Պաշորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Պաշորտ
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԵրկրամասԼաթակիայի մարզ
ՇրջանՔեսաբի շրջան
Բնակչություն0 մարդ (1993)

Պաշորտ, նախկին հայաբնակ, ներկայում լքված գյուղ Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթակիայի մարզի Քեսաբի շրջանում, վարչական կենտրոն Քեսաբից 7 կմ արևմուտք։ Ամռան ամիսներին գյուղի տարածքում ժամանակավորապես բնակություն են հաստատում քիչ թվով բնակիչներ, հիմնականում՝ ամառանոցատերեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշորտի բնակչությունը նախքան գյուղի լքվելը, եղել է հայկական։

1911 թվականի մարդահամարի համաձայն Պաշորտ գյուղի բնակչությունըկազմում էր 85 մարդ (13 տուն)[1][2]։

1915 թվականին Քեսաբի շրջանի բնակչությունը տեղահանվում է և ենթարկվում ցեղասպանության։ 1918 թվականից հետո ցեղասպանությունից փրկվածները սկսում են վերադառնալ հայրենի գյուղ։ 1920 թվականին Սիմոն Այանյանի կողմից կատարված մարդահամարի արդյունքներից ակնհայտ է, որ բնակչության թիվը 1911 թվականի համեմատ նվազել է[3]։

Ըստ 1920 թվականի մարդահամարի արդյունքների՝ Պաշորտն ուներ 7 տուն բնակիչ[3]։

1947 թվականին շրջանի բնակչության մոտավորապես երկու երրորդը փոխադրվում է Խորհրդային Հայաստան։ Պաշորտ գյուղն ամբողջովին դատարկվում է, քանի որ բնակավայրիամբողջ բնակչությունը՝ 46 մարդ, արտագաղթում են արտագաղթում են[3][4]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տարածքում կան մի շարք հուշարձաններ, որոնցից է լքված և անտառածածկ գերեզմանատունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յ. Չոլաքեան (1995). Քեսաբ, հ.Ա. Հալէպ. էջեր 351, 422, 436, 440, 442, 444–445, 449, 454–455.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Րաֆֆի Քորթոշյան, Քեսաբի բնակչությունը 1906-2006 թթ., «Վարձք», 2011, N 4, էջ 59։
  3. 3,0 3,1 3,2 Րաֆֆի Քորթոշյան, Քեսաբի բնակչությունը 1906-2006 թթ., «Վարձք», 2011, N 4, էջ 62։
  4. Չոլաքեան Յ., Քեսաբ, հ. Ա, Հալէպ, 1995, էջ 138։