Jump to content

Սառցե սիրտը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սառը սիրտ (մուլտֆիլմ)ից)
Սառցե սիրտը
անգլ.՝ Frozen
Изображение логотипа
Տեսակկինոնկար և մուլտֆիլմ
Ժանրհումորային դրամա, երաժշտական ֆիլմ, կինոկատակերգություն, պատմություն հասունացման մասին, գրական ստեղծագործության էկրանավորում, ֆենթեզի ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և ֆիլմ-հեքիաթ
ԹեմաՔույր և Ինքնավստահություն
ԿերպարներԷլզա (Դիսնեյ), Աննա (Դիսնեյ), Օլաֆ, King Agnarr?, Queen Iduna?, Kristoff?, Marshmallow?, Grand Pabbie?, Oaken? և Bulda?
Գործողության վայրԷրենդել
Դարաշրջան19-րդ դար
Հորինված երկիրFrozen universe?
Հիմնված էՀանս Քրիստիան Անդերսենի «Սառցե թագուհին» հեքիաթի վրա
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր և Սառեցված
ՌեժիսորՔրիս Բաք և Ջենիֆեր Լի
ՍցենարիստՋենիֆեր Լի
ՀնչյունավորումՊոլ Բրիգս[1], Սանտինո Ֆոնտանա[1], Ջոշ Գադ[1], Ջոնաթան Գրոֆ[1], Իդինա Մենզել[1], Քրիստեն Բել[1], Ալան Թյուդիք[1], Քիարան Հայնդս[1], Քրիս Ուիլյամս[1], Մորիս Լամարշ[1], Ջենիֆեր Լի[1], Սթիվեն Անդերսոն[1], Էդի ՄակՔլերգ[1], Մայա Ուիլսոն[1], Ռոբերտ Փայն[1], Olivia Stubenrauch?[1], Եվա Բելլա[1], Սլենսեր Լեյսի Գանուս[1], Զեսի Քորտի[1], Ջեֆ Մարկուս[1], Ավա Ակրես[1], Տակեր Գիլմոր[1], Ստիվեն Ապոստոլինա[1], Աննալե Էշֆորդ[1], Քիրք Ուիլյամս[1], Jenica Bergere?[1], Դեյվ Բոաթ[1], Տայրի Բրաուն[1], Lewis Cleale?[1], Թերրի Դուգլաս[1], Էդի Ֆրիրսոն[1], Ջին Ջիլին[1], Նիքոլաս Գեստ[1], Բրիջիթ Հոֆման[1], Նիք Ջեյմիսոն[1], Ջոն Լեվել[1], Քէյթի Լոուզ[1], Մոնա Մարշալ[1], Սքոթ Մենվիլ[1], Փոլ Փեյփ[1], Կորտնի Պելդոն[1], Օեյմոնդ Պերսի[1], Կետի Սիլվերման[1] և Ֆրեդ Թաթասքիոր[1]
ՊրոդյուսերՊիտեր Դել Վեչո և Ջոն Լեսսետեր
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
Բեմադրող նկարիչԴեյվիդ Վումերսլի
ԱնիմատորներՄայքլ Ջայմո
ԵրաժշտությունՔրիստեն Անդերսոն-Լոպեզ, Ռոբերթ Լոպեզ, Քրիստոֆ Բեք, Քրիստեն Անդերսոն-Լոպեզ, Ռոբերթ Լոպեզ և Քրիստոֆ Բեք
ՕպերատորՍկոտ Բիտ և Mohit Kallianpur?
Հնչյունային օպերատորԿրիստեն Բելլ, Իդինա Մենզել, Ջոնաթան Գրոֆ, Ջոշ Գեդ, Սանտինո Ֆանտանա
ԽմբագիրՋեֆ Դրահեյմ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures[2], Walt Disney Studios Motion Pictures[2], B&H Film Distribution Company?[2], Walt Disney Studios Motion Pictures International?[2] և Դիսնեյ+
Տևողություն102 րոպե
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր և Սառեցված
ՍիկվելՍառը տոնակատարություն, Օլաֆը և սառցե արկածները և Once Upon a Snowman?
Թվականնոյեմբերի 27, 2013, նոյեմբերի 28, 2013[3], հունվարի 31, 2014[4][5], նոյեմբերի 10, 2013[5], դեկտեմբերի 4, 2013, դեկտեմբերի 5, 2013[6], դեկտեմբերի 19, 2013[7] և դեկտեմբերի 12, 2013
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ
MPAA վարկանիշPG
Բյուջե150 000 000 $
Շահույթ1 274 219 009 $
frozen.disney.com

Սառցե սիրտը (անգլ.՝ Frozen), 2013 թվականի համակարգչային անիմացիոն ֆիլմ, «Walt Disney Animation Studios»-ի ստեղծած 53-րդ լիամետրաժ մուլտֆիլմը։ Թողարկվել է «Walt Disney Pictures»-ի կողմից։ Ըստ սյուժեի՝ երիտասարդ արքայադուստր Աննան և խիզախ Կրիստոֆֆը եղջերու Սվենի և ձնեմարդ Օլաֆի հետ ուղարկվում են մահացու վտանգավոր ճանապարհորդության, ձյունոտ բարձր լեռներում, որպեսզի գտնեն Աննայի մեծ քրոջը՝ Էլզային, ով անզգուշորեն իրենց թագավորությանը և բնակիչներին անիծում է և դատապարտում հավերժական ձյունով։ Մուլտֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում եղել է 2013 թվականի նոյեմբերի 27-ին։

Մուլտֆիլմի կարգավարը, գրողը և ուղղորդողը

«Սառցե սիրտը» դարձավ ամենաշահութաբեր անիմացիոն ֆիլմը Դիսնեյի պատմության մեջ, այնուհետև ամենաշահութաբեր մուլտֆիլմը կինոմատոգրաֆիայի ամբողջ պատմության մեջ։

Մուլտֆիլմը ստացավ «Օսկար» «լավագույն անիմացիոն ֆիլմ» և «լավագույն երգ» («Let It Go») անվանակարգերում։

Դրանից հետո, հերոսուհի Էլզան հանդես է գալիս «Մի անգամ հեքիաթում» սերիալի երրորդ սեզոնի վերջին սերիայում։ Իսկ սերիալի չորրորդ սեզոնում Էլզան գլխավոր դերում է հանդես գալու։

