Կիև-Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիև-Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարան
NaUKMA sym.png
NaUKMA today.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1991
ՀիմնադրիրPeter Mogila?
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1]
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա
ՏեղագրությունԿիև
Կայքukma.kiev.ua
Կոորդինատներ: 50°27′55.656000100001″ հս․ լ. 30°31′12.576000100002″ ավ. ե. / 50.46546000002777532° հս․. լ. 30.52016000002777929° ավ. ե. / 50.46546000002777532; 30.52016000002777929
National University of "Kyiv-Mohyla Academy" Վիքիպահեստում

«Կիև-Մոգիլայի ակադեմիա» ազգային համալսարան (ԿՄԱԱՀ) (ուկր.՝ Національний університет «Києво-Могилянська Академія», НаУКМА), Ուկրաինայի պետական բարձրագույն ուսումնական հաստատություն, գտնվում է Կիևում[2]` հնագույն Պոդոլի տարածքում։ Ակադեմիան հիմնադրվել է 1615 թվականին, որպես վանք, հիվանդանոց և դպրոց բոլոր դասի երեխաների համար[3]։ Մետրոպոլիտ Մոգիլան այն դարձրել է Կիեւ-Եղբայրական կոլեգիա (1632)։ Մոգիլայի մահից հետո այն ստացել է ակադեմիայի կարգավիճակ և կոչվել է Կիև-Մոգիլայական ակադեմիա (1659-1817), այդպիսով, համարվում է Ուկրաինայի երեք ամենահին բուհերից մեկը Օստրոժի ակադեմիայից և Լվովի համալսարանից հետո, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի ամենահին բարձրագույն դպրոցներից մեկը։

Ներկայումս Ուկրաինայում երեսուն կրթական հաստատություններից մեկն է, որն ունի հետազոտական և ինքնավար համալսարանի կարգավիճակ։ Համագործակցում է բազմաթիվ միջազգային համալսարանների հետ, ինչպես օրինակ, Եվրոպական համալսարանների ասոցիացիայի[4][5]։ Համալսարանը երկլեզու է` ուկրաիներեն և անգլերեն։ Ուկրաինայի այն փոքրաթիվ համալսարաններից է, որը միջազգային ճանաչում ունի[6]։

17-18-րդ դարերում Կիև-Մոգիլայի ակադեմիան կաևոր դեր է խաղացել Ուկրաինայի և Ռուսաստանի ինտելեկտուալ և հոգևոր կյանքում։ Ակադեմիայի սաներից են ականավոր գործիչներից հեթման Իվան Մազեպան, փիլիսոփա Գրիգորի Սկովորոդան, Սիմեոն Պոլոցկին, բժիշկ Դանիլո Սամոյլովիչը և այլք։ Այնտեղ է սովորել նաև Միխայիլ Լոմոնոսովը։ Համալսարանը որակվել է արևմտամետ և ծառայել է Նարնջագույն հեղափոխության ակտիվիստների շտաբ[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիեւ-Եղբայրական կոլեգիայի հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգևոր դպրոցները, կրթություն ստանալու համար կոլեգիաները գոյություն են ունեցել Կիևյան վոյեվոդությունում 16-րդ դարի վերջից սկսած։ Դրանք ստեղծվել են օտարերկրացի կաթոլիկների` ջենովացիների, դոմինիկացիների և ճիզվիտների կողմից կաթոլիկ հավատք և լեհական կարգեր սերմանելու նպատակով[7]։

Ազգային վերածննդի կենտրոնը դարձել է Նովի Սվետ գյուղը։ Այստեղ, Կիև-Պեչորյան մայրավանքի տպարանում արխիմանդրիտ (ուղղափառ վարդապետ) Ելիսեյ Պլետենեցկիի հովանու ներքո Կիևի եղբայրական Աստվածահայտնության վանքին (Киево-Братский Богоявленский монастырь) առընթեր ստեղծվել է նաև խմբակ, որը դպրոց է դարձել։ 1615 թվականի հոկտեմբերի 15-ին դպրոցը տեղափոխվել է առանձին հաստատություն Պոդոլում։ Այս ամսաթիվը համարվում Կիևի եղբայրական դպրոցի կազմակերպման ամսաթիվը, դպրոց, որը Կիև-Մոգիլյայի կոլեգիայի նախորդն է, և որը հետագայում ակադեմիա է դարձել: Կոլեգիայի կանոնադրությունը (1620) կազմվել է հիմնվելով Լվովի եղբայրական դպրոցի կանոնադրության վրա։ Լվովի և Լուցկի եղբայրական դպրոցների որոշ ուսուցիչներ տեղափոխվել են Կիև` դասավանդելու: 1632 թվականին Եղբայրական դպրոցին միացվել է Կիև-Պեչորյան մայրավանքի դպրոցը, որը հիմնադրվել է 1631 թվականին Կիևի և Գալիչի մետրոպոլիտ Պյոտր Մոգիլայի կողմից։ Նոր ուսումնական հաստատությունը ստացել է Կիև-Եղբայրական կոլեգիա անվանումը։

Կիևի եղբայրական դպրոցում սովորում էին հիմնականում վաճառականների, արհեստավորների և կազակների երեխաները։ Դպրոցը նյութապես սատարում էր Զապորոժիեի Սեչ զորքը, մասնավորապես հեթման Պյոտր Սագանդաչնին։

