Փենսիլվանիա
Փենսիլվանիա անգլ.՝ Pennsylvania | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ![]() | |||||
Մասն է | Mid-Atlantic?, Northeastern United States? և Մայրցամաքային նահանգներ | |||||
Հիմն | Pennsylvania? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Հարիսբուրգ | |||||
Ամենաբարձր կետ | Mount Davis? | |||||
ԲԾՄ | 335 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Pennsylvania General Assembly? | |||||
Դատական մարմին | Supreme Court of Pennsylvania? | |||||
Միության մուտք | դեկտեմբերի 12 1787 (2-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||||
Բնակչություն | ▲12 802 503 մարդ (2015)[1] (6 տեղ) | |||||
Տարածք | 119 283 կմ² (33 տեղ) | |||||
![]() | ||||||
Հիմնադրված է | դեկտեմբերի 12, 1787 թ. | |||||
Սահմանակցում է | Նյու Յորք, Նյու Ջերսի, Դելավեր, Մերիլենդ, Արևմտյան Վիրջինիա, Օհայո և Օնտարիո | |||||
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի, UTC-5 և Ամերիկա/Նյու Յորք | |||||
Հապավում | PA և Pa. | |||||
Նախորդ | Փենսիլվանիա նահանգ | |||||
Փոխարինեց | Փենսիլվանիա նահանգ | |||||
ISO 3166-2 կոդ | US-PA | |||||
Անվանված է | William Penn? | |||||
Մականուն | Keystone State և Quaker State | |||||
Միության մուտք | դեկտեմբերի 12 1787 (2-րդ) | |||||
pa.gov(անգլ.) |
Փենսիլվանիա (անգլերեն՝ Pennsylvania [ˌpɛnsɨlˈveɪnjə], նաև Commonwealth of Pennsylvania թարգմանաբար՝ Փենսիլվանիայի Համագործակցություն), ԱՄՆ նահանգներից մեկը։ Փենսիլվանիա նահանգի նշանաբանն է՝ «Բարերար, ազատություն և անկախություն»։ Նահանգի ամերիկյան հապավումն է՝ PA:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից Փենսիլվանիայի տարածքում առաջին բնակիչներն եղել են շվեդները և հոլանդացիները։ 1681 թվականին Անգլիայի թագավոր Չարլզ II Ստյուարտն երիտասարդ քվակեր Վիլիամ Փենին փոխանցել է մեծ տարածք Դելավեր գետից դեպի արևմուտք։ 1682 թվականին Փենը «Ընկերների Հասարակության» (քվակերների պաշտոնական անվանումը) բողոքականների և հավատքի համար այլ հալածվողների համար գաղութ-ապաստան է հիմնադրել։ Թագավորական նավատորմի ադմիրալ հայր Փենի պատվին գաղութը կոչվել է Փենսիլվանիա։ Փենսիլվանիա՝ լատիներեն Penn Sylvania, թարգմանաբար նշանակում է «Փենի անտառածածկ երկիր»։
Նույն ժամանակ Վիլիամ Փենը, ով միահավատների միջև եղբայրական սեր էր քարոզում, քաղաք է հիմնել, որն անվանել է Ֆիլադելֆիա, ինչը հին հունարենով նշանակում է Եղբայրական սիրո քաղաք։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փենսիլվանիան զբաղեցնում է 119 283 կմ² մակերես (տարածքի թվով նահանգների թվում այն 33-րդ տեղում է)։ Ձգվում է 274 կմ հյուսիսից հարավ և 455 կմ՝ արևմուտքից արևելք։ Նահանգին է պատկանում Էրի լճի 82 կմ երկարությամբ առափնյայի մի մասը, ինչպես նաև Դելավեր գետի էստուարի երկայնությամբ ձգվող 92 կմ երկարությամբ առափնյան։ Միևնույն ժամանակ, Փենսիլվանիան չունի ելք դեպի Ատլանտյան օվկիանոս։ Սահմանակցում է վեց նահանգների՝ Նյու Յորքի (հյուսիսում), Նյու Ջերսիում (արևելքում), Դելավերի (հարավ-արևելքում), Մերիլենդի (հարավում), Արևմտյան Վիրջինիայի (հարավ-արևմուտքում) և Օհայո նահանգի (արևմուտքում) հետ։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգի շրջանների մեծ մասում կլիման չափավոր ցամաքային է՝ շոգ և խոնավ ամառներով և բավականին հով ձմեռներով։ Փենսիլվանիայի ծայր հարավ-արևելքում տարածված է մերձարևադարձային օվկիանոսային կլիման ավելի մեղմ ձմեռներով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փենսիլվանիա նահանգի համախառն ներքին արդյունքը 2011 թվականի օգոստոսի դրությամբ կազմում էր 558,3 միլիարդ դոլար (ԱՄՆ-ում 6-րդ տեղը), ինչը համադրվում է այնպեսի երկրների ՀՆԱ-ի հետ, ինչպիսին է Թաիլանդը[2]։