Էլզան Էրենդելլ հորինված թագավորության երիտասարդ թագուհին է, ով ծնված օրվանից օժտված է սառույց և ձյուն ստեղծելու, ինչպես նաև դրանք կառավարելու կախարդական հատկությամբ։ Նա օգտվում է կախարդանքից, երբ խաղում է փոքր քրոջ՝ Աննայի հետ։ Այդ խաղերից մեկի ժամանակ, դիպչելով Աննային, Էլզան պատահաբար իր կախարդանքով հայտվում է քրոջ գլխում, ինչի հետևանքով Աննան սկսում է սառչել։ Թագավորն ու թագուհին, օգտվելով հին քարտեզից, դիմում են տրոլների օգնությանը։ Նրանց առաջնորդը՝ Պաբբին առողջացնում է Աննային (Միայն մի սպիտակ բիծ է մնում նրա մազերի վրա) և նրա գլխից ջնջում է քրոջ կախարդական կարողությունների մասին բոլոր հիշողությունները։ Նա Էլզային նախազգուշացնում է այն մասին, եթե չսովորի կառավարելիր ուժերը և զիջի վախին, ապա դա կհանգեցնի աղետի։ Նա փորձում է պաշտպանել Էլզային և այլ մարդկանց նրա ուժից, թագավորական ընտանիքը փակվում է պալատում։

Էլզան, վախենալով վնասել քրոջը, հետևում է հոր՝ «Լռի՛ր, համբերի՛ր, թաքնվի՛ր բոլորից» խորհրդին և ժամանակի մեծ մասն անցկացնում է իր սենյակում՝ լրիվ մենակության մեջ։ Աննան մեծանում է ամրոցում, սակայն պատերն ու ծառաները չեն տալիս նրան լիարժեք ազատություն, իսկ քրոջ հետ շփում հաստատելն այդպես էլ չի ստացվում՝ չհաշված բոլոր փորձերը։ 10 տարի անց նրա ծնողներն ուղևորվում են ծովային լողի՝ խոստանալով վերադառնալ մեկ ամսից, սակայն մահանում են փոթորկի ժամանակ։

Նրանց մահվանից 3 տարի անց քաղաքացիները պատրաստվում են Էլզայի թագադրմանը։ Պատվավոր հյուրերի շարքում էր Վեսսելթոնի դուքսը՝ Էրենդելլի առևտրական գործընկերը, ով երբեք աչք չի դնում նրա ունեցվածքի վրա։ Դարպասների բացումից և կայանալիք արարողությունից հուզված՝ Աննան երազում է այն մասին, որ կգտնի իր սիրուն նոր եկածների շարքերում։ Երազելով՝ նա պատահաբար հարվածում է Հանսին՝ հարավային կղզիների 13-րդ արքայազնին։ Չնայած Էլզայի անհանգստությանը՝ թագադրումը հանգիստ է անցնում, և քույրերը սկսում են աստիճանաբար բացահայտվել միմյանց համար։

Ընդունելության ժամանակ Հանսը առաջարկում է Աննային ձեռքն ու սիրտը, և նա միանգամից չի համաձայնվում։ Էլզան հրաժարվում է օրհնել ամուսնությունը, քանի որ Աննան ու Հանսը դեռ նոր էին ծանոթացել։ Քույրերի միջև վեճ է սկսվում։ Սա հանգեցնում է նրան, որ Էլզան, չենթարկվելով զայրույթին ու վախին, ցուցադրում է իր ուժը հյուրերին և քաղաքացիներին։ Ներկա դուքսը արհամարհում է՝ քաղաքացիների մոտ թագուհու հանդեպ վախ առաջացնելով։ Խուճապի մեջ ընկած Էլզան փախչում է սարեր, սակայն փախուստի ժամանակ ինքն էլ չիմանալով՝ գցում է Էրենդելլին հավերժական ձմռան մեջ։ Սարերում աղջիկը իր համար կառուցում է սառցե պալատ և, փակվելով այնտեղ, նա դադարում է վախենալ իր կարողություններն օգտագործելուց։ Նա որոշում է, որ այդժամ նրա տիրապետության տակ կլինի լուռ, սառցե անապատ։

Տանջվելով մեղքի զգացումից՝ Աննան ուղևորվում է Էլզային փնտրելու՝ փորձելով վերականգնել իրենց քույրական հարաբերությունները և ամառը վերադարձնել Էրենդելլ։ Անտառում նա հատվնում է Օկեն վաճառողի խանությում, որտեղ ծանոթանում է Կրիստոֆֆի հետ։ Նա ապրում էր անտառում և զբաղվում էր սառույցի պատրաստմամբ և վաճառքով։ Աննան համաձայնվում է Կրիստոֆֆի՝ իրեն օգնելու առաջարկին, և միասին նրանք ուղևորվում են Էլզայի ապաստան։ Հրաշքով փրկվելով հարձակված գայլերից՝ հերոսները հանդիպում են Օլաֆին՝ կենդանի ձնեմարդին, ում մի ժամանակ ստեղծել էր Էլզան և ում երազանքը ամռանը հանդիպելն էր։

Վերջապես խումբը հասնում է Էլզայի ամրոցին։ Այնտեղ Աննան խնդրում է իր քրոջը վերադառնալ՝ ասելով, որ նրա տեղը Էրենդելլում է, սակայն ապարդյուն։ Իմանալով, թե ինչ է արել Աննան՝ Էլզան ընկնում է խուճապի մեջ և, չկարողանալ տիրապետել իր ուժերին, վնասում է Աննային սառցե կախարդանքով։ Հուսահատության մեջ թագուհին պատրաստում է ձյունե հրեշ Մարշմելլոյին, ով ամրոցից դուրս է շպրտում չհրավիրված մարդկանց։ Կրիստոֆֆը, իմանալով Աննայի վնասվածքի մասին, տեղափոխում է նրան իր խնամակալների՝ տրոլների մոտ, ովքեր արդեն մեկ անգամ բուժել էին Աննային։ Սակայն այս անգամ նրանք անզոր էին. միայն իրական սիրո նշանը կարող է բուժել Աննայի սիրտը, հակառակ դեպքում նա կվերածվի սառցե արձանի։ Կրիստոֆֆը տեղափոխում է Աննային Էրենդել՝ Հանսի մոտ՝ իմանալով, որ կորցնելու է նրան ընդմիշտ։

Մինչդեռ Հանսը կամավորների խմբի հետ ուղևորվում է իր կորած հարսնացուին փնտրելու։ Նրանք հասնում են Էլզայի ամրոցին, որտեղ Հանսը նախազգուշացնում է մնացածին, որ պաշտպանեն իրեն, սակայն չվնասեն թագուհուն։ Դուքսի պաշտպաններից մեկը փորձում է սպանել Էլզային, սակայն Հանսը նրա ձեռքից վերցնում է նետը։ Նետը դիպչում է ջահին, որը գրեթե դիպչում է թագուհուն։ Փախչելով՝ նա սայթաքում է և կորցնում գիտակցությունը։ Նրան տանում են պալատ, և նա հայտնվում է բանտում։ Հանսը խնդրում է Էլզային, որ կանգնեցնի ձմեռը, սակայն վերջինս ասում է, որ դա նրա ձեռքերում չէ և խնդրում Հանսին, որ խնդրի մարդկանցից թողնել իրեն գնալ։ Հանսն ասում է, որ կանի ամեն հնարավոր բան։