Դպրոցի առաջին ռեկտորը եղել է Իով Բորեցկին (1615-1618)։ Ռեկտորներ են նաև եղել Մելետի Սմոտրիցկին (1619-1620), Կասյան Սակովիչը (1620-1624), Ֆոմա Իևլևիչը (1628-1632)։

Կիև-Եղբայրական կոլեգիան Պյոտր Մոգիլայի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևի Եղբայրական կոլեգիայի ղեկավար, պրոտեկտոր և խնամակալ դարձավ Պյոտր Մոգիլան։ Պյոտր Մոգիլայի իրականացված բարեփոխումները Կիև-Եղբայրական կոլեգիան դարձրել են ուսումնական հաստատություն, որը «լատինական», արևմտա-եվրոպական կրթական համակարգի կողմնորոշում ուներ։ Ընդ որում, ըստ «Ռուսների պատմության» քաղաքական պանֆլետի հեղինակ Գեորգի Կոնիսկիի, Կիևի Ակադեմիան Պյոտր Մոգիլան չի ստեղծել, այլ, օգտվելով Պոլսի օրինակից, վերածնունդ է տվել այն Կիևյան Ակադեմիային, որը ստեղծվել էր մեծ իշխան Յարոսլավ Վլադիմիրովիչի օրոք[8]։

Կոլեգիայում ուսուցանվում էր եկեղեցական սլավոներեն, ռուսերեն (1751 թ.), հունարեն, լեհերեն, իսկ հիմնական ուսուցման լեզուն լատիներենն էր[9]։ Ուսանողները դաստիարակվում էին ուղղափառ ոգով։ Ուսումնասիրում էին հայրենական և համաշխարհային պատմություն, գրականություն, պոեզիա, փիլիսոփայություն: Այստեղ է նաև դասավանդվում էր երաժշտության տարրական տեսություն (ըստ արևմտյան օրինակի) և երգեցողություն, վարդապետություն, թվաբանություն, հռետորություն, աստվածաբանություն։ Սաները ամեն շաբաթ բանախոսության վարժանքներ էին անում։ Կոլեգիայում ընդունում էին բոլոր խավերի երեխաներ։ XVII դարում Կիև-Մոգիլայի ակադեմիան ուներ 8 դասարան, որոնք բաժանվում էին կրտսեր (4 դասարան), միջին (2-րդ դասի) և ավագ (2-րդ դասի) բաժինների` անալոգիա կամ ֆարա, ինֆիմա, քերականություն, սինտաքսիմա, չափածոյաբանություն, հռետորություն, փիլիսոփայություն և աստվածաբանություն։ Ակադեմիայում ուսուցման տևողությունը մինչև 12 տարի ժամկետով էր։ Ուսանողները կարող են սովորել և ավելի երկար, քանի որ ակադեմիան բարձրագույն դպրոց էր։ Ուսանողները իրավունք ունեին այնտեղ սովորել որքան ցանկանում էին, առանց տարիքային սահմանափակման։ Նրանց չէին պատժում և չէին հեռացնում ուսուցումից, հաշվի էր առնվում նյութական ծանր վիճակը և հիվանդությունները։ Երկրորդ և նույնիսկ երրորդ տարին նույն դասարանում մնալու հնարավորություն կար։

Ղեկավար անձիք էին` ռեկտորը, թաղապետը (տեսուչը և տնտեսվարը) և վերակացուն (սուպերինտենդանտ, սաների կարգ ու կանոնին հետևող հսկիչ)։ Կոլեգիայի դասախոսները սկզբում պատրաստություն էին ստանում Եվրոպայի համալսարաններում, իսկ կարճ ժամանակ հետո կոլեգիան արդեն ինքն էր պատրաստում դասախոսներ։

Պյոտր Մոգիլան դասախոսներնի և կարիքավոր ուսանողներին ապահովում էր ապրուստի և ուսման միջոցներով։ Նրա օրոք դպրոցից ներքև կառուցվել է նոր քարե հաստատություն։ Այն գոյություն ունի առ այսօր Կիև-Մոգիլայի ակադեմիայի տարածքում և հայտնի է որպես Սեղանատնային կամ Սուրբ Հոգու եկեղեցի։ Մահանալիս Մոգիլան կոլեգիային կտակել է մեծ միջոցներ և գրադարան, որը պարունակում է 2131 գիրք, տներ և բակային շինություններ Պոդոլում, Պոզդնյակովսկի խուտորը, Գնեդին, Պրոցև և Ռովնո գյուղերը։

Ակադեմիայի կարգավիճակի ստացում [խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՄԱ Ազգային համալսարանի հին կնիքը

Ի պատիվ Պյոտր Մոգիլայի Կոլեգիան ստացել է Կիև-Մոգիլայի կոլեգիա անունը։ Այս անվամբ էլ պատմության մեջ է մտել։ Միակ բանը, որ չի հասցրել անել Մոգիլան, դա այն էր, որ Կոլեգիան ստանար բարձրագույն դպրոցի պաշտոնական կարգավիճակ։ Նրա աշակերտները շարունակել են Մոգիլայի սկսած գործը։

1658 թվականին, ըստ Գետմանշչինայի և Ռեչ Պոսպոլիտայի միջև կնքված Գադյաչի պայմանագրի[10], Կիև-Մոգիլայի կոլեգիան ստացել է ակադեմիայի կարգավիճակ։ 1694 թվականին Իվան V թագավորը և 1701 թվականին Պետրոս I -ը հաստատել են հաստատության ակադեմիայի կարգավիճակը։

