Սթոքտոն (Կալիֆոռնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1849 թ.
Մակերես167,701799 կմ², 167,708086 կմ²
ԲԾՄ13 ֆուտ
Բնակչություն320 804 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիPDT?
Հեռախոսային կոդ209
Պաշտոնական կայքstocktongov.com(անգլ.)
Սթոքտոն (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)##
Սթոքտոն (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)

Սթոքտոն (անգլ.՝ Stockton), քաղաք ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում. Սան Խոակին շրջանի վարչական կենտրոնը։ Ընկած է Սան Խոակին գետի ափին, Կենտրոնական հովտում (Central Valley)[2]: Նահանգի խոշոր բնակավայրերից մեկն է. 2009 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 290.409 [3], տասը տարի անց հասել 312.697-ի (այդ ցուցանիշով Սթոքտոնը Կալիֆոռնիայում գրավում է 13-րդ, ԱՄՆ-ում՝ 62-րդ տեղը)։ 1999[4], 2004[5] , 2015 և 2017 թվականներին Սթոքտոնին է շնորհվել «Համաամերիկյան քաղաք» տիտղոսը։ Sunset ամսագրի վարկածով Սթոքտոնը 2002 թվականին ճանաչվել է Best Tree City ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում[6] (դրանից երկու տարի առաջ էլ ճանաչվել էր "Best of the West Food Fest"):

2012 թվականին քաղաքային իշխանությունը հայտնվել է խոշոր սկանդալի կենտրոնում, քանի որ սնանկության եզրին հայտնվելու պատճառով հարկադրված էր դադարեցնել վճարումները[7]։ Ֆինանսական միջոցների սղության պատճառով 2019 թվականին փորձ է արվել քաղաքում սահմանելու աշխատավարձերի համատարած հիմնային (բազային) չափ[8]։

2013 թվականին Սթոքտոնում մեկնարկել է քաղաքի կապիտալ բարեկարգման հնգամյա պլանի իրագործումը (մոտավորապես մեկ միլիարդ դոլար գումարի սահմաններում)[9][10]։

Քաղաքը հաճախ է դարձել գեղարվեստական ու փաստավավերագրական ֆիլմերի նկարահանման վայր[11][12][13]։ Գեղարվեստականներից հիշատակման են արժանի հատկապես 2010 թվականին նկարահանված BroadCasting Sunshine: Am in the Am[14], * Psychopomp (2020) [15], All the King's Men («Արքայի ամբողջ շքախումբը», 1949)[16]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը 1849 թվականին հիմնադրել է Չարլզ Մարիա Ուեբերը և կոչել ԱՄՆ ռազմածովային նավատորմի բարձրաստիճան սպա, քաղաքական գործիչ Ռոբերտ Ֆ. Սթոքտոնի անունով[17]։ Դա կալիֆոռնիական առաջին քաղաքն է, որին իսպանական կամ հնդացիական անվանում չի տրվել։

Սթոքտոնում կա քաղաքային, նահանգային և համազգային նշանակության 49 պատմամշակութային հուշարձան։ Քաղաքի նավահանգիստը կառուցվել է կալիֆոռնիական «ոսկու տենդի» ժամանակներում՝ ապահովելով մատչելի հաղորդակցություն հարավում գտնվող ոսկու հանքերի և մերձակա բնակավայրերի միջև։ Սան Խոակին գետի վրա գտնվող նավահանգիստն ունի 4,200 acres (17 կմ2) տրանսպորտային կենտրոն[18], որտեղ միաժամանակ կարող են խարսխվել մինչև 900 ոտնաչափ երկարությամբ 17 նավ[19], ունի նաև ընդարձակ երկաթուղային կառամատույցներ, պահեստարաններ, նավանորոգարաններ և անհրաժեշտ այլ հարմարություններ[20][21][22]։

