Վարդանյան նախակրթարան
Վարդանյան նախակրթարան | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1834 |
Լուծարված է | 1959 |
Երկիր | Օսմանյան կայսրություն և Բուլղարիա |
Տեղագրություն | Շումեն |
Շումենի հայկական դպրոց կամ Վարդանյան մասնավոր դպրոց, Վարդանյան նախակրթարան, Բուլղարիայի Շումեն քաղաքում գործած հայկական դպրոց։ Հիմնվել է 1834 թվականին[1]։ Չի գործել 1945-1946 թվականներին։ Փակվել է 1959 թվականին[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերը Շումենում հայտնվել են 1605 թվականին։ Քաղաքի հայկական դպրոցը առաջին անգամ հիշատակվել է 1834 թվականին՝ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հաշվառման մեջ գտնվող դպրոցների ցանկում։ Առաջին ուսուցիչները Թեբիր և Դուդու քույրերն են եղել։ Նրանց անունով էլ կոչել են դպրոցը՝ Թիբրա Դուդու։ Ավելի ուշ դպրոցը կոչվել է Վարդանյան դպրոց։ Տարբեր տարիների դասավանդել են Դաջի Բեյլերյանը, Արման Դոնիկյանն ու Հովհաննես Մաջարյանը։ Ուսուցիչների շարքում առանձնակի տեղ ունի Հակոբյան վանքից Խորեն Քյուչուկյանը[1]։ Մինչև 1944 թվականը դպրոցը մասնավոր էր։ 1945-1946 թվականներին դպրոցի աշխատանքները դադարեցվել են համաձայն ազգային փոքրամասնությունների դպրոցների մասին օրենքի։ 1946 թվականից հետո դպրոցը վերանվանվել է Վարդանյան նախակրթարան։ Դասավանդումը վարվել է հայերեն և բուլղարերեն։ Դասավանդումը վարել են Բուլղարիայի հայկական դպրոցների հատուկ ծրագրով։ Փակվել է 1959 թվականին[2]։
Դպրոցի արխիվը պահպանվում է Պետական արխիվի համար 217К [1] և համար 213 ֆոնդերում[2]։ Արխիվային նյութերը պարունակում են 39 թերթ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Информационна система на Държавните архиви. «Частно арменско училище „Вартанян" – Шумен (1878 – 1944)». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Арменско начално училище „Вартанян" – Шумен (1945 – 1959)». Информационна система на Държавните архиви. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|достъп_дата=
ignored (օգնություն)