Կիև-Մոգիլայի ակադեմիան XVIII դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիև-Մոգիլայի ակադեմիան առաջին ուղղափառ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր Արևելյան Եվրոպայում, որը պաշտոնապես արժանացել է Ակադեմիայի կոչմանը։ Ակադեմիայի կարգավիճակ ստանալուց հետո ուսումնասիրվող գիտությունների շրջանակը ընդլայնվել է։ Ներդրվել են ֆրանսերեն (1753 թ.), գերմաներեն (1738)։ Քրիստոնեական սկզբնաղբյուրների ուսումնասիրման նպատակով մտցվել է արամերենի հրեական բարբառի ուսուցում։ Ուսուցանվել է բնական պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա։ Որոշ ժամանակ դասավանդվել է նաև ճարտարապետություն և գեղանկարչություն, բարձրագույն պերճախոսություն, գյուղական և կենցաղային խնայողություն, բժշկություն և ռուսական հռետորաբանություն։ XVIII դարի ավարտին դասախոսների թիվը հասել է մինչև 20 և ավելի։ Ակադեմիայի գրադարանում 10 000-ից ավելի գիրք կար։ 1759 թվականից սկսած աստվածաբանությունը դասավանդվել է Ֆեոֆան Պոկոպովիչի համակարգով, հռետորաբանությունը` Միխայիլ Լոմոնոսովի պերճախոսության ուղեցույցով, մնացած առարկաները` օտարերկրյա ուղեցույցներով։ 1742 թվականին աշակերտների թիվը հասել է 1 234 մարդ։

Կիևի ակադեմիան յուրահատուկ գրադարան է ունեցել։ Այն ձևավորվել է երկու դարերի ընթացքում։ Նրա հիմքը դրվել է դեռևս Եղբայրական դպրոցում։ Բացի այդ, Պյոտր Մոգիլան կոլեգիային է ժառանգել իր գրքերը։ Ակադեմիային գրքեր նվիրելու ավանդույթ է ձևավորվել։ Գրադարանը լրացվել է նաև գնումների և Ուկրաինայի տպարաններից ստացվող գրքերի հաշվին։ Գրադարանը գրքեր ուներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից: Կային գրքեր, որոնք հրատարակված էին Ամստերդամում, Համբուրգում, Հալլեում, Բեռլինում, Բրատիսլավայում, Դանցիգում, Վարշավայում, Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Բոլոնիայում և այլ վայրերում։ Բացի տպագիր գրքերից, գրադարանում պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր` ժամանակագրություն, տարեգրքեր, հուշագրություններ, օրագրեր, ինչպես նաեւ պրոֆեսորների դասախոսություններ, ուսանողների կոնսպեկտներ, անցյալ դարերի փաստաթղթեր և ընթացիկ փաստաթղթեր, զգալի տեղ են զբաղեցրել բաժանորդագրական հրատարակությունները։

Ակադեմիայի փակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի համալսարանի հիմնադրումից հետո (1755) ակադեմիայի կարևորությունը նվազել էր[11]։ 1805 թվականին Խարկովի համալսարանի ստեղծումը Կիև-Մոգիլա ակադեմիային վերջնականապես զրկել էր բարձրագույն ուսումնական հաստատության նախկին դերից։ Սակայն այն համալսարան դարձնելու փորձեր արվել են` բացելով լրացուցիչ ֆակուլտետներ, ինչպես օրինակ, իրավական, բժշկական, մաթեմատիկական և այլն։ Ռուսաստանի Ցար Ալեքսանդր I-ի կարգադրությամբ եւ Սինոդի հրամանով 1817 թվականի օգոստոսի 14-ին Ակադեմիան փակվել է[12]։ Ակադեմիայի շրջանավարտները մի քանի անգամ դիմել են միապետին ակադեմիային համալսարանի կարգավիճակ տալու խնդրանքով։ Ի պատասխան, 1819 թվականին վերաբացվել է որպես Կիևի հոգևոր ճեմարան, զուտ եկեղեցական ուղղվածությամբ, և առանցքային պաշտոնները զբաղեցրել են Սանկտ Պետերբուգի ճեմարանի շրջանավարտները, ապա` ակադեմիա։

Խորհրդային տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային իշխանության կողմից հավատացյալների զանգվածային հալածանքների արդյունքում Կիևի հոգևոր դպրոցները փակվեցին։ Սակայն, այնուամենայնիվ, մի քանի տարի շարունակվել են ակադեմիայի պարապմունքները։ 1923 թվականին ԿԴԱ վերջին ռեկտոր Վասիլի Բոգդաևսկիի ձերբակալությունից հետո ռեկտորի պարտկանությունները կատարել է ավագ քահանա Ալեքսանդր Գլագոլևը։ Այդ ժամանակ ակադեմիան կոնկրետ տարածք չուներ, դասերը մասնավոր տներում էին անցկացվում, դասախոսում էին Կիևում մնացած պրոֆեսորները։ Որոշ տվյալներով այն գործել է մինչև 1925 թվականը[13]։