Դատական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]
Փենսիլվանիա նահանգի բոլոր դատարանները միասնական դատական համակարգի մասն են կազմում։ Վերջինս ունի երեք հիմնական մակարդակ՝ փոքր դատարաններ, ընդհանուր իրավասության դատարաններ և միջանկյալ վերաքննիչ դատարաններ, որոնք կոչվում են Համագործակցության և Գերագույն դատարաններ։ Փենսիլվանիայի Գերագույն դատարանը, նահանգի գլխավոր դատական մարմինն է և ադմինիստրատիվ իշխանություն ունի ամբողջ դատական համակարգի վրա[3]։
2018թ․ նահանգի դատական համակարգը պետական բյուջեից ստացել է 414,309,000 ԱՄՆ դոլար, որը նահանգի ընդհանուր բյուջեի 0,5%-ն է։ Այս ամեն հետ մեկտեղ դատական համակարգը բավական քանակի տույժեր է հավաքում։ Այս փողերը վերաբաշխվում են իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում նաև օդանավակայանների և ավտոկայանների կառավարման մարմինների, ինչպես նաև տուժածների օգնության ծրագրերի մեջ[4]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 12 802 503 մարդ, ինչը 0,79 %-ով ավելի բարձր է, քան 2010 թվականի ցուցանիշը (12 702 379)։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ 78,8 % ոչ իսպանախոս սպիտակամորթներ, 11,4 % սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ, 0,3 % բնիկ ամերիկացիներ, 3,0 % ասիացիներ, 0,1 % բնիկ հավայացիներ և այլ խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ, 1,7 % երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ, և 6,1 % իսպանախոսներ կամ լատինոամերիկացիներ[5]։ Սպիտակամորթ բնակչությունը գլխավորապես գերմանական (28,5 %), իռլանդական (18,2 %), իտալական (12,8 %), անգլիական (8,5 %) և լեհական (7,2 %) ծագում ունեն[6]։
Բնակչության աճի դինամիկան.
- 1950: 10 498 012 մարդ
- 1960: 11 319 366 մարդ
- 1970: 11 793 909 մարդ
- 1980: 11 863 895 մարդ
- 1990: 11 881 643 մարդ
- 2000: 12 281 054 մարդ
- 2010: 12 702 379 մարդ
- 2013: 12 773 801 մարդ
- 2015: 12,802,503 մարդ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Population Estimates Program
- ↑ The Economist: «US equivalents»
- ↑ Ghulyan Husik (2018-07-27)։ «Բնակչության Լիբերալ-Դեմոկրատական Ընտրական Կողմնորոշումների Ընդհանուր Աշխարհագրական Առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում»։ dx.doi.org։ Վերցված է 2020-10-22
- ↑ «Courts | Unified Judicial System of Pennsylvania»։ www.pacourts.us։ Վերցված է 2020-10-22
- ↑ «Pennsylvania QuickFacts from the US Census Bureau»։ Quickfacts.census.gov։ Արխիվացված է օրիգինալից October 6, 2014-ին։ Վերցված է June 15, 2012
- ↑ American FactFinder, United States Census Bureau։ «American Community Survey 3-Year Estimates»։ Factfinder.census.gov։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին։ Վերցված է 2010-07-31
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- PA.gov – Պաշտոնական կայք
|
|
|