Ջոնաթան Գրոֆ
Ջոնաթան Գրոֆ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մարտի 26, 1985[1][2] (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լանկաստեր, Փենսիլվանիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | երգիչ, հնչյունավորող, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 2676147 |
Ջոնաթան Դրյու Գրոֆ (անգլ.՝ Jonathan Drew Groff, մարտի 26, 1985[1][2], Լանկաստեր, Փենսիլվանիա), ամերիկացի դերասան և երգիչ։ «Գրեմմի» մրցանակի դափնեկիր և «Թոնի» մրցանակի կրկնակի հավակնորդ։ Գրոֆն առավել հայտնի է Բրոդվեյի մյուզիքլներում իր ելույթների շնորհիվ, ինչպես նաև «Glee» (2010—2015), «Որոնման մեջ» (2014—2015) և «Բանականության որսորդ» (2017) սերիալներում խաղացած դերերով։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրոֆը ծնվել և մեծացել է Փենսիլվանիա նահանգի Լանքասթեր քաղաքում՝ ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ջուլի Գրոֆի (ծննդյամբ Ուիթմերից) և ձիերի մարզիչ Ջիմ Գրոֆի ընտանիքում[3]։ Ունի ավագ եղբայր՝ Դևիդը[3]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոդվեյի բեմում Գրոֆի առաջնաելույթ է ունեցել 2005 թվականին, որից հետո առաջատար դեր է ստացել «Գարնանային զարթոնք» մյուզիքլում, իսկ հետո ավելի մեծ հաջողությունների է հասել «Երաժշտության հնչյուններ», «Մազերը» և այլ մյուզիքլներում ունեցած դերերի շնորհիվ։ Մեծ էկրանին առաջնաելույթ է ունեցել 2009 թվականին «Գրոհելով Վուդստոկը» ֆիլմում։
2007 թվականի սկզբին Գրոֆը հեռուստատեսությունում երկրորդական դերով առաջնաելույթ է ունեցել ABC-ի «Մեկ կյանք ապրելու համար» ցերեկային սերիալում։ Ապա Ջեսսի Սենտ Ջեյմսի դերով հայտնվել է «Glee» սերիալում։ Մի քննադատ բացասաբար է գնահատել նրան այդ դերում, նշելով, որ նա համոզիչ չէ հետերոսեքսուալ երիտասարդի կերպարում[4]։ Այնուամենայնիվ, Քրիստին Չենովետն ու շոուի ստեղծող Ռայան Մերֆին պաշտպանել են Գրոֆին[5]։
2012 թվականին նկարահանվել է «Բոս» սերիալի երկրորդ եթերաշրջանում, իսկ հետո հնչյունավորել է հաջող առևտրային անիմացիոն «Սառցե սիրտը» ֆիլմի հիմնական կերպարներից մեկին։ 2015 թվականին ստացել է առանձնահատուկ համբավ՝ «Համիլթոն» մյուզիքլում կատարելով թագավոր Գեորգ III-ի կամեո դերը։ 2014-2016 թվականներին HBO-ի «Որոնման մեջ» սերիալում Գրոֆը կատարել է գլխավոր դեր[6]։ Շոուն բարձր է գնահատվել քննադատների կողմից, սակայն ցածր վարկանիշների պատճառով փակվել է երկրորդ եթերաշրջանից հետո։ Գրոֆը նաև նկարահանվել է նաև «Որոնման մեջ։ Ֆիլմը» (2016) հեռուստաֆիլմում։
2017 թվականից սկսած՝ Գրոֆը գլխավոր դեր է կատարել Նեթֆլիքսի «Բանականության որսորդ» սերիալում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրոֆը գեյ է[7][8]։ 2009-2010 թվականներին նա հանդիպել է դերասան Գևին Կրիլի հետ[9], 2010-2013 թվականներին՝ դերասան Զաքարի Քուինտոյի հետ[10]։ 2018 թվականից հարաբերությունների մեջ է պարուսույց Կորի Բեյքերի հետ[11].