Հետպատերազմյան տարիներին Կիևում վերաբացվել է սեմինարիա, բայց խրուշչովյան հետապնդումների[14] արդյունքում կրկին փակվեց։ Խորհրդային տարիներին նրա տարածքում է գտնվել ռազմա-ծովային քաղաքական ուսումնարանը (1967-1995)[15]։

Վերածնունդ. ԿՄԱ ազգային համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՄԱ Ազգային համալսարանի պատկերանիշը

Միայն 1989 թվականին Ռուսաստանում քրիստոնեության ընդունման 1000 ամյակի տոնակատարության կապակցությամբ կրոնական դպրոցները վերսկսել են իրենց գործունեությունը վերածնված Կիև-Պեչորյան մայրավանքում։ Սեմինարիան, իսկ ավելի ուշ նաև Ակադեմիան, փաստորեն կրկին բացվեցին։ Ակադեմիայի առաջին ռեկտոր Պյոտր Վլոդեկը հիշում է, որ «առաջին աշակերտների կենսապայմանները իսկապես ասկետական էին։ Ստիպված էին իրենք կառուցել ուսումնական և բնակելի շենքերը[16]։ Առաջին ուսուցիչների և աշակերտների շնորհիվ Ակադեմիայի վերածնունդը կարող ենք կայացած համարել»[17]։

ԽՍՀՄ վերակառուցումից և փլուզումից հետո Ուկրաինայի Գերագույն Ռադան 1991 թվականի սեպտեմբերի 19-ին որոշում ընդունեց վերաբացել Ակադեմիան որպես «Կիև Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարան»։ Ակադեմիայի վերականգնումը տեղի է ունեցել Վյաչեսլավ Բուխովեցկու աջակցությամբ, ով էլ դարձել է Կիև Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարանի առաջին նախագահը[18]։

Վերածնված հաստատությունը ընդօրինակեց Հյուսիսային Ամերիկայի Բարձրագույն կրթության համակարգը, բակալավրի աստիճան և մագիստրոսի աստիճան տրամադրվում է ակդեմիական կրեդիտային համակարգին համապատասխան 1992 թվականի օգոստոսի 24-ին, առաջին անգամ Ուկրաինայի անկախության օրը նշելու հետ միասին տեղի է ունեցել Կիև-Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարանի պաշտոնական բացումը[19]։ 1995 թվականի հունիսին ԿՄԱԱՀ-ն տվել է իր առաջին վեց շրջանավարտներ[20]։ Գիտահետազոտական կենտրոնը, որը կոչվում է «Կիև Մոգիլայի ակադեմիայի ժառանգություն», ստեղծվել է, որպեսզի նորաստեղծ ակադեմիայում հաստատի հին ակադեմիայի շարունակականությունը։ ԿՄԱԱՀ-ն նախաձեռնել է նաև ուկրաինական մեկ այլ պատմական ուսումնական հաստատության զարթոնքը` Օստրոգի ակադեմիան[21]։

ԿՄՀԱՀ-ն լայնորեն հայտնի է դարձել որպես առաջին համալսարան, որի ուսանողներն ու դասախոսները (Կիևի Նարնջագույն հեղափոխության այլ մասնակիցների թվում) բացահայտ ընդդիմացել են 2004 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրությունների զանգվածային կեղծիքների դեմ[22]։ Այդ իրադարձություններից հետո Կիևի Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարանում բացվել է Նարնջագույն հեղափոխությանը նվիրված թանգարան (Pomarancheva Revolyuziya-Укр.)։

Կրթական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՄԱ ԱՀ (НаУКМА) ֆակուլտետներ
  • Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
  • Տնտեսագիտության ֆակուլտետ
  • Ինֆորմատիկայի ֆակուլտետ
  • Իրավական գիտությունների Ֆակուլտետ
  • Բնական գիտությունների ֆակուլտետ
  • Հասարակական գիտությունների
    և սոցիալական տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Կիև Մոգիլա բիզնես դպրոց[23]

ԿՄԱ-ն ունի Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության ամենաբարձր հավատարմագրման մակարդակը և կրթությունը կազմակերպված է Հյուսիսային Ամերիկայի հետհանրակրթական հաստատությունների օրինակով[24]։ Ուսումնական տարին եռամսյա համակարգով է` ավելի երկար աշնանային և գարնանային եռամսյակնեով և կարճ ամառային եռամսյակով։ Աշնանայի և գարնանային կիսամյակները ներառում են անկախ ուսումնասիրության լրացուցիչ շաբաթ, որն հնարավորություն է տալիս այն ուսանողներին, ովքեր լրացուցիչ աշխատելու կարիք ունեն իրենց կուրսային աշխատանքներին կամ քննություններին պատրաստվելու համար: Յուրաքանչյուր կուրս ունեն հիմնական ակադեմիական առարկաներ և ըստ ընտրության լրացուցիչ կամ ֆակուլտատիվ պարապմունքներ։ Գործում է կրեդիտային համակարգ 100 բալանոց սանդղակով։

Բակալավրի աստիճան ունեցողները կարող են իրենց ուսումը շարունակել համալսարանի որևէ մագիստրոսական ծրագրերով: Համալսարանը պատրաստում է նաև Բիզնեսի կառավարման մագիստր, գիտությունների թեկնածուներ (PhD) և գիտությունների դոկտորներ։ Համալսարանն Ուկրաինայում առաջինն էր, որ միացել է դոկտորական կրթության շրջանակներում բարեփոխումների Բոլոնիայի գործընթացին[25]։