Սթոքտոնում գործող University of the Pacific (UOP) համալսարանը, որ հիմնադրվել է 1851 թվականին, համարվում է կալիֆոռնիական ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Սթոքտոնյան բազմաթիվ թանգարաններից հիշարժան է հատկապես 1931 թվականին Հաղթանակի զբոսայգում բացված Հեգգին երկրագիտական-գեղարվեստական թանգարանը[23], որտեղ ներկայացված են պատմական և գեղարվեստական բարձրարժեք բազմաթիվ ցուցանմուշներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոքտոն, Կալիֆոռնիա (1981–2010 normals,[Ն 1] extremes 1948–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 75
(24)
79
(26)
87
(31)
100
(38)
107
(42)
111
(44)
115
(46)
112
(44)
110
(43)
101
(38)
85
(29)
73
(23)
115
(46)
Միջին բարձր °F (°C) 53.9
(12.2)
60.7
(15.9)
66.3
(19.1)
72.6
(22.6)
81.1
(27.3)
88.1
(31.2)
93.4
(34.1)
92.2
(33.4)
87.9
(31.1)
77.9
(25.5)
64.1
(17.8)
53.9
(12.2)
74.4
(23.6)
Միջին ցածր °F (°C) 37.7
(3.2)
40.2
(4.6)
42.8
(6)
45.9
(7.7)
51.6
(10.9)
56.8
(13.8)
60.0
(15.6)
59.2
(15.1)
56.5
(13.6)
49.7
(9.8)
41.9
(5.5)
37.2
(2.9)
48.3
(9.1)
Ռեկորդային ցածր °F (°C) 16
(−9)
22
(−6)
27
(−3)
32
(0)
36
(2)
45
(7)
49
(9)
47
(8)
42
(6)
33
(1)
25
(−4)
17
(−8)
16
(−9)
Տեղումներ դյույմ (մմ) 2.74
(69.6)
2.54
(64.5)
2.16
(54.9)
0.98
(24.9)
0.53
(13.5)
0.08
(2)
trace 0.01
(0.3)
0.29
(7.4)
0.82
(20.8)
1.69
(42.9)
2.22
(56.4)
14.06
(357.1)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 9.5 9.2 8.9 5.0 2.7 1.0 0.2 0.2 1.1 3.3 6.8 9.0 56.9
աղբյուր: NOAA[24][25]

Հանցավորության մակարդակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոքտոնը համարվում է ամենավտանգավոր քաղաքներից մեկը, որտեղ չափազանց բարձր է հանցավորության մակարդակը և հատկապես դաժան սպանությունների թիվը[26][27][28][28][29]։ 2012 թվականին այստեղ 100 հազար բնակչի հաշվով արձանագրվել է 1.417 ծանր հանցագործություն, այդ թվում՝ 71 սպանություն (ԱՄՆ-ում վերջինիս միջին ցուցանիշը եղել է 4,7)։

Լայն արձագանք է ստացել հատկապես 1989 թվականի հունվարի 17-ին տեղի ունեցած «Քլիվլենդյան կոտորածը», երբ մտավոր շեղումներ ունեցող Փեթրիք Փըրդին «Քլիվլենդ» տարրական դպրոցի խաղահրապարակում ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանեց վիետնամցի ու կամբոջացի փախստականների հինգ, վիրավորեց 29 երեխաների և ուսուցչուհուն[30]։

Ոստիկանությունը, քաղաքային իշխանությունները ուշադրության կենտրոնում են պահում հիմնախնդիրը և միջոցներ են ձեռնարկում հանցավորության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ[31][32]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոքտոնը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[33].