Վերադարձից հետո Աննան պատմում է Հանսին իր վիրավորանքի մասին և խնդրում համբուրել իրեն։ Վերջինս հրաժարվում է և բացում է աղջկան իր գաղտնի մտադրությունները. նա պատրաստվում էր ամուսնանալ Աննայի հետ, իսկ ամուսնությունից հետո Էլզային դժբախտ պատահարի զոհ դարձնել՝ ստանալով գահը, որի հնարավորությունը չէր ունենա հարազատ երկրում։ Հանգցնելով ջահերը և օջախի կրակը՝ այդպիսով նա զրկում է Աննային տաքության վերջին հույսից։ Այնուհետև նա ելնում է պահակների մոտ, խաբում է նրանց՝ հաղորդելով, որ թագուհին կարծես մահացել է։ Ինչպես նաև նա ստում է, թե նրա մահից առաջ նրանք երդվել են լինել այր ու կին։

Մուլտֆիլմի հերոսուհիների «քոսփլեյները»

Հաղորդելով, որ Աննան սպանել է Էլզային՝ նա դավաճանության համար մահվան է դատապարտում թագուհուն։ Վերջինս փախչում է՝ ավելի ուժեղացնելով ցուրտը և ձնաբուք բարձրացնելով։ Օլաֆն օգնում է Աննային փախչել բանտից և բացատրում է նրան, որ Կրիստոֆֆը իրականում սիրում է նրան։ Աղջիկը վազում է սառցակալած ֆիորդի վրայով՝ վերադարձող Կրիստոֆֆին ընդառաջ։ Ֆիորդի վրա Հանսն Էլզային ասում է, որ նրան չի հաջողվել փախչել։ Այդ ժամանակ էլ նա խնդրում է հոգալ իր փոքր քրոջ մասին, իսկ Հանսը կրկնում է իր սուտը Աննայի մահվան մասին։ Վշտաբեկ Էլզան չի նկատում իր վրա խրված սուրը։ Աննան, տեսնելով Հանսի մտածածը, զոհում է իրեն՝ դեմ տալով իրեն սրին։ Նա սառչում է մահվան աստիճանի և հետ է մղում հարվածը։ Հաղթահարելով վիշտը՝ Էլզան գրկում է քրոջը և արցունքով լցվում։ Սակայն որոշ ժամանակ անց վերջինս հալչում է՝ իր զոհողությամբ ապացուցելով քույրական սիրո ուժը։

Էլզան հասկանում է, որ իր ուժի բանալին սերն է և վերադարձնում է ամառը Էրենդելլում, ինչից հետո նոր հալչել սկսող Օլաֆի համար ստեղծում է իր սեփական ձյունե ամպը։ Հանսը արտաքսվում է հարավային կղզիներ իր պատժին արժանանալու համար, իսկ դուքսի հետ թագուհին խզում է առևտրական բոլոր կապերը։ Աննան Կրիստոֆֆին նոր սահնակ է տալիս և պարգևատրում պատվավոր կոչումների ուսադիրներով, ինչից հետո նա բռնում է նրա ձեռքից և համբուրում։ Էլզան խոստանում է այլևս չբացել ամրոցի դռները, պալատական հրապարակում ստեղծում է սահադաշտ և բոլորին նվիրում է սահնակներ՝ այդ թվում և Աննային։