ԿՄԱ-ն երկլեզու հաստատություն է` ուկրաիներեն և անգլերեն։ Հիմնական լեզուն ուկրաիներենն է։ Համալսարանն առաջարկում է բիզնես-դասընթացներ անգլերեն լեզվով` համագործակցելով Կանադայի Էդմոնտոնի ՄաքԷվան համալսարանի հետ (անգլ.՝ MacEwan University)։ ԿՄԱ համալսարանը միջազգային ուսանողների համար կազմակերպում է ամենամյա ամառային դպրոց Ուկրաինայի ուսումնասիրությունների համար եւ «Անցումային ուսումնասիրություններ. Ուկրաինան եւ հետխորհրդային տարածքը» խորագրով անգլերեն ծրագիր։ Առաջարկվում է «Գերմանական և եվրոպական ուսումնասիրությունները» մագիստրատրոսական ծրագիր Ենայի համալսարան հետ համագործակցելով։

Ուկրաինայի այլ պետական համալսարանների նման, ուսանողները կառավարությունից ստանում են համեստ ամսական կրթաթոշակ։ Գումարի չափը կախված է ուսանողի եռամսյակի առաջադիմությունից։ Կան մի շարք մասնավոր կրթաթոշակներ լավագույն ուսանողների համար։ Ոուսանողները նաև պարգեւատրվում են իրենց հասարակական գործունեության համար, մրցանակներ են տրվում նրանց, ովքեր մեծագույն ներդրում են ունենում ԿՄԱ վերածննդի գործում կամ այն մարդկանց, ովքեր աչքի են ընկնում ուկրաինական լեզվի և մշակույթի խթանման գործում։

ԿՄԱ-ն պետական համալսարանը ղեկավարվում է Ուկրաինայի կառավարության Վերստուգիչ Խորհրդի կողմից: Համալսարանի ամենաբարձր պաշտոնյան ԿՄԱ նախագահն է։ Կրթությունը և հետազոտությունների համակարգվում են գիտական խորհրդի կողմից: Մի քանի պետական մարմինները խորհրդակցում են համալսարանի կառավարմանը: Դրանք ներառում են Միջազգային խորհրդատվական խորհուրդը, Հոգաբարձուների խորհուրդը, Ուսանողական խորհուրդը և Արվեստի խորհուրդը[26]:

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՄԱԱՀ ընդունելությունը բաց է, ինչպես էլ ուկրաինայի, այնպես էլ միջազգային դիմորդների համար` ընդունելության քննական միավորների հիման վրա: Ընդունելության քննությունները ներառում են բազմաթիվ թեստեր մի շարք առարկաներից, այդ թվում, ուկրաիներեն, անգլերեն, իրավունք, մաթեմատիկա, Կիև-Մագիլայի ակադեմիայի պատմություն,, հումանիտար առարկաներ (գրականության կամ պատմություն), բնագիտական առարկաներ։ Ինչպես նաև թեստերը մեքենայացված են: Ընդունելության այս կարգը ներդրվել է, որպեսզի բացառի ընդունելության գործընթացում ենթադրյալ կոռուպցիան: Ընդունելության թեստերը համարվում են դժվարին և ընդգրկում է առարկաների լայն շրջանակ, որոնք բնորոշ չեն Ուկրաինայի բուհերի մեծ մասին։ Կիև-Մոգիլայի ակադեմիայի պատմության գիտելիքների թեստավորումը բացառիկ է Ուկրաինայի համալսարաններում։ Այն մտցվել է, Ուկրաինայի պատմության մեջ համալսարանի ունեցած դերից ելնելով։ Համալսարանն ունի նաև նախաբուհական բաժին, որը կազմակերպում է Թեստերի նախապատրաստման դասընթացներ[27][28]։

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՄԱ համալսարանը համագործակցում է մի շարք համալսարանների հետ, ինչպես երկկողմ համաձայնագրերի և ծրագրերի միջոցով, այնպես էլ Էրազմուս Մունդուսի նման սխեմաներով։

Ընթացիկ երկկողմ համաձայնագրերի աղյոււսակ

Երկիր Համալսարան Երկիր Համալսարան
Կանադա Կանադա Տորոնտոյի համալսարան Ֆինլանդիա Ֆինլանդիա Հելսինիկիի համալսարան
Կանադա Կանադա Մանիտոբայի համալսարան Գերմանիա Գերմանիա Սթրալսանդ համալսարան
Կանադա Կանադա Արևմտյան Օնտարիայի համալսարան Լիտվա Լիտվա Մենեջմենտի և տնտեսագիտության համալսարան ՄՄԴ
Ֆրանսիա Ֆրանսիա Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
(ֆր.՝ Sciences Po)
Նորվեգիա Նորվեգիա Նորվեգիայի մենեջմենթի դպրոց
Ֆրանսիա Ֆրանսիա Բարձրագույն նորմալ դպրոց (Փարիզ)
(ֆր.՝ École Normale Supérieure)
Լեհաստան Լեհաստան Վարշավայի համալսարան

Հիմնական առանցքային հետազոտությունները կատարվում են տնտեսագիտության, իրավունքի և հումանիտար ոլորտներում:

Գրականության մեջ և մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիև-Մոգիլայի ակադեմիայի Ուկրաինայի պատմության մեջ ունեցած նշանակությունն ընդգծելու նպատակով 1992 թվականին թողարկվել է փոստային նամականիշ[29]։

