բարձր պաշտոններ (եղել են երկու հայ նախարարներ)։ Ներկայումս կան գիտությունների դոկտորներ, գիտության և մշակույթի ոլորտների վաստակավոր գործիչներ։
1994 թ.-ին Բիշկեքում է հաստատվել Լեռնային Ղարաբաղի զինադադարի համաձայնագիրը։
Արտաքին հշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003, էջ 386։