  • Աննա (անգլ.՝ Annaմուլտֆիլմի գլխավոր հերոսուհի։ Թեև նա չունի որևէ արքայական շնորհ, բայց շատ եռանդուն և հետաքրքրասեր անձ է։ Աննան թագավորության ամենակենսուրախ և հետքրքրասեր մարդն էր։ Նա երազում էր նորից մոտ լինել և ընկերություն անել իր քրոջ՝ Էլզայի հետ, ինչպես մանկության ժամանակ։ Երբ Էրենդելլի թագավորությունում գալիս է հավերժական ձմեռը, Աննան գնում է վտանգավոր ճանապարհորդության, որպեսզի անեծքը վերանա թագավորության վրայից։ Նա ստեղծված էր փրկելու իրենց թագավորությունը և ընտանիքը։ Իսկ վերջում հասկանում է, որ սիրում է Կրիստոֆին։
  • Էլզա (անգլ.՝ Elsaմուլտֆիլմի գլխավոր հերոսուհի։ Նա ուներ սառույցի և ձյան ուժը մանկությունից։ Ամենասկզբում նա պահվում էր փակի տակ և դիմադրում էր իր կարողությանը։ Բայց ներսից նրան կատաղեցնում էր զգացմունքների փոթորիկը, նա ապրում էր վախով և մշտապես իր կախարդական ունակությանը դիմադրելով։ Երիտասարդ արքայադուստրը կարողանում էր կառավարել ձյունը և սառույցը։ Բայց մի անգամ, չկարողանալով հաղթահարել իր ուժերը, նա վտանգում է իր փոքր քրոջ՝ Աննայի կյանքը։ Այդ ժամանակից ի վեր Էլզան ստիպված թաքնվում է արտաքին աշխարհից, պահելով հեռավորություն բոլորից, հատկապես իր քրոջից։ Իր թագադրման արարողության ժամանակ, Էլզան նորից չկարողանալով հաղթահարել իր կախարդական ուժերը և ամբողջ Էրենդելլի թագավորությանը դատապարտում է հավերժական ձյունով։ Գիտակցելով դրա մասին և վախենալով, որ կվնասի Աննային և քաղաքի բնակիչներին, թագուհի Էլզան փախնում է իր պալատից և թաքնվում բարձր լեռներում, վստահ լինելով, որ ոչ ոք չի կարող նրան օգնել։
  • Կրիստոֆֆ Բյորգման (անգլ.՝ Kristoff Bjorgman )՝ գեղեցիկ տղա և իսկական բնության սիրահար։ Նա ապրում էր բարձր լեռներում, արտադրում էր սառույց և այն վաճառում Էրենդելլի բնակիչներին։ Չնայած անտաշ տեսքին, Կրիստոֆֆը ուժեղ, ազնիվ և հավատարիմ էր։ Թեև սկզբում կարող էր թվալ որ նա երդվյալ միայնակ է, բայց նա պարզապես չէր կարողանում մարդկանց հետ շատ շփվել։ Սակայն միշտ նրա հետ էր իր ամենալավ ընկերը՝ Սվեն անունով հմայիչ և շատ խելացի եղջերուն։ Էլզային փնտրելու ժամանակ Կրիստոֆֆը սիրահարվում է Աննային։
  • Հանս Վեստերգորդ (անգլ.՝ Hans Westergaard )՝ հմայիչ երիտասարդ արքայազն, Կրիստոֆֆի հակապատկերը և ֆիլմի գլխավոր հակառակորդը։ Նա Էրենդելլ է գալիս Հյուսիսային կղզիներից, Էլզայի թագադրման արարողությանը մասնակցելու համար։ Հանսը՝ ամենափոքրը 13 եղբայրներից, ինչպես Աննան, գիտեր թե ինչ է զգում ընտանիքից անտեսված մարդը։ Նա Աննայի հետ միանգամից լեզու է գտնում և խոստանում է նրան, որ իր համար միշտ մնալու է ուշադրության կենտրոնում։ Սակայն այս ամնեը սուտ էր, Հանսը Աննայի հետ շփվելով մտածում էր թագի մասին, որը 13-րդ արքայազնը չէր ստանա ոչ մի կերպ, մինչև չամուսնանար։
  • Օլաֆ (անգլ.՝ Olaf)՝ ոչ մեծ, մարդկային հատկություններով օժտված ձնեմարդ։ Ստեղծվել է Էլզայի կախարդական հնարքների շնորհիվ։ Օլաֆը ամենաընկերասեր և կենսուրախ ձնեմարդն է աշխարհում։ Միամիտ և երբեք իրեն չկորցնող Օլաֆը, միշտ հայտնվում է զվարճալի իրավիճակներում։ Օլաֆի միակ երազանքն է տեսնել ամառը, և նրա նախատիպը, ինչպես Անդերսենի հեքիաթի ձնեմարդը, սիրում է շոգը։
  • Օլաֆ (անգլ.՝ Olaf), փոքր մարդակերպ ձնեմարդ է։ Ստեղծված Էլզայի կողմից, Օլաֆը ամենաընկերասեր և կենսուրախ ձնեմարդն է աշխարհում։ Պարզամիտ և երբեք չհուսահատվող Օլաֆը ամբողջ ժամանակ ընկնում է հետաքրքիր իրավիճակների մեջ, իսկ հետաքրքրությունից նա բառացիորեն կտոր–կտոր է լինում։ Օլաֆը ունի բաղձալի երազանք՝ հանդիպել ամառվա հետ, իսկ նրա նախատիպը՝ Անդերսենի նույնանուն հեքիաթի ձնեմարդն է, որը, ինչպես և Օլաֆը, սիրում է տաքությունը։
  • Հերցոգ Վարավսկի (պաշտոնական անգլ.՝ Duke of Weselton)՝ մուլտֆիլմի երկրորդ բացասական կերպարն է, Հերցոգստանի ղեկավարը։ Ցանկանալով բարելավվել օգտակար առևտրական հարաբերությունները Էրենդելլի հետ, նա պատրաստ է ամեն ինչի, որպեսզի վաստակի նոր թագուհու վստահությունը։ Բայց հենց որ Էլզայի գաղտնիքը բացահայտվում է, նա առաջինն է նրան անվանում «կախարդական հրեշ» և փորձում է նրա դեմ հանել իր սեփական հպատակներին։ Ագահ Հերցոգի համար բոլոր միջոցները համարվում են լավ, որ հասնի Էրենդելլի գանձերին։ Չի սիրում, երբ նրան կոչում են Վարավսկի (իրականում՝ Weaseltown, անգլ.՝ weasel–ի տառերից։ Կզաքիսի փաղաքշականն է, փոխաբերական իմաստով նշանակում է՝ խորամանկ, ճարպիկ, սրիկա, «փոխակերպուկ» և այլն)։
  • Մարշմելլոու(Մրգապաստեղ) (անգլ.՝ Marshmallow)՝ աժդահա ձյունե հրեշ է, որն ունի հատկություն ուժեղացնելու իրեն սուր փշերով և ճանկերով չարության ավելանալու դեպքում, ստեղծվել է Էլզայի կախարդանքի միջոցով։ Նրան ինչքան ավել բարկացնել, այդքան անգամ նա կուժեղանա։ Նրա գլխավոր նպատակն է՝ պահապանել իր տիրուհու սառցե պալատը և փրկել այն չսպասված հյուրերից։ մարշմելլոուն այդքան էլ խոսկան չէ (ֆիլմում նա արտասանում է ընդամենը երկու արտահայտություն), բայց նրա հարվածը ամուր է։ Սառցե պալատի վրա հարձակման ժամանակ Հանսը կտրում է նրա ոտքը, և նա ընկնում է անդունդի մեջ, փորձելով կանգնեցնել արքայազնին։ Տիտրերից հետո վերադառնում է պալատ վերականգնված ոտքով, գտնում է Էլզայի թագը, դնում է գլխին և հանդարտանում է։
  • Օքեն (Օուքեն) (անգլ.՝ Oaken)՝ «Թափառական Օքենի առևտրական կրպակի ու սաունաի» տերն է։ Հանկարծակի ցուրտը, որը տիրել էր թագավորության վրա, ստիպում է Օքենին, որը մասնագիտացված էր ամառային ապրանքներով, մի քիչ ճնշում է իր բիզնես–պլանը։ Բարեհոգի մարդը միշտ պատրաստ է ընդառաջել իր հաճախորդներին։ Սակայն, եթե դուք նրան բարկացնեք, դուք անախորժություններ կունենաք։
  • Բուլդա (անգլ.՝ Bulda), Սորեն (անգլ.՝ Soren), Կլիֆֆ (անգլ.՝ Cliff) և այլ՝ աշխույժ և բարի տրոլներ, որոնք բնակվում են Էրենդելլում իրենց առաջնորդ Պաբբի (անգլ.՝ Pabbie
  • Գայլեր (անգլ.՝ Wolves)՝ Էրենդելլի անտառային բնակիչներն են։
  • Հերցոգ Վարավսկիի ծառաներ (անգլ.՝ The Duke of Weselton's Thugs)՝ նրա թիկնապահներն են, որոնք օգնում են նրան տիրել Էրենդելլի հարստությանը։ Սառցե պալատի գրավվման ժամանակ փորձում են սպանել Էլզային, բայց նրանց խանգարում է Հանսը։

Դերերը հնչյունավորել են

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական հնչյունավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին[29] Ուոլտ Դիսնեյը և կինոպրոդյուսեր Սեմյուել Գոլդվինը սկսում են միասին նկարահանել կենսագրական ֆիլմ գրող և բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսոնի մասին, ընդգրկելով իր մեջ խաղային ֆիլմ և անիմացիոն տեսարաններ[29][30]։ Անիմացիոն տեսարաններում պետք է ցուցադրվեին Անդերսենի սյուժետային հեքիաթներից, ինչպիսիք են «Ջրահարսիկը», «Աղջիկը լուցկիներով», «Սառցե թագուհի», «Մատնաչափիկ», «Անճոռնի ճուտիկը», «Թագավորի նոր զգեստը» և «Կարմիր կոշիկներ»[29]։ Սակայն, «Սառցե թագուհու» ժամանակ, Դիսնեյի անիմատորների ցուցադրվել է, որպես ծանր առաջադրանք. նրանք չգիտեին թե ինչպես դարձնել Սառցե թագուհու կերպարը հետաքրքիր ընդհանուր լսարանի համար[29]։ 1940-ականների, Դիսնեյ ստուդիաի անիմացիայի բնագավառում ունեցել է մեծ կինեմատոգրաֆական հնարավորություններ, «Սառցե թագուհի» մուլտֆիլմի ստեղծման հետ կապված խնդիրների պատճառով, Դիսնեյի և Գոլդվինի ընդահուր նախագիծը արդյունում չեղյալ է համարվել[29], և վերջնական արդյունքում նախագծի ստեղծումը ընդհատվել է[29]։