Կիևո-Մոգիլայական ակադեմիայի շենքը պատկերվել է 500 գրիվեն թղթադրամի վրա, որը շրջանառության մեջ է մտել 2006 թվականին:

Կիև-Մոգիլայի ակադեմիան հիշատակվում է մի շարք վեպերում: Նիկոլայ Գոգոլի Տարաս Բուլբա վեպի գլխավոր հերոսներ Օստապ և Անդրեյ Բուլնան Կիև Մոգիլայի ակադեմիայի շրջանավարտներ էին[30]։ Կիև-Մոգիլայի կոլեգիան հիշատակվում է Պավել Զագրեբելնիի մի քանի վեպերում, այդ թվում Հարավային կոմֆորտ (1986) եւ Ես, Բոգդանս (1983)[31][32]։ Նիկոլայ Լեսկովը հիշատակում է Կիևի հոգևոր ակադեմիան «Պեչորսկիե անտիկի» (1882) վիպակում[33]։

Կիև-Մոգիլայական ակադեմիայի նշանակություն (1632-1817)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում Կիևի ակադեմիան դարձել է լուսավորության աղբյուր: Հենց Կիևի ակադեմիայի շրջանավարտներն են հիմնել Ռուսաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունները, նաև Ակադեմիայի դասախոսների ավելի քան 80 տոկոսը բաղկացած էր ԿՄԱ շրջանավարտներից։ Ակադեմիայում սովորում էին ուկրաինացիներ, ռուսներ, բելառուսներ, ռումինացիներ, մոլդովացիներ, սերբեր, բոսնիացիներ, չեռնոգորցիներ, բուլղարներ, հույներ, իտալացիներ։ Սերբիայի, Բուլղարիայի մշակութային գործիչները նույնպես դիմել են` խնդրելով Կիևի ակադեմիայից ուսուցիչներ ուղարկել։

Ակադեմիան տվել է զգալի թվով հասարակական գործիչներ: Նրա սաները ուսուցանել են Մոսկվայի Սլավոնա-հունա-լատինական ակադեմիայում, Պետերբուրգի Ալեքսանդր-Նևսկու ճեմարանում և Կազանի հոգևոր ակադեմիայում։

«Կիև-Մոգիլայի Ակադեմիան անուններում։ XVII—XVIII դարեր» հանրագիտարանում, որը հրատարակվել է 2004 թվականին, բերվում են 1 482 գործիչների անունները, որոնք կապված են ակադեմիայի հետ։ Կիևի Մոգիլայի Ակադեմիայից են եղել 14 հեթմաններ, մասնավորապես.

500 գրիվեն Կիեւո-Մոգիլայական ակադեմիայի պատկերով

Սուրբ ճանաչված մետրոպոլիտներից.

Ակադեմիայի հետ են առնչվում Մելեթի Սմոտրիցկիի, Ֆեոֆան Պրոկոպովիչի, Ղազար Բարանովիչի, Գրիգորի Սկովորոդաի, Մաքսիմ Բերեզովսկիի, Արտեմի Վեդելի և այլոց ճակատագրերը։ Ակադեմիայում որոշ ժամանակ սովորել է նաև Միխայիլ Լոմոնոսովը։

Ուկրաինայի փոստային նամականիշ, նվիրված Կիեւո-Մոգիլայական ակադեմիային, 1992 թվական

ԿՄ կոլեգիայի առավել հայտնի գործիչներից են.

Այնտեղ աշխատել են և դաստիարակվել են բազմաթիվ նշանավոր հասարակական, մշակույթի և լուսավորության գործիչներ

Ակադեմիայում սովորել են.

  • Պորֆիրի Զերկալնիկով. Ազատագրական պատերազմի ժամանակ կատարել է ցարի դիվանագիտական հանձնարարությունները, որից հետո Մոսկվայում համագործակցել է Եպիֆանի Սլավինեցկիի հետ
  • Կարիոն Իստոմին. առաջին պատկերաազարդ ռուսական «Այբբենարանի» և «Փոքր քերականության» հեղինակն է եղել
  • Կոնոն Զոտով. հայտնի ռազմական գործիչ, որը նավի կառավարման տեխնիկայի մասին առաջին ռուսական գրքի հեղինակն է եղել
  • գեներալ-ֆելդմարշալ Բորիս Շերեմետև. Պետրոս І-ի զինակիցներից է եղել և այլն։

Կիևի ակադեմիայում մշտապես սովորել են բելառուսները: Նրանց թվում է եղել հայտնի ապագա գիտնական Սիմեոն Պոլոցկին (1620-1680)։

Ակադեմիայի շրջանավարտները Ռուսաստանի և Բելառուսի մի շարք դպրոցների հիմնադիրներից են եղել, հատկապես XVIII դարում։ Նրանք հիմնել են դպրոցներ և ճեմարաններ Ռուսաստանի գրեթե բոլոր քաղաքներում. Մոսկվայում, Պետերբուրգում, Սմոլենսկում, Ռոստովում, Տոբոլսկում, Իրկուտսկում, Խոլմոգորներում, Տվերում, Բելգորոդում, Սուզդալում, Վյատկայում, Վոլոգդայում, Կոլոմնայում, Ռյազանում, Պսկովում, Վելիկի Ուստյուգում, Աստրախանում, Կոստրոմայում, Վլադիմիրում Կլյազմեի վրա և այլ քաղաքներում: Այս դպրոցների ուսուցիչները հիմնականում Ակադեմիայի շրջանավարտներն են եղել։ Արքեպիսկոպոս, լուսավորիչ, գիտնական, Ակադեմիայի սան և ռեկտոր Գեորգի Կոնիսկին Մոգիլյովում ճեմարան է բացել, որը դարձել է Բելառուսի կրթության կենտրոն։

