Զաքարի Քուինտո
![]() անգլ.՝ Zachary John Quinto | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 2, 1977[1][2] (45 տարեկան) |
Ծննդավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Քարնեգի Մելոն համալսարան, Central Catholic High School? և Փենսիլվանիայի նահանգապեետի արվեստի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0704270 |
ԿինոՊոիսկ | ID 1732143 |
zacharyquinto.com | |
Զաքարի Ջոն Քուինտո (անգլ.՝ Zachary John Quinto, հունիսի 2, 1977[1][2], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, մեծ ճանաչում ստանալով «Հերոսները» սերիալում Սայլեր սերիական մարդասպանի, «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալում բժիշկ Օլիվեր Թրեդսոնի, «Աստղային ճանապարհ» (2009), «Ստարտրեկ. Պատիժ» (2013), «Ստարտրեկ. Անվերջություն» (2016) ֆիլմերում, կոմանդեր Սպոկի դերերի շնորհիվ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քուինտոն կիսով չափ իտալացի է, կիսով չափ՝ իռլանդացի[4]։ Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգում քաղաքում ։ 1995 թվականին ավարտել է կաթոլիկական դպրոցը, իսկ 1999 թվականին Կարնեգի Մելոնի համալսարանը[5]։
Հեռուստատեսությունում առաջին անգամ հայտնվել է «Ուրիշները» (2000) սերիալում։ Ավելի ուշ նկարահանվել է այնպիսի հիթային հեռուստասերիալներում, ինչպիսիք են «CSI», «Հրեշտակի հպումը», «Հմայվածները», «Հաճախորդը միշտ մեռած է», «Լիզի Մագուայրը», և «Դրագնետը»[6]։ 2004 թվականին նա ստացել է երկրորդային դեր «24» սերիալում։ Ադամ Կաուֆմանի դերով, Քուինտոն հայտնվում էր այս սերիալի երրորդ եթերաշրջանի գրեթե բոլոր դրվագներում, բացառությամբ մեկից։ 2006 թվականին Զաքարին սկսել է նկարահանվել Թորի Սփելինգի «So NoTORIous» սիթքոմում, ինչպես նաև «Հերոսները» գիտա-ֆանտաստիկական սերիալում, որտեղ նա խաղում էր Սայլեր սերիական մարդասպանի դերը։
2007 թվականին Քուինտոն հետաքրքրություն է հայտնել երիտասարդ Սպոկի դերի կատարմանը՝ «Աստղային ճանապարհ» շարքի 11-րդ ֆիլմում[7]։ 2007 թվականի հուլիսի 26-ին հայտարարված է եղել, որ Քուինտոն հաստատված է Սպոկի դերի համար՝ «Աստղային ճանապարհի» հերթական ֆիլմում, որը դուրս է եկել 2009 թվականի մայիսի 7-ին[8].
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քուինտոն՝ բաց համասեռամոլ է, կատարել է քամինգ-աութ 2011 թվականի հոկտեմբերին։
2010 թվականից Քուինտոյին սիրավեպ էին վերագրում ամերիկացի երգիչ և դերասան Ջոնաթան Գրոֆոմի հետ, որը նա հաստատել է 2012 թվականի սեպտեմբերին[9]։ Նրանք բաժանվել են 2013 թվականի հուլիսին[10]։
2013 թվականից հարաբերությունների մեջ է մոդել Մայլզ ՄաքՄիլանի հետ։ Իրենց հարաբերությունները նրանք հաստատել են 2014 թվականի օգոստոսին[11][12]։ 2015 թվականի սկզբին զույգը տեղափոխվել է Մանհեթենում համատեղ գնված բնակարանը[13]։
2015 թվականի նոյեմբերին Vogue ամսագիրը, անվանել է Քուինտոյին և ՄաքՄիլանին «ազդեցիկ զույգ, որի ազդեցությունը տարածվում է կինոյի, մոդայի և արվեստի ոլորտներում»[14]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Դեր | Դրվագ |
---|---|---|---|
2000 | Ուրիշները / The Others | Թոնի | 1 եթերաշրջանի 5-րդ սերիա |
2001 | Հրեշտակի հպումը / Touched by an Angel | Մայք | 8 եթերաշրջանի 9-րդ սերիա |
2002 | C.S.I.: Հանցագործության վայրը / CSI: Crime Scene Investigation | Միտչել Սալլիվան | 2 եթերաշրջանի 21-րդ սերիա |
2002 | Ոչ կենտրոնում / Off centre | Սմաջ/ Smudge | 1 եթերաշրջանի 21-րդ սերիա |
2002 | Ուրվականների հետ խոսողը / Haunted | Փոլ Քինգսլի | 1 եթերաշրջանի 2-րդ սերիա |
2002 | Գործակալություն / The Agency | Ջեյ Լամբերտ | 2 եթերաշրջանի 2-րդ սերիա |
2003 | Հաճախորդը միշտ մեռած է / Six Feet Under | Ուսանող | 3 եթերաշրջանի 3-րդ սերիա |