Walt Disney Animation Studios-ը երկար ժամանակ աշխատել է «Սառցե թագուհու» էկրանավորման վրա, որի վերջին փորձերը նկարահանվել են 2000-ականներին[31] բայց արդյունում նախագիծը կասեցվել է[32]։ 2009 թվականի դեկտեմբերին տեղեկություն է հայտնվել մի մուլտֆիլմի մասին, որը իր մոտիվներով նման է «Ձյունե թագուհի» մուլտֆիլմին[33][34], սակայն 2010 թվականի մարտին նախագծի աշխատանքը նորից կանգնեցվել է։ Այդ նույն տարվա հունիսին ընկերությունը հայտարարել է, որ ֆիլմը «հաջողություն չի ունեցել»[35]։ 2011 թվականի դեկտեմբերին, «Ռապունցել։ Խճճված պատմություն» մուլտֆիլմի (անգլ.՝ Tangled) հաջողությունից հետո, Disney-ը հայտարարել է ֆիլմի նոր անվանումը՝Frozen, և նրա դուրս գալու տարեթիվը՝ 2013 թվականի նոյեմբերի 27-ին[36]։ Նաև ցուցադրվել է, որ մուլտֆիլմը ստեղծվելու է Անիմացիոն համակարգիչների միջոցով[31][36][37]։ Այդ մուլտֆիլմը փաստացի չունի ոչ մի կապ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիքթի սյուժեի հետ։ Մուլտֆիլմի տիտրերում ցուցադրված է, որ սյուժեում միայն հեքիաթի ոգևորությունն է, բայց հիմնված չէ դրա վրա։

Մուլտֆիլմի ռեժիսորի հետ միասին ներկայացվել է Քրիս Բաքը, իսկ պրոդյուսերները՝ Ջոն Լասսեթերը և Փիթեր Դել Վեհոն։ 2012 թվականի վերջին հայտարարվել է, որ մուլտֆիլմի սցենարիստներից մեկը «Ռալֆ»-ը Ջենիֆեր Լին, միացել է Բակին, որպես ռեժիսորի օգնական։ Ասվել է, որ երգերը պետք է գրվեն բրոդվեյական կոմպոզիտոր Ռոբերտ Լոպեսի և նրա կնոջ Քրիստին Անդերսոն Լոպեսի կողմից, դրանից առաջ մուլտֆիլմի երգերի վրա աշխատել են «Վիննի արջուկը և նրա ընկերները» մուլտֆիլմի վրա[10]։ 2012 թվականի փետրվարին հայտարարվել է, որ «Սառը սիրտ» մուլտֆիլմը երաժշտական ուղեկցությամբ կաշխատի Քրիստոֆֆ Բեկի հետ։

Սյուժեի վաղ տարբերակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մաևտի 5-ին Էրիկ Էյնսբուրգը պատմել է, որ «Սառցե Թագուհու» մասին։

Մուլտֆիլմը հիմնված է Անդերսենի հեքիաթի վրա և պատմում է չար թագուհու մասին, որը առևանգել էր Կային։ Աղջիկը՝ Գերդան գնում է նրան փրկելու։

Սկզբից մուլտֆիլմը ծրագրավորվել է նկարվել ձեռքով, բայց Ջոնն Լասթերը, գերադասելով սցենարը, որ նրան լավ կհամապատասխանի օգտագործել CGI/նկարված անիմացիան, ինչպես «Ռապուցելլ»-ում։ Որոշ ժամանակ առաջ մուլտֆիլմի սյուժեում Էլզան միակողմանի էր և վառ արտահայտված, որպես բացասական կերպար։ Սակայն, ֆիլմ ստեղծողի հետ բանակցություններից հետո, որոշվել է վերանայել հերոսին և բարդեցնել նրա բնավորությունը։ Առաջացել է միտք ավելացնել նրան քույր և այդպես ծնվում է քույրական հարաբերություններ, և միաժամանակ ստացվել է, ստեղծել հերոսին բարդ և անկանխատեսելի։

Նաև ֆիլմի սյուժեում մտածված է եղել ոչ թե երկու, այլ ամբողջ ձնեմարդկանց բանակ, որը ձյունե թագուհին ստեղծել էր Էրենդելլի վրա հարձակվելու համար։ Օլաֆը չի եղել ձնեմարդ ծնունդից, այլ սկզբից «փորձ» ձնե հսկա ստեղծելու համար (ոչ այդքան հաջող)։ Դա նույնպես փոփոխվել է սցենարի վերանայման ժամանակ։

2011 թվականի դեկտեմբերի 22-ին «Disney» ստուդյան, հայտարարել է, որ «Ձյունե թագուհի» նախագիծը նորից վերադարձված է և անվանափոխվել է «Սառը սիրտ» (անգլ.՝ Frozen)։ Նաև հայտարարել է, որ նախագծով զբաղվում է մարդկանց այլ անձնակազմ և, որ ֆիլմի էկրան դուրս գալը ծրագրավորված է 2013 թվականին։ Սակայն չի ասվել, որ դա լինելու է կա՛մ անիմաիա, կա՛մ համակարգչային։ Քսան օր անց, 2012 թվականի հունվարի 11-ին, հայտարարվել է, որ ֆիլմը կանիմացվի համակարգչային տեխնոլոգիաների միջոցով։

Երաժշտություն և երգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սառը սիրտ» ֆիլմի երգի բառերը և երաժշտությունը գրվել է Ռոբերտ Լոպեսի կողմից և նրա կնոջ Քրիստին Անդերսոն-Լոպեսի կողմից։ (Վաղ ժամանակներում նրանք երկուսով գրել «Վիննի արջուկը և նրա ընկերները») մուլտֆիլմի երգի բառերը[14][38]։ Երգի վերադաշնակումը և գործիքավորումը կատարվել են Դեյվ Մեցհերի կողմից, որը նաև ստեղծել է երաժշտական մասեր ֆիլմում Քրիստոֆֆ Բեկի հետ[39]։

