Սանտինո Ֆոնտանա
Սանտինո Ֆոնտանա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 21, 1982[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Մինեսոտայի համալսարան և Richland High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կոմպոզիտոր, թատրոնի դերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան, թատերական ռեժիսոր, կինոդերասան, մոնտաժող, musical theatre actor և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Սանտինո Ֆոնտանա (անգլ.՝ Santino Fontana, մարտի 21, 1982[1], Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երգիչ, «Թոնի» մրցանակի դափնեկիր։ Առավել հայտնի է «Խելագար նախկին ընկերուհի» հեռուստասերիալում (2015-2016) կատարած Գրեգ Սերանոյի դերով, ինչպես նաև «Սառցե սիրտը» մուլտֆիլմի արքայազն Հանսի հնչյունավորմամբ (2013)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանք և կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոնտանան ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սթոքտոն քաղաքում[2]։ Նա կիսով չափ իտալացի է, կիսով չափ էլ՝ պորտուգալացի և իսպանացի[3]։ 2000 թվականին Ֆոնտանան ավարտել է Վաշինգտոն նահանգի Ռիչլենդ քաղաքում գտնվող Ռիչլենդի միջնակարգ դպրոցը[4]։ 2004 թվականին Մինեսոտայի համալսարանի/Գաթրիի թատրոնի դերասանական ֆակուլտետում ստացել է գեղարվեստի բակալավրի դիպլոմ[5]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին Ֆոնտանան դարձել է «Կատարյալ հարմոնիա» երաժշտական կատակերգության համահեղինակը[6] և առաջին անգամ խաղացել է Ֆիլիպ Ֆելոուս V-ի դերը[7][8]։ 2006 թվականին «Ֆանտաստիկները» օֆֆ-բրոդվեյական վերածնված մյուզիքլում խաղացել է Մեթի դերը[9][10]։ Բրոդվեյում Ֆոնտանան առաջնաելույթ է ունեցել «Բիլի Էլիոթ» բեմադրությունում, որը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2009 թվականի հուլիսի 4-ը։ 2010 թվականին որպես պիեսում երկորդա պլանի լավագույն դերասան «Բրայթոն Բիչի հիշողությունները»-ում աշխատանքի համար ստացել է «Դրամա Դեսկ» մրցանակը։ 2013 թվականին Ռոջերսի և Համերսթայնի «Մոխրոտիկ» բրոդվեյական բեմադրությունում խաղացել է արքայազն Թեֆորի դերը։ Այս դերի համար նա ստացել է «Թոնի» մրցանակի անվանակարգ (մյուզիքլում լավագույն տղամարդկային դեր)։
2013 թվականին հնչյունավորել է «Սառցե սիրտը» Դիսնեյի մուլտֆիլմի արքայազն Հանսին։
2015 թվականին Ֆոնտանան դարձել է առաջին հրավիրված դերասանը, որը մեկ տարում երեք անգամ ելույթ է ունեցել Մորմոնի աղոթատան երգչախմբի հետ[11]։ 2015 թվականին «Խելագար նախկին ընկերուհի» երաժշտական կատակերգությունում ստացել է կանոնավոր դերերից մեկը (գլխավոր դերում՝ Ռեյչել Բլում)[12]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Ֆոնտանան սկսել է հանդիպել դերասանուհի Ջեսիկա Հերշբերգի հետ[13]։ Նրանք նշանադրվել են 2014 թվականի սեպտեմբերին[14] և ամուսնացել 2015 թվականի սեպտեմբերի 5-ին[13]։ 2019 թվականի սեպտեմբերին զույգն ունեցել է դուստր[15]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2010 | ս | Լավ կին | The Good Wife | Դենի Ուիլոբի |
2011 | ս | Քւյր Ջեքի | Nurse Jackie | Դևիդ |
2011 | հֆ | Որքան կարևոր է լինել լուրջ | The Importance of Being Earnest | Ալջերնոն Մոնկրիֆ |
2012 | ս | Տաղանդավոր | A Gifted Man | Ջինի Թիփթոն |
2012 | ս | Սիրելի բժիշկ | Royal Pains | Ջեյսոն |
2012 | ս | Պատրաստված է Ջերսիում | Made in Jersey | Վան Պելտ |
2013 | մֆ | Սառցե սիրտը | Frozen | արքայազն Հանս |
2014 | ֆ | Ջեք Ռայան։ Քաոսի տեսություն | Jack Ryan: Shadow Recruit | վազող բանկիր |
2014 | ս | Մոցարտը Ջունգլիներում | Mozart in the Jungle | Մոցարտ |
2015 | մֆ | Սառը տոնակատարություն | Frozen Fever | արքայազն Հանս |
2015 | ֆ | Քույրեր | Sisters | պարոն Գրինթ |
2015-2017 | ս | Խելագար նախկին ընկերուհի | Crazy Ex-Girlfriend | Գրեգ Սերանո |
2016 | ս | Անխելքները | BrainDead | Քևին |
2016 | ս | Կապույտի երանգները | Shades of Blue | Դևիդ Սապերշթեյն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Santino Fontana — 2000.
- ↑ «NYC New Member Events | Actors' Equity Association Membership»։ Actorsequity.org։ Վերցված է 2014-02-15
- ↑ «Mormon Tabernacle Choir and Santino Fontana Headline Pioneer Day Concerts»։ www.mormonnewsroom.org։ Վերցված է 2016-02-14
- ↑ «Richland School District About»։ rsd.edu։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2016-10-06
- ↑ Fontana Lands Lead Role
- ↑ «The Essentials for Perfect Harmony»։ SamuelFrench.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-02-ին։ Վերցված է 2016-10-06
- ↑ «Santino Fontana biography at Lincoln Center Theater»։ LCT.org
- ↑ «Perfect Harmony»։ SamuelFrench.com
- ↑ «The Fantasticks (New Off-Broadway Recording)»։ SH-K-BOOM RECORDS
- ↑ «The Fantasticks Revival Opens Off-Broadway»։ Playbill.com
- ↑ «Santino Fontana to Perform with the Choir for the Third Time in a Year»։ mormontabernaclechoir.org
- ↑ «Showtime(R) Comedy Pilot "Crazy Ex-Girlfriend" Sets Cast»։ The Futon Critic։ 2014-09-30։ Վերցված է 2015-09-24
- ↑ 13,0 13,1 Cowan, Alison Leigh (2015-10-01)։ «Jessica Hershberg and Santino Fontana: A Real-Life Fairy Tale»։ The New York Times (անգլերեն)
- ↑ McPhee, Ryan (2014-09-24)։ «He Has Found Her! Tony Nominee Santino Fontana & Broadway's Jessica Hershberg Are Engaged»։ Broadway.com (անգլերեն)
- ↑ «Tony Winner Santino Fontana And Wife Jessica Fontana Welcome First Child»։ BroadwayWorld (անգլերեն)։ 2019-09-24
|
- Մարտի 21 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Մինեսոտայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Հնչյունավորողներ
- Ամերիկացի թատերական ռեժիսորներ