2003 | Հմայվածները / Charmed | Կախարդ | 5 եթերաշրջանի 18-րդ սերիա |
2003 | Սուրբ պարեկ / Miracles | Առաքական | 1 եթերաշրջանի 8-րդ սերիա |
2003-2004 | 24 / 24 | Ադամ Կաուֆման | 3 եթերաշրջան |
2004 | Ամուր ցանց / Dragnet | Հովարդ Սիմս | 2 եթերաշրջանի 7-րդ սերիա |
2004 | Հավայաններ / Hawaii | Լումիս | 1 եթերաշրջանի 6-րդ սերիա |
2004 | Նոր Ժաննա դ'Արկ / Joan of Arcadia | Ռեժիսոր / Filmmarker | 2 եթերաշրջանի 7-րդ սերիա |
2005 | Կույր արդարադատություն / Blind Justice | Սքոթ Քոլինս | 1 եթերաշրջանի 9-րդ սերիա |
2006 | Ջորդան հետաքննություն / Crossing Jordan | Լեո Ֆուլտոն-կրտսեր | 5 եթերաշրջանի 12-րդ սերիա |
2006 | Երկվորյակներ / Twins | Ջեյսոն | 1 եթերաշրջանի 14-րդ սերիա |
2006 | Այդքան հայտնի / So noTORIous | Սասան | 9 սերիաներ |
2006—2010 | Հերոսները / Heroes | Սայլեր | 60 սերիաներ |
2006 | Ռոբոցիպ / Robot Chicken | Սայլերի ձայն | 3 եթերաշրջանի 17-րդ սերիա |
2008 | Բորդո / Bordeaux | Վաճառող | կարճամետրաժ ֆիլմ |
2009 | Աստղային ճանապարհ / Star Trek | Սպոկ | |
2009 | Կոճակամայր / Boutonniere | ||
2011 | Ռիսկի սահմանը / Margin Call | Փիթեր Սալիվան | |
2011 | Որքան ունես / What's your number? | Ռիկ | |
2011—2012 | Ամերիկյան սարսափ պատմություն / American Horror Story | Չեդ / բժիշկ Օլիվեր Թրեդսոն | 1—2 եթերաշրջաններ |
2011 | Աղջիկը մտնում է բար / Girl Walks Into A Bar | Նիք ատամնաբույժ | |
2013 | Ստարտրեկ. Պատիժ / Star Trek Into Darkness | Սպոկ | |
2014 | Growing Up Desiree | ||
2014 | Մենք Փարիզը չենք տեսնի, ինչպես մեր ականջները / We'll never have Paris | Ջեյմիսոն | |
2015 | Աղջիկները / Girls | Այս / Ace | 4 եթերաշրջան 7,9 սերիաներ |
2015 | Հրավիրում / The Invitation | ||
2015 | Ապտակ / The Slap | Հարրի Ապոստոլո | 1 եթերաշրջան |
2015 | Հիթմեն։ Գործակալ 47 / Hitman: Agent 47 | Ջոն Սմիթ | |
2015 | Հանիբալ / Hannibal | Բեդելիի Դյու Մորյե-Նիլ հիվանդ | 3 եթերաշրջան 10-րդ սերիա |
2015 | Իմ անունը Մայքլ է / I am Michael | Բեննեթ | |
2016 | Սնոուդեն / Snowden | Գլեն Գրինվալդ | |
2016 | Ստարտրեկ. Անվերջություն / Star Trek Beyond | Սպոկ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ The Insiders: 4/2/06. Роб Оуэн. Pittsburgh Post-Gazette.
- ↑ «Список выпускников Университета Карнеги-Меллона»։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-03-ին։ Վերցված է 2017-12-02
- ↑ Фильмография на сайте IMDb.com
- ↑ Post-Gazette.com: TV Preview: Pittsburgh native Quinto is face of 'Heroes' villain
- ↑ Zachary Quinto Is Spock Archived 2007-09-29 at the Wayback Machine.. Moviehole.net. 25 июля 2007.
- ↑ Zachary Quinto gay: Star Trek star confirms he is homosexual | Mail Online
- ↑ «Закари Куинто расстался с бойфрендом»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-27-ին։ Վերցված է 2017-12-02
- ↑ newnownext.com Zachary Quinto Confirms He’s Dating Model Miles McMillan.
- ↑ «Zachary Quinto Confirms He’s Dating Model Miles McMillan On Instagram (PHOTOS)»
- ↑ David Mark (2014-12-30)։ «Zachary Quinto and Miles MacMillan Buy Loft in Downtown Manhattan»։ Variety (en-US)։ Վերցված է 2016-12-18
- ↑ Barasch Emily։ «Zachary Quinto, Miles McMillan, Jessica Joffe, and Olympia Scarry Toast the Dia Art Foundation’s Contribution»։ Vogue (en-US)։ Վերցված է 2016-12-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զաքարի Քուինտոյի պաշտոնական կայք
- Զաքարի Քուինտո (անգլ.) Internet Movie Database կայքում
- Զաքարի Քուինտո Թվիթթերում
|
- Հունիսի 2 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