Սառը տոնակատարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառը տոնակատարություն
անգլ.՝ Frozen Fever
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ, կինոկատակերգություն, արկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
ՌեժիսորՔրիս Բաք և Ջենիֆեր Լի
ՍցենարիստՔրիս Բաք
ՀնչյունավորումՔրիստեն Բել, Իդինա Մենզել, Ջոնաթան Գրոֆ, Ջոշ Գադ, Սանտինո Ֆոնտանա, Քրիս Ուիլյամս և Պոլ Բրիգս
ՊրոդյուսերՊիտեր Դել Վեչո
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունՔրիստոֆ Բեք
ԽմբագիրՋեֆ Դրահեյմ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Animation Studios և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն7 րոպե
ՊրիկվելՍառցե սիրտը
ՍիկվելՕլաֆը և սառցե արկածները
Թվական2015, մարտի 12, 2015[1] և մարտի 19, 2015[2]
disneyanimation.com/shorts/frozen-fever/(անգլ.)

«Սառը տոնակատարություն» (անգլ.՝ Frozen Fever), «Սառը սիրտ» լիամետրաժ մուլտֆիլմի շարունակությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրենդելլ թագավորությունում Աննայի ծննդյան օրն է։ Էլզան, Քրիստոֆը, Սվենը և Օլաֆը հանգամանորեն պատրաստվում են տոնին։ Բայց միայն Էլզան կարող է փչացնել տոնը։ Նա զսպում է իրեն, բայց Աննան հասկանում է, որ Էլզան հիվանդացել է։ Մանավանդ, երբ նա փռշտում է, հայտնվում են փոքրիկ ձնեմարդեր։ Բայց ամեն ինչ լավ է անցնում, և տոնախմբությունը հաջողվում է։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ABC ժողովի ժամանակ, Disney Animation-ի գլխավոր ստեղծագործական տնօրեն Ջոն Լասսթերը հայտարարեց, որ «Սառը սիրտ» մուլտֆիլմի կարճամետրաժ շարունակությունը նոր երգի հետ շատ շուտով կթողարկվի։ Այդ նույն օրը Variety-ն հայտարարեց, որ կարճամետրաժը կթողարկվի 2015 թվականի աշնանը «Frozen Fever» («Ջերմ») անվամբ։ Լին և Բաքը նորից կլինեն տնօրենները, իսկ Փիթեր դել Վեհոն վերադառնում է պրոդյուսերի դերում։ Նաև ստեղծվել էր նոր երգ հատուկ մուլտֆիլմի համար, որը կկատարում են Ռոբերտ և Քրիսթեն-Անդերսոն Լոպեսների։ Կրճատ ձևով սյուժեն այս տեսքն ունի.«… Աննայի ծննդյան օրն էր։ Էլզան և Քրիսթոֆֆը վճռական են տրամադրված՝ նվիրել նրան ամենալավ տոնը, բայց Էլզայի սառցային կարողությունները կարող են մեծ վտանգ ներկայացնել…»: Օլաֆ ձնեմարդը նույնպես հայտնվում է կարճամետրաժ մուլտֆիլմում։ Հոկտեմբերի կեսին Ինդինա Մենզելըը պատմել էր, որ դերասանները արդեն ձայնագրել են իրենց վոկալային թրեքերը. «Ի տարբերություն „Սառը սիրտ“ մուլտֆիլմի, սա ընդամենը կարճամետրաժ մուլտֆիլմ է»։ 2014 թվականի դեկտեմբերի 3-ին հայտարարվել էր, որ Էմի Սքրեբները համապրոդյուսեր լինելու և որ մուլտը կդեբյուտացվի կինոթատրոններում «Մոխրոտի» ցուցադրումից հետո՝ 2015 թվականի մարտի 13-ին։ Դեկտեմբերի վերջին մուլտֆիլմի տնօրենները հարցազրույց էին տվել «Ասսոշիեթեդ փրեսս»-ին։ «… Այդ հերոսների և երաժշտության մեջ ինչ-որ գերբնական բան կա։ Հուսանք, որ դիտողները հաճույք կստանան նրանից, ինչ մենք ստեղծել ենք։ Մեզ համար զվարճալի էր այս նախագծի վրա աշխատելը։

Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում մարտի 13-ին՝ «Մոխրոտ»-ի ցուցադրման հետ միասին։ Ռուսաստանում ցուցադրման պրեմիերան մարտի 12-ին էր, նույնպես «Մոխրոտը» մուլտֆիլմի ցուցադրումից առաջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. Rebecca Ford (2014 թ․ մարտի 12). «'Frozen' Short Film to Screen in Front of Disney's 'Cinderella'». The Hollywood Reporter. www.hollywoodreporter.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]