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2009 | Գրավելով Վուդստոկը | Taking Woodstock | Մայքլ Լենգ | |
2010 | Տասներկու երեսուն | Twelve Thirty | Ջեֆ | |
2010 | Դավադիրը | The Conspirator | Լուի Վեյչման | |
2013 | Աստծո զավակը | C.O.G. | Սեմյուել | |
2013 | Սառցե սիրտը | Frozen | Քրիստոֆ (հնչեցում) | |
2014 | Սոֆի | Sophie | Բեն | Կարճամետրաժ ֆիլմ |
Ամերիկացի դիպուկահարը | American Sniper | երիտասարդ Վետմադս | ||
2015 | Սառը տոնակատարություն | Frozen Fever | Քրիստոֆ (հնչեցում) | |
2017 | Օլաֆը և Սառը արկածը | Olaf’s Frozen Adventure | ||
2018 | Ամերիկացի մարդասպանը | American Murderer | Ջեյսոն | Կարճամետրաժ ֆիլմ |
2019 | Սառը սիրտը 2 | Frozen 2 | Քրիստոֆ (հնչեցում) | |
Մատրիցա 4 | The Matrix 4 | պրե-փրոդաքշն |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2007 | Մեկ կյանք ապրելու համար | One Life to Live | Հենրի Մեյքլեր | 11 էպիզոդ |
2008 | Գեղեցիկ/ սիրելի | Pretty/Handsome | Պատրիկ Ֆիտցպեյն | Անհայտ օդաչու |
2010—2015 | Glee | Glee | Ջեսսի Սենտ Ջեյմս | 14 էպիզոդ |
2012 | Լավ կին | The Good Wife | Ջիմի Ֆելներ | «Live from Damascus» Էպիզոդ |
2012 | Շեֆը | Boss | Իեն Թոդ | Կանոնավոր դեր, 10 էպիզոդ |
2014—2015 | Որոնման մեջ | Looking | Պատրիկ | Կանոնավոր դեր, 18 էպիզոդ |
2014 | Սովորական սիրտ | The Normal Heart | Քրեյգ Դոներ | Հեռուստատեսային ֆիլմ |
2016 | Որոնման մեջ։ Ֆիլմը | Looking: The Movie | Պատրիկ | Հեռուստատեսային ֆիլմ |
2017 | Բանականության որսորդ | Mindhunter | Հոլդեն Ֆորդ | Կանոնավոր դեր, 19 էպիզոդ |
2018 | Սիմփսոնները | The Simpsons | դերասան, խաղում՝ եղբայր | Էպիզոդ․ «Bart’s Not Dead» |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Shields, Rachel (2010-08-22)։ «Jonathan Groff: Rock Hudson for the 21st century»։ The Independent (անգլերեն)
- ↑ Satoodeh Ramin (2010-04-26)։ «Straight Jacket»։ Newsweek։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-30-ին։ Վերցված է 2010-05-18
- ↑ EW staff (2010-05-11)։ «'Glee' creator Ryan Murphy pushes for 'Newsweek' boycott»։ Entertainment Weekly։ Վերցված է 2010-05-18
- ↑ «HBO Sets Debut Dates For ‘True Detective’, ‘Looking’ & ‘Girls’ Season 3»։ Deadline.com։ 2013-10-16։ Վերցված է 2013-11-19
- ↑ Fallon, Kevin (2016-07-20)։ «How ‘Looking’ Helped Jonathan Groff Learn to Like Being Gay»։ The Daily Beast (անգլերեն)
- ↑ Hansen-Bundy, Benjy (2017-12-01)։ «Mindhunter’s Jonathan Groff Talks David Fincher, Coming Out, and Serial Killers»։ GQ (անգլերեն)
- ↑ Wontorek, Paul (2017-11-29)։ «Mindhunter’s Jonathan Groff on Spring Awakening Giggle Fits, His Hamilton Dream Role, Lea Michele the Goat & More»։ Broadway (անգլերեն)
- ↑ Duffy, Nick (2015-07-08)։ «Jonathan Groff opens up about dating Zachary Quinto»։ PinkNews (անգլերեն)
- ↑ Paulson, Michael (2019-10-02)։ «Jonathan Groff Is a Seymour at Heart»։ The New York Times (անգլերեն)
|