Բիշքեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բիշկեքից)
Քաղաք
Բիշքեկ
Бишкек
Դրոշ Զինանշան
Flag of Bishkek Kyrgyzstan.svg Coat of arms of Bishkek Kyrgyzstan.svg

Bischkek.jpg
Կոորդինատներ: 42°52′0″ հս․ լ. 74°34′0″ ավ. ե. / 42.86667° հս․. լ. 74.56667° ավ. ե. / 42.86667; 74.56667
Երկիր Ղրղզստան Ղրղզստան
Ենթարկում Մայրաքաղաք
Քաղաքապետ Իսա Օմուրկուլով
Հիմնադրված է 1825 թ.
Առաջին հիշատակում 1860
Տվյալ կարգավիճակում 1878 թվականից
Մակերես 169,9[1] կմ²
ԲԾՄ 750—900 մ
Բնակչություն 937 400[2] մարդ (2015)
Խտություն 5066 մարդ/կմ²
Ագլոմերացիա 1 մլն.
Ժամային գոտի UTC+6
Հեռախոսային կոդ +996 312
Փոստային ինդեքս 720000
Փոստային ինդեքսներ 720000-720085
Ավտոմոբիլային կոդ B, E, ХА, S, D
Պաշտոնական կայք bishkekgov.in.kg
##Բիշքեկ (Ղրղզստան)
Red pog.png

Բիշքեկ (ղրղզ.՝ Бишкéк), նախկինում Պիշկեկ և Ֆրունզե, Ղրղզստանի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը: Բիշկեկը նաև Չույի մարզի վարչական կենտրոնն է: Մարզը շրջապատում է քաղաքը, սակայն քաղաքը չի համարվում մարզի մաս, սակայն քաղաքի կարգավիճակը ավելի բարձր է մարզային մակարդակից:

Նախախորհրդային հետազոտության արդյունքներով քաղաքի անվանումը գալիս է ղրղզերեն կումիս բառից, որը ղրղզական ազգային խմիչք է, չնայած ոչ բոլոր աղբյուրներն են համամիտ այս վարկածի հետ: 1825 թվականին Կոկանդի ազնվականները հիմնեցին "Պիշպեկ" ամրոցը, որի նպատակն էր պաշտպանել քարավանները ղրղզական ցեղերի հարձակումներից: 1860 թվականի սեպտեմբերի 4-ին ղրղզների համաձայնությամբ ռուսական զորքերը գնդապետ Զիմերմանի գլխավորությամբ ավերեցին ամրոցը: 1868 թվականի ամրոցի վայրում հիմնվեց ռուսական բնակավայր նույն "Պիշպեկ" անվանմամբ: Այն գտնվում էր Ռուսական Թուրքիստանի տարածքում:

1925 թվականին Ռուսական Թուրքիստանում հիմնվեց Կարա-Կիրգիզ ինքնավար մարզը, որի մայրաքաղաքն էր Պիշպեկը: 1926 թվականին քաղաքը անվանվեց Ֆրունզե բոլշևիկ ռազմական գործիչ Միխաիլ Ֆրունզեի (1885-1925) պատվին, ով ծնվել էր այստեղ: 1936 թվականին Ֆրունզեն դարձավ րղզստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետության մայրաքաղաք:

1991 թվականի Ղրղզստանի խորհրդարանը փոխեց քաղաքի անվանումը և կոչեց այն "Բիշկեկ":

Բիշքեկը տեղակայված է մոտ 800 մետր բարձրության վրա, Ղրղզական լեռնաշղթայի հյուսիսային մասում, որը համարվում է Տյան Շանի մաս: Այս լեռները ունեն մինչև 4855 մետր բարձրություն և հրաշալի տեսարան են բացում քաղաքի համար: Քաղաքից դեպի տարածվում է պարարտ տափաստան, որը տարածվում է դեպի հյուսիս մինչև հարևան Ղազախստան:

Բիշքեկը քաղաք է լայն փողոցներով և մարմարյա արտաքինով հասարական շինություններով բազմաթին խորհրդային ոճի շինություննորվ: Կան նաև հազարավոր մասնավոր փոքր տնոր, հիմնականում քաղաքի կենտրոնից դուրս:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]