Jump to content

Անտոն Պետրոս Թ Հասունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Պետրոս Թ Հասունյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1809(1809-06-15) կամ 1809[1][2]
ԾննդավայրSyria[3] կամ Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 28, 1884(1884-02-28) կամ 1884[1][2]
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ԿրոնՀայ Կաթողիկէ Եկեղեցի[3]
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններկարդինալ, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք, կաթոլիկ արքեպիսկոպոս և տիտղոսակիր արքեպիսկոպոս
 Andon Bedros IX Hassoun Վիքիպահեստում

Անտոն Հասունյան (հունիսի 15, 1809(1809-06-15) կամ 1809[1][2], Syria[3] և Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 28, 1884(1884-02-28) կամ 1884[1][2], Հռոմ, Իտալիա), հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ։ Կրթությունն ստացել է Հռոմում։ Եղել է Անարզաբայի (Հայոց Կիլիկիա) հայ կաթոլիկ համայնքի եպիսկոպոս, 1846 թվականից՝ Կ. Պոլսի կաթոլիկ հայերի պատրիարք, 1847 թվականից՝ կաթոլիկ հայերի կաթողիկոս՝ Անտոն Պետրոս Թ անունով։ Եպիսկոպոսական աթոռներ է հաստատել Կ. Պոլսում, Հալեպում, Կիլիկյան Հայաստանում (Մարաշ, Ադանա), Դիարբեքիրում։ 1850-ական թթ. ձևավորված հասունյան կուսակցությունը դավանաբանական պայքար է ծավալել Էջմիածնի կաթողիկոսության, Պոլսի պատրիարքարանի դեմ և միջոցների մեջ խտրություն չդնելով, դավանափոխել բազմաթիվ հայերի, ինչը զայրույթ է առաջացրել նույնիսկ կաթոլիկ հայերի մեջ, որոնք աջակցել են հակահասունյան խմբակցությանը, պայքարել մայրենի լեզվի և ազգային ավանդույթների պահպանման համար։ Հակահասունյանների ճնշման տակ՝ Հասունյանը հարկադրված հեռացել է Հռոմ, դիմել Հռոմի պապի օգնությանը։ Կարդինալների օգնությամբ Հասունյանը վերադարձել է Կ. Պոլիս, պայքարն ավելի է սրվել։ Հռոմի պապը, գիտակցելով, որ Հասունյանի ներկայությունը վնասում է Վատիկանի արևելյան քաղաքականությանը, հետ է կանչել նրան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Պետրոս Թ Հասունյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 257
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։