Վարկանիշ և հեղինակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվականին Ուկրաինայի լավագույն բուհերը գործատուների աչքերով  Корреспондент.net -ի վարկանիշային աղյուսակում НаУКМА-ն Ուկրաինայի բուհերի շարքում զբաղեցրել է երրորդ տեղը[34]։
  • 2007 թվականին «Զերկոլո նեդելի» շաբաթաթերթի վարկանիշային աղյուսակում НаУКМА զբաղեցրել է երրորդ տեղը 200 ուկրաինական Բուհերի թվում[35]
  • 2007 թվականին «Դենգի» պարբերականի վարկանիշային աղյուսակում НаУКМА զբաղեցնում է առաջին տեղը հումանիտար ու տնտեսական ոլորտներում և երկրորդ տեղը իրավական ոլորտում մասնագետների պատրաստման վարկանիշային սանդղակում[36]։
  • 2008 թվականին 228 ուկրաինական Բուհերի վարկանիշում, ըստ Ռինատ Ախմետովի «Ուկրաինայի Զարգացում» բարեգործական հիմնադրամի, НаУКМА բաժանել է երկրորդ տեղը Կիևի Պոլիտեխնիկական ինստիտուտի հետ (առաջինը միմյանց միջև բաժանել են Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանը և Յարոսլավ Իմաստունի անվան Ազգային իրավաբանական ակադեմիան)[37]։
  • 2009 թվականին, ըստ գիտական ու բարձրագույն կրթական հաստատությունների հղումների միջազգային ինդեքսի մոնիտորինգի, НаУКМА ստացել է 36-րդ տեղը ուկրաինայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների թվում[38]
  • 2009 թվականին ըստ «Կոմպաս-2009» («Կորրեսպոնդենտ» պարբերական, 2009 թվականի մայիսի 22) համազգային վարկանիշի արդյունքների, НаУКМА զբաղեցրել է 2-րդ տեղը[39]։
  • 2010 թվականին, ըստ Ուկրաինայի լավագույն բուհեր վարկանիշի, որը կազմվել է հաշվի առնելով լավագույն գործատուների գնահատականները («Կորրեսպոնդենտ» պարբերական, 2010 թվականի մայիսի 21-ին), ԿՄԱԱՀ-ն զբաղեցրել է 2-րդ տեղը:
Կիևի Մոգիլայական բիզնես դպրոց, որը երեք անգամ ճանաչվել է Ուկրաինայի` տարվա լավագույն բիզնես-դպրոց, ըստ «Դելովոյ» ամսագրի վարկանիշի[40]
Վարկանիշ 2007 2008 2009 2010
Կոմպաս 2[41] 2 2[42] 4[43]
Զերկալո Նեդելի/ՅՈւՆԵՍԿՕ 3[44] 9[45] 8[46] -
Դենգի 2[47] 2[48] 2[49] 2[50]
Կորրեսպոմդենտ (ամսագիր) 2[51] 3[52] - 2[53]
Մեկնաբանություն - - - 2[54]
Կիևի ուսանողական խորհուրդ - - 3[55] -
Webometrics - - 9 2[56]
4 International Colleges & Universities - - - 9[57]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի կրթության և գիտության նախկին նախարար Դմիտրի Տաբաչնիկը բացասական է բնութագրում ակադեմիայում գործերի արդի վիճակը, նրան համեմատելով ռուսական աշխարհիկ «աստղ» Քսենիա Սոբչակի հետ[58]

