Իդինա Մենզել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իդինա Կիմ Մենզել
Idina Menzel cropped.jpg
Ծնվել էմայիսի 30, 1971(1971-05-30)[1][2][3] (48 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց և Circle in the Square Theatre School
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի
ԱմուսինՏեյ Դիգզ
Պարգևներ և
մրցանակներ
Tony Award for Best Actress in a Musical
ԵրեխաներWalker Diggs
Կայքidinamenzel.com
Idina Menzel Վիքիպահեստում

Իդինա Կիմ Մենզել (անգլ.՝ Idina Kim Menzel մայիսի 30, 1971, Քուինս, Նյու-Յորք, ԱՄՆ ), ամերիկյան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ։

Հայտնի է դարձել ելույթ ունենալով Broadway թատրոնի բեմում։ Խաղացել է թատերական գլխավոր դերերից մեկում (1996) և էկրանային (2005) ռոք-մյուզիքլում։ Հիմնականում խաղացել է մյուզիքլներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդինա Կիմ Մենզելը ծնվել է 1971 թվականի մայիսի 30-ին հրեական ընտանիքում, Նյու-Յորքում։ Նրա նախնիները Ամերիկա եկել են Հյուսիսային Եվրոպայից և Ռուսաստանից։ Նա փոքր հասակից երազել է դառնալ երգչուհի։ 8 տարեկանում աչքի էր ընկնում վոկալով։ Իր երաժշտական կարիերան Իդինան սկսել է Նյու-Յորքի համալսարանում (որտեղ ստացել է բակալավրի կոչում, դրամատիկական արվեստ բաժնում)։ 1995 թվականին նա խաղացել է Ջոնաթան Լարսոնի «Բոհեմ» մյուզիքլում։ 1996 թվականին նրա խաղացած դերը այդ մյուզիքլում արժանացել է «Թոնի» մրցանակաբաշխության անվանակարգում, որպես «լավագույն կնոջ դերը (երկրորդական պլանում) մյուզիքլում»

2003 թվականին Մենզելը Էլֆաբի ձայնային դերն է կատարել Սթիվեն Շվարցի մյուզիքլում, որը կոչվում էր «Wicked»։ Իդինան խաղացել է բազմաթիվ ֆիլմերում։

1998 թվականին Ռեյ Չարլզը Իդինային հրավիրել է «Գենան և ընկերները» ալբոմի թողարկմանը։ Դրանից հետո Իդինան թողարկել է երեք սոլո ստուդիական և մեկ համերգային ալբոմներ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հունվարի 11-ին Իդինան ամուսնացել է դերասան Թեյ Դիգսի հետ[4][5][6], որի հետ նա ապրում է միասին 2013 թվականի դեկտեմբերից։ Նրանք ունեն որդի՝ Ուոքեր Նաթանիել Դիգզը, որը ծնվել է 2009 թվականին։

2017 թվականի սեպտեմբերին Իդինան ամուսնացել է դերասան Աարոն Լորի հետ[7], որի հետ նա հանդիպում էր երկու տարի նախքան հարսանիքը[8]։ 2015 թվականի օգոստոսին զույգը տուն է գնել Էնսինոյում (Լոս Անջելես)[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. SNAC — 2010.
  3. Internet Broadway Database — 2000.
  4. «Hitched: Idina Menzel and Taye Diggs»։ Variety։ January 30, 2003։ Վերցված է August 31, 2008 
  5. Nudd Tim (December 11, 2013)։ «Taye Diggs & Idina Menzel Split»։ People։ Վերցված է December 11, 2013 
  6. «Idina Menzel and Taye Diggs finally finalise their divorce - Daily Mail Online»։ Mail Online 
  7. Idina Menzel Marries Rent Costar Aaron Lohr
  8. «Idina Menzel ditches brunette hair for blonde makeover»։ Վերցված է 2015-09-07 
  9. Trulia։ «Inside Idina Menzel and Aaron Lohr's Encino Mansion»։ Վերցված է 2015-09-07 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]