Երկիրը Քաղաքը Բարեկամ. հաստատելու տարեթիվը
Ճապոնիա Ճապոնիա Սիձուոկա 1959 թ.մարտի 19[34], 1959 թ. հոկտեմբերի 16[35]
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ Իլոյլո 1965 թ.
Մեքսիկա Մեքսիկա Էմպալմե 1973 թ.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Ֆոշան 1988 թ.
Իտալիա Իտալիա Պարմա 1998 թ.
Կամբոջա Կամբոջա Բաթամբանգ 2004 թ.
Նիգերիա Նիգերիա Ասաբա 2006 թ.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 United States Census / United States Census Bureau
  2. «Find a County»։ National Association of Counties։ Արխիվացված է օրիգինալից May 31, 2011-ին։ Վերցված է 2011-06-07 
  3. http://www.dof.ca.gov/research/demographic/reports/estimates/e-1/2008-09/documents/E-1_2009%20Press%20Release.pdf |título = E-1 Population Estimates for Cities, Counties, and the State with Annual Percent Change — January 1, 2008 and 2009 |fechaacceso = 22 de junio de 2009 |formato = PDF |urlarchivo = https://web.archive.org/web/20090627212832/http://www.dof.ca.gov/research/demographic/reports/estimates/e-1/2008-09/documents/E-1_2009%20Press%20Release.pdf |fechaarchivo = 27 de junio de 2009 }}
  4. «City of Stockton, CA – All-America City 1999»։ City of Stockton։ Արխիվացված է օրիգինալից March 16, 2010-ին։ Վերցված է 2010-02-04 
  5. «City of Stockton, CA – All-America City»։ City of Stockton։ Վերցված է 2010-02-04 
  6. Best tree city Stockton, California Archived February 24, 2008, at the Wayback Machine.
  7. «How Stockton went broke: A 15-year spending binge»։ Reuters (անգլերեն)։ 2012-07-03։ Վերցված է 2019-11-16 
  8. https://retina.elpais.com/retina/2019/09/20/tendencias/1568957476_235757.html%7Ctítulo=El(չաշխատող հղում) experimento de Silicon Valley con el salario básico universal|fechaacceso=23 de septiembre de 2019|apellido=Catalan|nombre=Eva|fecha=23 de septiembre de 2019|sitioweb=EL PAÍS RETINA|idioma=es}}
  9. City of Stockton 2013 to 2018 Capital Improvement Plan http://www.stocktongov.com/files/2013-18_CIP_Final.pdf
  10. Stockton Public Works Director Clarifies Maintenance Funding Shortfalls, Central California Land News, April 10, 2016, http://www.redefinedhorizons.com/cclnews/stockton-public-works-director-clarifies-maintenance-funding-shortfalls/ Archived 2019-07-19 at the Wayback Machine.
  11. «Most Popular Titles With Location Matching "Stockton California USA"»։ Internet Movie Database։ Վերցված է 2010-02-24 (չաշխատող հղում)
  12. «Most Popular Titles With Location Matching "San Joaquin River at Stockton, California, USA"»։ Internet Movie Database (չաշխատող հղում)
  13. «Most Popular Titles With Location Matching "University of the Pacific, Stockton, California, USA"»։ Internet Movie Database (չաշխատող հղում)
  14. «broadcastingsunshine.com»։ BroadCasting Sunshine։ Արխիվացված է օրիգինալից August 17, 2010-ին։ Վերցված է August 18, 2010 
  15. "Filmmakers looking for talent in Stockton, Sacramento region", (March 23, 2019) Marie Estrada, abc10 News.
  16. / All the King's Men(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  17. «Register of the Stockton (Calif.) Public Documents, 1947-»։ www.oac.cdlib.org։ Վերցված է June 27, 2018 
  18. «Caltrans Port of Stockton Fact Sheet»։ Վերցված է April 7, 2014 
  19. «The Port of Stockton Today»։ Portofstockton.com։ Վերցված է 2015-10-05 
  20. «Port of Stockton 2014 Annual Report»։ Portofstockton.com։ էջեր 22–23։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2015-ին։ Վերցված է 2015-10-05 
  21. «General Services»։ Portofstockton.com։ Վերցված է 2015-10-05 
  22. «Port of Stockton, California»։ Portofstockton.com։ Վերցված է 2010-02-04 
  23. The Haggin Museum(անգլ.)
  24. «NOWData – NOAA Online Weather Data»։ W2.weather.gov։ Վերցված է 2020-07-16 
  25. «CA STOCKTON METROPOLITAN AIRPORT AP»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 2020-07-16 
  26. Badenhausen Kurt (June 2, 2009)։ America's Most Miserable Cities։ Forbes։ Վերցված է July 2, 2009 
  27. America’s-Most-Dangerous-Cities: Personal Finance News from Yahoo! Finance
  28. 28,0 28,1 «By the numbers: Here are the 20 'most dangerous' cities in America»։ Tribune Media Company։ May 8, 2015։ Վերցված է 26 December 2015 
  29. Anderson Jason (2013-10-12)։ «Violent crime continues downward trend»։ The Record (Stockton)։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-10-ին։ Վերցված է 2013-11-06 
  30. «Slaughter in A School Yard»։ Time։ 2001-06-24։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-27-ին։ Վերցված է 2010-02-04 
  31. Goldeen Joe (2012-12-28)։ «Patience urged as new Ceasefire kicks in»։ The Record։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-11-ին։ Վերցված է 2013-06-14 
  32. Harless William (2013-10-14)։ «Cities Use Sticks, Carrots to Rein In Gangs»։ The Wall Street Journal։ Վերցված է 2013-11-06 
  33. «Sister Cities - City of Stockton, CA»։ Արխիվացված է օրիգինալից March 25, 2012-ին 
  34. «Sister Cities - City of Stockton, CA»։ Արխիվացված է օրիգինալից March 25, 2012-ին 
  35. «Northern and Central California Sister Cities in Japan» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found