Հովիկ Աբրահամյան
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովիկ Արգամի Աբրահամյան | |||
| |||
---|---|---|---|
ապրիլի 13, 2014 - սեպտեմբերի 8, 2016 | |||
Նախորդող | Տիգրան Սարգսյան | ||
Հաջորդող | Կարեն Կարապետյան | ||
| |||
2012 - 2014 | |||
Նախորդող | Սամվել Նիկոյան | ||
Հաջորդող | Գալուստ Սահակյան | ||
2008 - 2011 | |||
Կուսակցություն՝ | ՀՀԿ | ||
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և տնտեսագետ | ||
Ազգություն | Հայ | ||
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ծննդյան օր | հունվարի 24, 1958 (66 տարեկան) | ||
Ծննդավայր | Մխչյան գյուղ, Արարատի մարզ, Հայկական ԽՍՀ | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Ամուսին | Ջուլիետա Աբրահամյան | ||
Զավակներ | Արգամ Աբրահամյան | ||
Պարգևներ |
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով | ||
Հովիկ Արգամի Աբրահամյան (հունվարի 24, 1958[2], Մխչյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և կուսակցական գործիչ[3], Հայաստանի նախկին վարչապետ և ՀՀ ԱԺ նախկին նախագահ[3], նախկին պատգամավոր[3], Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին առաջնորդներից[3], խոշոր բիզնեսմեն և մեծահարուստ[4][5][6]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-1984 թվականներին սովորել է Երևանի ավտոճանապարհային տեխնիկումում։
1985-1990 թվականներին սովորել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտում։
Մականուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովիկ Աբրահամյանը հայ հասարակության շրջանում հայտնի է «Մուկ» կամ «Մխչյանի մուկ» մականվամբ[6][7][8][9]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովիկ Աբրահամյանը իր քաղաքական կարիերան սկսել է Հայաստանի անկախության սկզբնական շրջանից, երբ 1995 թվականին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ Նույն թվականին ստացել է Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը։
1996 թվականից մինչև 1998 թվականը եղել է Արտաշատի համայնքապետը։
1998 թվականին Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Արարատի մարզպետ։ Հովիկ Աբրահամյանի՝ Հանրապետական կուսակցության շարքերում ակտիվ կուսակցական գործունեությունը հնարավորություն է տվել նրան՝ կառավարության կազմում ընդգրկվել։
2000 թվականին նշանակվել է Քաղաքաշինական գործունեության և տարածքային վարչության կենտրոնացման գծով նախարար։ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է հետագա երկու տարիներին պահպանել իր նախարարական պաշտոնը։
Հովիկ Աբրահամյանը որպես՝ նոր գերատեսչության ղեկավար, ընդգրկվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի կազմը։ Նրան են տրվել նաև տասը մարզերի և Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների գործունեության անմիջական վերահսկողության իրականացման պարտականությունները։
2000-2008 թվականներին Հովիկ Աբրահամյանը եղել է Տարածքային կառավարման նախարար։
2007-2008 թվականներին զբաղեցրել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնը։
2008 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Նախագահի հրամանագրի համաձայն՝ նշանակվել է Հայաստանի Նախագահի աշխատակազմի ղեկավար[10]։
2008 թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանի Նախագահի հրամանագրի համաձայն՝ ազատվել է Հայաստանի Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից[11]։
2017 թվականի հունվարի 25-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ լքում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը, բայց շարունակելու է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ[12][13]։ Ամիսներ անց նա արդեն դուրս էր եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։
Հայաստանի ԱԺ նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանն ընտրվեց Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ[3]։
Հայաստանի վարչապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ապրիլի 13-ին նշանակվել է Հայաստանի վարչապետ։ Հրաժարական է ներկայացրել 2016 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած կառավարության նիստի ժամանակ[14]։
Բիզնես գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովիկ Աբրահամյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր բիզնեսմեններից մեկը։ Նրա և նրա ընտանիքի կարողությունը տարբեր ժամանակներում գնահատվել է տարբեր կերպ։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ Հայաստանում պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու տարիներին նա բիզնես ոլորտի բազմաթիվ ճյուղերում ունեցել է իր հսկայական մասնաբաժինը։ Այդպիսի ոլորտներից են բենզա-գազալցակայանների շահագործումը, պահածոների, գինու, կոնյակի արտադրությունը, հողատարածքների տնօրինումն ու հողագործությունը[4], հանքերի, ձկնաբուծարանների[5][15], սուպերմարկետների և հյուրանոցային համալիրներ տնօրինում, թանկարժեք իրերի և աքսեսուարների վաճառք, հանքարդյունաբերության[5], շինանյութերի և քարերի արտադրություն, ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերությունների տնօրինում, անշարժ գույքի վարձակալություն և այլն[6]։
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո, մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ նախկին վարչապետը վաճառում է Հայաստանում գտնվող իր բիզնեսը[16]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք երեխա, յոթ թոռ[17]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2012 թվական)[18]։
