Jump to content

Եղեգնավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Եղեգնավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքԱրարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան
Հիմնադրված է1831 թ.
Մակերես18,51 կմ²
ԲԾՄ820 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1420[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Եղեգնավան (Հայաստան)##
Եղեգնավան (Հայաստան)

Եղեգնավան (նախկին անվանումը՝ Շիդլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Արարատ քաղաքից մոտ 5 կմ արևմուտք, մարզկենտրոն Արտաշատից` մոտ 25 կմ հարավ։

Գյուղը հիշատակվում է 1805 թվականից։ Նախկինում ունեցել է Շիդլի, Շիդրլու, Շիթլու, Շյուտլի, Շուդլու, Շուխնի, Շիդլու անվանումները։ Եղեգնավան է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին[2]։

Գյուղը տեղադրված է միջինարաքսյան գոգավորությունում, ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա։

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը հասնում է -15 C°-ից -20 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է +25 մինչև +35 °C, իսկ առավելագույնը՝ +42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 300-350 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման արդյունքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Եղեգնավանի մշտական բնակչությունը կազմել է 1420, առկա բնակչությունը՝ 1279 մարդ[1]։ Նախկինում բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով[3], 1988-1989 թվականներին այստեղ են տեղափոխվել Ադրբեջանից բռնի տեղահանված հայեր[2]։ Եղեգնավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 263 806[3] 992 607 548 526 1351 1526 1531 1321 1420[1]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 665 տնտեսություն, դպրոց, մսուր-մանկապարտեզ, բուժկետ, մշակույթի տուն, փոստ։ Գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են 971,19 հա.։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է։ Համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Համայնքի հողերը օգտագործվում են որպես վարելահողեր՝ մոտ 403,24 հա, պտղատու և խաղողի այգիները՝ 91,89 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 663
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 72» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]