Անվանում Պաշտոնական կատարողը Կրկնորդ կատարողը Բնութագրում
«Vuelie» Քրիստոֆֆ Բեկ, Ֆրոդե Ֆլենհեյմ, նորվեգական աղջիկների երգչախումբ «Կանտուս» Նրանք արդեն Մուլտֆիլմի սկզբնական թեմա։
«Սառույցի սիրտ» (անգլ.՝ Frozen Heart) «Սառը սիրտ»–ի դերասանկան կազմ Պավել Կովալյով, Անդրեյ Բիրին Սառցահատների երգը։
«Պատուհանից այն կողմ արդեն ձյունակույտ է» (անգլ.՝ Do You Want to Build a Snowman?) Կրիստեն Բելլ, Ագաթա Լի Մոնն, Քեթի Լոպես Բառբառա Նովոշինսկայա, Նատալյա Բիստրովա Աննան խնդրում է Էլզային բացել նրա դուռը, բայց բոլոր փորձերը ավարտվել են անհաջողությամբ (Սկզբից Աննան երգում է 5 տարեկան հասակում, հետո 9-10 տարեկան հասակում, և վերջում 15 ամյակի ընթացքում)։
«Առաջին անգամ այդ երեկո» (անգլ.՝ For the First Time in Forever) Քրիստեն Բել, Իդինա Մենզել Նատալյա Բիստրովա, Աննա Բուտուրլինա Աննան երգում է այն մասին, որ երազում է հանդիպել իր սիրուն, իսկ Էլզան փորձում է զսպել իր ուժերը և չբացահայտել իր գաղտնիքը հյուրերին և քաղաքցիներին։
«Սա իմ սերն է» (անգլ.՝ Love is an Open Door) Քրիստեն Բելլ, Սանտանա Ֆոնտինա Նատալյա Բիստռովա, Դիմա բիլան Աննան և Հանսը երգում են իրենց զգացմունքների մասին իրար մեջ։ Դուետի վերջում Հանսը առաջարկում է Աննային իր ձեռքը և սիրտը, իսկ վերջինս համաձայնվում է։
«Բաց թող և մոռացիր» (անգլ.՝ Let It Go) Իդինա Մենզել Աննա Բոտուրլինա Փախուստից հետո Էլզան երգում է Հյուսիսային լեռան վրա, ստեղծում է սառցե պալատ և սառցե զգեստ և որոշում է չվերադառնալ Էրենդելլ։ Երգը, որը ստացել է «Օսկար» ֆիլմի լավագույն երգի համար։
«Եղջերուները ավելի հաճելի են, քան մարդիկ» (անգլ.՝ Reindeer(s) Are Better Than People) Ջոնաթան Գրոֆֆ Անդրեյ Բիրին Վաղ երգում Քրիստոֆֆ Բյորգմանը երգում է երկու հոգու փոխարեն իր և իր ընկերոջ համար՝ եղջեր Սվեն անունով։ Նշվում է, որ գործիքը, որի վրա նա նվագում է նա կատարում է երգի ժամանակ, ներկայացնում է իրենից ջութակի և ջնարի ինքնանման հիբրիդ։
«Ամառ» (անգլ.՝ In Summer) Ջոշ Հեդ Սերգեյ Պենկին Ձնեմարդ Օլաֆը երգում է իր երազանքի՝ ամառը տեսնելու մասին։
«Առաջին անգամ այս հավերժությունում» (անգլ.՝ For the First Time in Forever (Reprise)) Քրիստին Բելլ, Ինդինա Մենզելլ Նատալյա Բիստրովա, Աննա Բուտուրլինա Աննան համոզում է Էլզային վերադառնալ Էրենդելլ և պատմում է, որ վերջինս սառեցրել է քաղաքը և միայն նա կարող է վերադարձնել ամառը։ Էլզան հասկանալով, թե ինչ է արել, պատահական սառույցով վիրավորում է Աննայի սիրտը և ստիպում է քրոջը և նրա ընկերներին լքել պալատը, ստեղծելով ձյունե հրեշ՝ Մարշմելլոուին։
«Անախորժություններ» (անգլ.՝ Fixer Upper) «Սառը Սիրտ»-ի կերպարների ցանկ Անաստասիա Լապինա, Եկատերինա Սյոմինա, Պավել Կովալյով, Անդրեյ Բիրին, Բառնառա Նովոշինսկայա, Յուլյա Բարանչուկ Տրոլները ընդունում են Աննային, որպես Քրիստոֆֆի ընկերուհի և երգում են սիրո մասին։ Վերջին պահին Աննան վատանում է։ Տրոլ Պաբբին ասում է Քրիստոֆֆին, որ միայն իրական սերը կարող է փրկել Աննային։ Ընկերները վերադառնում են Հանսի մոտ։
«Vuelie» (կրկներգ) Քրիստոֆֆ Բեկ, Ֆրոդե Ֆլելհեյմ, նորվեգական կանացի երգչախումբ «Կանտուս» Նրանք արդեն Էլզան վերադարձնում է ամառ Էրենդելլին։
«Բաց թող և մոռացիր» (կրկներգ) (անգլ.՝ Let It Go (Demi Lovato version)) Դեմի Լովատո Յուլյա Դովգանիշինա (ոչ ամբողջությամբ) Մուլտֆիլմի ավարտական թեմա։

Սկսած 2014 թվականի հունվարից, երբ «Սառը սիրտ»-ի սաունդթրեքը զբաղեցնում է «Billboard 200»-ի առաջին հորիզոնականը 13 անհետևանք շաբաթների ընթացքում՝ մանրամասն ներկայացվել է միայն «Տիտանիկ»-ի սաունդթրեքը, ունի մոտ երեք միլիոնից ավելի վաճառված օրինակ։ Փետրվարին Իդինա Մենզելի «Let it Go»-ն դարձել է պլատինե կարգավիճակ (վաճառքի ընդհանուր քանակը հասել է մեկ միլիոն օրիակի), նաև սինգլը հասել է հինգերորդ հորիզոնականի Billboard 100 հիթ-շքերթում։ Հետո նաև ֆիլմի սաունդթրեքը դարձել է պլատինե, իսկ հետո սահմանագիծը բարձրացել է երեք միլիոն վաճառքի օրինակի, ալբոմը երեք անգամ դարձել է պլատինե։ Ֆրանսիական Betraying the Martyrs խումբը ձայնագրել է cover «Let it Go» երգին նրան միացնելով իր նոր ալբոմը[40]։