- Անանիա Շիրակացու մեդալով,
- ՀՀ վարչապետի հուշամեդալով,
- «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
- «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով,
- Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով,
- Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների և Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով,
- Միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրում ունենալու համար՝ ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով,
- «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն» հուշանշանով։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ |
Արտաշատի քաղաքապետ Հովիկ Աբրահամյան 1996-1998 թվականներ |
Հաջորդող Վարդգես Հովակիմյան |
Նախորդող Դավիթ Զադոյան |
ՀՀ Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյան 1998-2000 թվականներ |
Հաջորդող Ալիկ Սարգսյան |
Նախորդող Լեոնիդ Հակոբյան |
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյան 2000-2001 թվականներ |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Նախորդող պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը՝ որպես ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար |
ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյան 2001-2002 թվականներ |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը՝ որպես ՀՀ տարածքային կառավարման նախարար, Դավիթ Զադոյանը որպես արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյան հունվարի 31 2002-2005 թվականներ |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Նախորդող պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար |
ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյան 2005-ապրիլի 21 2008 թվական |
Հաջորդող Արմեն Գևորգյան |
Նախորդող պաշտոնը վերականգնվել է |
ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյան 2007-ապրիլի 21 2008 թվական |
Հաջորդող Արմեն Գևորգյան |
Նախորդող Արմեն Գևորգյան |
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյան ապրիլի 21 2008 թվական-սեպտեմբերի 5 2008 թվական |
Հաջորդող Կարեն Սարգսի Կարապետյան |
Նախորդող Տիգրան Թորոսյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան սեպտեմբերի 29 2008 թվական-նոյեմբերի 21 2011 թվական |
Հաջորդող Սամվել Նիկոյան |
Նախորդող Սամվել Նիկոյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան մայիսի 31 2012 թվական-ապրիլի 13 2014 թվական |
Հաջորդող Գալուստ Սահակյան |
Նախորդող Տիգրան Սարգսյան |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան ապրիլի 13 2014 թվական-սեպտեմբերի 8 2016 թվական |
Հաջորդող Կարեն Կարապետյան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Կառավարության պաշտոնական կայք
- ↑ https://armenpress.am/eng/news/758111
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 ՀՀԿ կուսակցության պատմությունը կուսակցության պաշտոնական էջում։
- ↑ 4,0 4,1 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի։ Հետք․ամ
- ↑ 5,0 5,1 5,2 Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի-2։ Հետք․ամ
- ↑ 6,0 6,1 6,2 «Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի-3». Hetq.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Technologies, Peyotto. «Ինչու մուկ. պատմում են մխչյանցիները (տեսանյութ) (տեսանյութ)». 1in.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Technologies, Peyotto. «WikiLeaks. Հովիկ Աբրահամյանի՝ (Մուկ) «սուպերնախարարություն» գլխավորելու հնարավորության մասին». 1in.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Չասացին Մուկ, բայց դաժան հարված հասցրին Հովիկ Աբրահամյանին, լրագիր․ամ։». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Հ. Աբրահամյանի Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին
- ↑ Հ. Աբրահամյանին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին
- ↑ «Հովիկ Աբրահամյանը հեռանում է ՀՀԿ-ից». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Հովիկ Աբրահամյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Բնապահպանական աղե՞տ, թե՞ կոալիցիոն ձկնաբուծություն։ Հետք․ամ
- ↑ Հովիկ Աբրահամյանը վաճառում է, Ալեքսանյանը՝ գնո՞ւմ։ հրապարակ․ամ
- ↑ «Ընտանիք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում
- Գրիշա Բալասանյան (2014 թ․ հոկտեմբերի 20). «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի». Hetq.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Աբրահամյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Աբրահամյան» հոդվածին։ |
|
|
|
|
|
|
- ՀՊՏՀ շրջանավարտներ
- Ապրող անձինք
- 1958 ծնունդներ
- Հունվարի 24 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Մխչյան գյուղում ծնվածներ
- Հայաստանի վարչապետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Արարատի մարզպետներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ընթացքում լիազորությունները դադարեցրած պատգամավորներ
- ՀՀ Ազգային ժողովի նախագահներ
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
- ՀՀ վարչապետի հուշամեդալակիրներ
- ՀՀԿ անդամներ
- Հայաստանի Հանրապետական կուսակցություն