# ԱնվանումԿատորղներ Տևողություն
1. «Frozen Heart»  Սռցե սիրտը 1:45
2. «Do You Want to Build a Snowman?»  Քրիսթեն Բիլ, Ահաթա Լի Մոն, Քեյթի Լոպես 3:27
3. «For the First Time in Forever»  Քրիսթեն Բիլ և Ինդինա Մենզել 3:45
4. «Love Is an Open Door»  Քրիսթեն Բիլ և Սանտինո Ֆոնտանա 2:07
5. «Let It Go»  Ինդինա Մենզել 3:44
6. «Reindeer(s) Are Better Than People»  Ջոնաթան Գրոֆֆ 0:50
7. «In Summer»  Դոշ Գեն 1:54
8. «For the First Time in Forever (Reprise)»  Քրիսթեն Բիլ և Իդինա Մենզել 2:30
9. «Fixer Upper»    3:02
10. «Let It Go» (սինգլ տարբերակ)Դեմի Լովատո 3:47
11. «Vuelie» (при участии Cantus)Քրիստոֆ Բեք և Ֆրոուդ Վյելհայմ 1:36
12. «Elsa and Anna»  Քրիստոֆ Բեք 2:43
13. «The Trolls»  Քրիստոֆ Բեք 1:48
14. «Coronation Day»  Քրիստոֆ Բեք 1:14
15. «Heimr Àrnadalr»  Քրիստոֆ Բեք 1:25
16. «Winter's Waltz»  Քրիստոֆ Բեք 1:00
17. «Sorcery»  Քրիստոֆ Բեք 3:17
18. «Royal Pursuit»  Քրիստոֆ Բեք 1:02
19. «Onward and Upward»  Քրիստոֆ Բեք 1:54
20. «Wolves»  Քրիստոֆ Բեք 1:44
21. «The North Mountain»  Քրիստոֆ Բեք 1:34
22. «We Were So Close»  Քրիստոֆ Բեք 1:53
23. «Marshmallow Attack!»  Քրիստոֆ Բեք 1:43
24. «Conceal, Don't Feel»  Քրիստոֆ Բեք 1:07
25. «Only an Act of True Love»  Քրիստոֆ Բեք 1:07
26. «Summit Siege»  Քրիստոֆ Բեք 2:32
27. «Return to Arendelle»  Քրիստոֆ Բեք 1:38
28. «Treason»  Քրիստոֆ Բեք 1:36
29. «Some People Are Worth Melting For»  Քրիստոֆ Բեք 2:06
30. «Whiteout»  Քրիստոֆ Բեք 4:17
31. «The Great Thaw (Vuelie Reprise)»  Քրիստոֆ Բեք և Ֆրոուդ Վյելհայմ 2:29
32. «Epilogue»  Քրիստոֆ Բեք 3:04
1:09:40

Մի անգամ հեքիաթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ABC հեռուստաալիքի Մի անգամ հեքիաթում հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում մարմնավորվում են Էլզան, Աննան, Քրիստոֆֆը և Հանսը։ Աննայի դերը կատարել է սկսնակ դերասանուհի Էլիզաբեթ Լեյլը, Էլզային մարմնավորել է «Եզր» հեռուստասերիալի դերասանուհի Ջորջինա Հեյգը, իսկ Քրիստոֆֆի դերը կատարել է «Համալսարան» հեռուստասերիալի աստղ Սքոթ Մայքլ Ֆոսթերը։ Հեռուստասերիալի սցենարիստները առաջարկում են իրենց վարկածը մուլտֆիլնում կատարվածից հետո։ Ըստ հեռուստասերիալի սյուժեի Աննան և Էլզան ունեն մի հորաքույր, որը ամեն ինչ մոռացել է, որը Սառցե թագուհին է, նա չորրորդ եթերաշրջանի առաջին հատվածի գլխավոր հերոսուհին է։ Եվ այդպես բացահայտվում է, թե ինչից է ծագում Էլզային սառույցի կախարդանքը։ Նաև Հանսը փորձում է գրավել Էրենդելլը, և նրան համարյա հաջողվում է, քանի որ նա Սև Մորուք ծովահենի օգնությամբ գցել էր Աննային և Քրիստոֆֆին ծովը, իսկ Էլզան այդ ժամանակ գտնվել էր Սթորիբրուքում։

Սերիալի սյուժեն կապում է բոլոր հերոսներին մուլտֆիլմի հերոսների հետ։ Աննան պարզվում է, որ ծանոթ է եղել Գեղեցիկ արքայազնի, Բելի և Ռումպելշտիլցհենի հետ։ Հեռուստասերիալում հնարավոր է տեսնել Էլզայի և Աննայի մոր գաղտնիքները, Աննայի և Քրիստոֆֆի ամուսնությունը, Էլզայի ընկերությունը Էմմա Սվոնի հետ (որը, Սպիտակաձյունիկի և Գեղեցիկ արքայազնի աղջիկն էր), նաև Չար թագուհու, Ռոբին Հուդի և այլ հեքիաթային կերպարների հետ։

Մուլտֆիլմը ցուցադրվել է կինոթատրոններում «Հուր-նժույգ» կարճամետրաժ մուլտֆիլմի հետ միասին[41]։

«Սառը սիրտ 2»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 12-ին Disney ընկերությունը պաշտոնապես հայտարարել է մուլտֆիլմի երկրորդ հատվածի նկարահանման մասին։ Որոշումը կայացվել է բաժնետերերի հավաքի ժամանակ։ Անիմացիոն ֆիլմի վրա աշխատելու են առաջին ֆիլմի ռեժիսորներ Քրիս Բաքը և Ջեննիֆեր Լին[42]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2014 թվականին ստացել է երկու «Օսկար» մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար (Էրիս Բաքը, Ջենիֆեր Լին, Փիթեր Դել Վեքոն) և լավագույն օրիգինալ երգի կամար («Let It Go», Քրիստեն Անդերսոն-Լոպես և Տոբերտ Լոպես)[43]։
  • 2014 թվականին «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար, նաև «լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում («Let It Go», Քրիստին Անդերսոն-Լոպես և Ռոբերտ Լոպես)։
  • 2014 թվականին BAFTA մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար (Քրիս Բաք, Ջեննիֆեր Լի)։
  • 2014 թվականին «Էննի» հինգ մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար, ռեժիսոր (Քրիս Բաք, Ջեննիֆեր Լի), երաժշտություն (Քրիստոֆֆ Բեք, Քրիստեն Անդերսոն-Լոպես), նկարչի աշխատանք (Մայքլ Ջիմաո, Լիզա Քին, Դեյվիդ Ուոմերսլի), հնչյունավորում (Ջոշ Գեդ)։ Բացի այդ, այն ներկայացվել է ևս հինգ անվանակարգերում։
  • 2014 թվականին՝ «Սատուրն» մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար, նաև «լավագույն սցենարիստ» անվանակարգում (Ջեննիֆեր Լի).
  • 2014 թվականին՝ «MPSE Golden Reel Awards» մրցանակ ձայնի լավագույն մոնտաժ երաժշտական ֆիլմում։
  • 2014 թվականին՝ «Cinema Audio Society Awards (CAS)» անիմացիոն ֆիլմում ձայնային լավագույն էֆեկտների համար։
  • 2014 թվականին՝ «Վիզուալ էֆֆեկտների մասնագիտացված հասարակություն (VES)» լավագույն մուլտիպլիկացիայի համար, լավագույն անիմացիոն հերոս (Էլզա), լավագույն մոդելավորում և շաբաթվա լավագույն ցուցադրում։
  • 2014 թվականի երկու մրցանակ «ԱՄՆ (SAG)-ի գիլդիա կինոդերասաններ» լավագույն անիմացիոն ֆիլմի և լավագույն երգի համար «Let it Go» (Բաց թող և մոռացիր).
  • 2014 թվականին՝ երկու մրցանակ «Ուղեկից» մրցանակաբաշխությունում՝ լավագույն անիմացիոն ֆիլմի և լավագույն երգի («Let It Go»)ի համար։
  • 2014 թվականին՝ «Հյուգո» մրցանակ լավագույն դրամատիկական ներկայացման համար՝ երկար տարբերակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 http://www.imdb.com/title/tt2294629/fullcredits?ref_=tt_cl_sm
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.imdb.com/title/tt2294629/companycredits/
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=79344&type=MOVIE&iv=Basic
  5. 5,0 5,1 http://www.d-zine.se/filmer/frost.htm
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. mymovies.it — 2000.
  8. Carolyn Giardina (2013 թ․ նոյեմբերի 27). «Oscars: With 'Frozen,' Disney Invents a New Princess (and Secret Software)». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Bryan Alexander (2013 թ․ հունիսի 13). «'Frozen' defrosts Kristen Bell's Disney dreams». USA Today. www.usatoday.com. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  10. 10,0 10,1 10,2 Brett Nachman (2012 թ․ օգոստոսի 16). «Disney In Depth: The Future Of Disney Animation (Frozen, Paperman & Wreck-It Ralph) – A Recap Of D23′s Destination D Event». Geeks of Doom. www.geeksofdoom.com. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  11. Paula Toti (2013 թ․ դեկտեմբերի 10). «Local Girl stars in Disney's 'Frozen'». WKRC-TV. Local12.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  12. «Frozen: Songwriters Kristen Anderson-Lopez & Robert Lopez Official Movie Interview». ScreenSlam. YouTube. 2013 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  13. Susan Wloszczyna (2013 թ․ նոյեմբերի 26). «With Frozen, Director Jennifer Lee Breaks the Ice for Women Directors». Indiewire. blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  14. 14,0 14,1 Anthony Breznican (2012 թ․ հունիսի 11). «Disney's 'Frozen': Kristen Bell and Idina Menzel to voice animated tale». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  15. Brian Gallagher (2012 թ․ հունիսի 11). «Idina Menzel Joins Disney's 'Frozen'». MovieWeb. www.movieweb.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  16. «Meet New Disney Kid Stars: Is Eva Bella the Next Selena? (photos)». The Improper. www.theimproper.com. 2014 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 «Frozen (2013) - Cast, Crew, Director and Awards». Նյու Յորք Թայմս. www.nytimes.com. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  18. «Jonathan Groff Joins Disney's Frozen Voice Cast». ComingSoon.net. www.comingsoon.net. 2012 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  19. Tatiana Siegel (2012 թ․ դեկտեմբերի 19). «Broadway Star Jonathan Groff to Voice Lead Character in Disney's 'Frozen'». The Hollywood Reporter. www.hollywoodreporter.com. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  20. «Jonathan Groff Tapped For Disney's 'Frozen'». Deadline. www.deadline.com. 2012 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  21. 21,0 21,1 21,2 Marc Snetiker (2013 թ․ հունիսի 18). «Santino Fontana and Josh Gad Join Disney's Frozen, Starring Jonathan Groff & Idina Menzel». Broadway.com. www.broadway.com. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  22. 22,0 22,1 22,2 Tim Kenneally (2013 թ․ հունիսի 18). «Josh Gad, 2 Others Join Voice Cast for Disney's 'Frozen' (Video)». The Wrap. www.thewrap.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  23. Alonso Duralde (2013 թ․ նոյեմբերի 3). «'Frozen' Review: Disney's Best Animated Musical Since 'Beauty and the Beast' (Video)». The Wrap. www.thewrap.com. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  24. Borys Kit (2014 թ․ մարտի 14). «Ciaran Hinds Joins 'Agent 47' (Exclusive)». The Hollywood Reporter. www.hollywoodreporter.com. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  25. Morgan Stradling (2014 թ․ հունվարի 1). «'Big Hero 6′ Adds Chris Williams as Co-Director & Replaces Producer». Rotoscopers. www.rotoscopers.com. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  26. Carolyn Giardina (2013 թ․ դեկտեմբերի 31). «Chris Williams to Co-Direct Disney Animation's 'Big Hero 6' With Don Hall». The Hollywood Reporter. www.hollywoodreporter.com. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  27. Մայա Ուիլսոն (անգլ.) Internet Movie Database կայքում
  28. «How Well Do You Know… Frozen?». Disney Insider. blogs.disney.com. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 Jim Hill (2013 թ․ հոկտեմբերի 18). «Countdown to Disney "Frozen" : How one simple suggestion broke the ice on the "Snow Queen"'s decades-long story problems». Jim Hill Media. jimhillmedia.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  30. Дженнифер Ли, Крис Бак, Элис Дэвис (2014). Путь от Ганса Христиана Андерсена до «Холодного сердца» (Документальный фильм) (Blu-ray). Холодное сердце. {{cite AV media}}: |format= requires |url= (օգնություն)
  31. 31,0 31,1 Russ Fischer (2012 թ․ հունվարի 11). «Disney's 'Frozen,' Formerly 'The Snow Queen,' Will Be CG Rather Than Hand-Drawn». Slash Film. www.slashfilm.com. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  32. Michael. (21 декабря 2009). «Let It Snow… Queen» (անգլերեն). Progress City, U.S.A. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  33. Dawn C. Chmielewski; Claudia Eller. (2010 թ․ մարտի 9). «Disney restyles 'Rapunzel' to appeal to boys» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  34. Honor Hunter. (7 декабря 2009). «Elves Step Aside For Queen…» (անգլերեն). Blue Sky Disney. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  35. «The Lion King Goes 3D» (անգլերեն). ComingSoon.net. 22 июня 2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  36. 36,0 36,1 Peter Sciretta (2011 թ․ դեկտեմբերի 22). «Walt Disney Animation Gives 'The Snow Queen' New Life, Retitled 'Frozen' – But Will It Be Hand Drawn?». Slash Film. www.slashfilm.com. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  37. Connelly, Brendon. (22 декабря 2011). «SCOOP: Disney's Frozen Is An Animated Version Of The Snow Queen» (անգլերեն). Bleeding Cool. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  38. Keegan, Rebecca (2013 թ․ նոյեմբերի 1). «Husband-wife songwriting team's emotions flow in 'Frozen'». The Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  39. Truax, Jackson (2013 թ․ նոյեմբերի 27). «Frozen composers Robert Lopez and Kristen Anderson-Lopez». Awards Daily. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  40. Марк Миронов. «Betraying The Martyrs записывают кавер на Let it go». 14 июля 2014.
  41. Tapley, Kristopher. (2013 թ․ հունիսի 6). «With 'Saving Mr. Banks' and Mickey Mouse short 'Get a Horse,' could it be a very Disney Oscars?» (անգլերեն). HitFix.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին. «"Mickey Mouse in 'Get a Horse!'" premieres at the Annecy Film Festival on June 11. It will be play in front of Disney's feature-length film "Frozen," which opens November 27»
  42. «Disney официально сообщила о запуске сиквела "Холодного сердца"». newsru.com. 2015 թ․ մարտի 13. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  43. «Nominees for the 86th Oscars®» (անգլերեն). Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառցե սիրտը (մուլտֆիլմ)» հոդվածին։