Գիտեք, Ռուսաստանում մի հայտնի աստղ կա, որը ոչ երգել, ոչ պարել, ոչ էլ բեմում խաղալ գիտի։ Բայց սկանդալներ է սարքում ցանկացած աշխարհիկ երեկույթում, իր նկատմամբ կասկածելի ուշադրության մակարդակը պահպանելով։ Նա հայտնի ընտանիքից է, նրա հայրը, երբեմնի քաղաքագլուխներից է եղել։ Ահա այդպես էլ կրթության ոլորտում մենք նույնպես ունենք նման մի աստղ։ Դա Կիև-Մոգիլայի ակադեմիան է, որն անվրդով դատվում է կրթության բոլոր նախարարների հետ և միշտ նույն արդյունքով... Եթե կրթության ոլորտում չկա ինչ-որ ձեռքբերում, ինչպես, օրինակ, Շևչենկոյի համալսարանում, Կիևի պոլիտեխնիկում — այնտեղ կարող են ամեն տարի թվել, թե նրանց ուսանողներից քանիսն են հեղինակավոր մրցույթներում, ինտելեկտուալ խաղերում շահել, քանի պրոֆեսորներ են հրավիրվել արտասահմանից, որքան պետական պարգևներ են ստացել, իսկ ինչ-որ մեկն այս ամենը փոխհատուցում է աշխարհիկ միջոցառումներ անցկացնելով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. The University of Kyiv-Mohyla Academy
  3. ԿՄԱ Ազգային համալսարանի պաշտոնական կայք (անգլ.)
  4. "NaUKMA foreign partners".
  5. European University Association (EUA) պաշտոնական կայք
  6. 6,0 6,1 Yuliya Popova Education problems deeper than language. (անգլ.)
  7. Киево-Могилянская академия — Сайт истории Киева
  8. История Русов или Малой России. — М., 1846.
  9. Национальный университет «Киево-Могилянская академия»
  10. Т.Г.Яковлева. Гадячский договор - легенда и реальность
  11. НаУКМА — Історична довідка
  12. Национальный университет «Киево-Могилянская академия» (НаУКМА) — Вузы Киева — Все про Украину
  13. Киевской Духовной Академии — 300 лет :: Киевская Русь
  14. Ректор Волынской духовной семинарии протоиерей Петр Влодек: "В годы хрущовских гонений претензий к студентам и преподавателям Духовной семинарии не имело только похоронное бюро" Православие в Украине
  15. Сайт выпускников Киевского высшего военно-морского политического училища.
  16. Ректор Волынской духовной семинарии. Первый ректор возрожденной Киевской духовной семинарии.
  17. Протоиерей Петр Влодек. «Нужно было из ничего создавать семинарию» (ռուս.)
  18. Р О З П О Р Я Д Ж Е Н Н Я. ГОЛОВИ ВЕРХОВНОЇ РАДИ УКРАЇНИ. Про відродження Києво-Могилянської Академії . Ուկրաինայի Ռադայի 1991 թվականի սեպտեմբերի 19-ի որոշում Կիև Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարանի բացման մասին (ուկր.)
  19. «Відомості Верховної Ради (ВВР), 1991, N 49, ст. 685»։ Վերցված է 2007-08-16 
  20. ВІТАЄМО ВАС НА СТОРІНЦІ ВИПУСКНИКІВ НаУКМА!!! ԿՄԱԱՀ շրջանավարտների ցանկ (ուկր.)
  21. Օստրոգի համալսարանի ամանակագրություն oa.edu.ua. կայքում (ուկր.)
  22. [http://www.razom.ukma.edu.ua/ 22 листопада – 8 грудня 2004 року Акція громадянської непокори НаУКМА. Хронологія подій.]
  23. Departments.
  24. The University of Kyiv-Mohyla Academy. Jan 08 - 9 Feb 12 Համալսարանի տվյալներ (անգլ.)
  25. Iryna Prymachyk. The doctor is in: Kyiv-Mohyla Academy starts Ph.D. program Oct. 8, 2008 (անգլ.)
  26. Boris Pleskovic Capacity Building in Economics Education and Research - Page 168
  27. ԿՄԱԱՀ ընդունելության կարգը (ուկր.)
  28. "Foreign students at NaUKMA".
  29. "Publishing House Marka Ukrayiny." Києво-Могилянська академія - перший вищий навчальний заклад, визначний культурний і освітній центр в Україні. 27.11.1992 №32 կատալոգ,, © 2005 Марка України
  30. "Southern Comfort by P. Zahrebelnyi"
  31. Павел Архипович Загребельный. Я, Богдан. առցանց տարբերակ(ռուս.)
  32. Павел Архипович Загребельный. Южный комфорт. առցանց տարբերակ, (ռուս.)
  33. Печерские антики (1882) (ռուս.)
  34. 03 Корреспондент.net 03 Июня 2005, 13:49
  35. Зеркало недели № 11 (640) 24 — 30 марта 2007
  36. Деньги № 25 22.03.2007
  37. Сводный рейтинг ВУЗов
  38. http://api.ning.com/files/1sh4va--u0AZgLr4sm-UKb8mWCTprY7OTz0wg0GoyE1-ktX8*wNEXfk-sZHGtKrxgWAfh3*or7l2qxmDGsnAGXGuCL9JeRtQ/RankingUA_Scopus.pdf - данные мониторинга крупнейшей библиографической научной базы мира — Scopus. За даними проекту «Українські науковці в світі», http://uascientist.ning.com/profiles/blogs/novina-tizhnya-rejting-vischih
  39. Корреспондент опубликовал рейтинг лучших украинских вузов — Korrespondetn.net
  40. «Етапи росту kmbs»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին։ Վերցված է 2008-11-12 
  41. Загальний рейтинг ВНЗ 2007—2008
  42. Загальний рейтинг ВНЗ 2009
  43. Загальний рейтинг ВНЗ 2010
  44. «Дзеркало тижня» № 11 (640) 24 — 30 березня 2007.
  45. Університетські рейтинги за проектом ЮНЕСКО. «Топ 200 Україна» в 2008 році. «Дзеркало тижня» № 19 (747) 30 травня — 5 червня 2009.
  46. «Топ 200 Україна» у 2009 році. «Дзеркало тижня» № 22 (802) 12 — 18 червня 2010.
  47. Общий рейтинг ВУЗов Украины 2007
  48. Общий рейтинг ВУЗов Украины 2008
  49. Общий рейтинг ВУЗов Украины 2009
  50. Журнал «Деньги» склав рейтинг ВНЗ
  51. «Корреспондент» № 15 (254) от 21 апреля 2007 г.
  52. «Корреспондент» № 14 (303) от 12 апреля 2008 г.
  53. Корреспондент от 21 мая 2010, № 19.
  54. Рейтинг украинских вузов
  55. Таблица результатов рейтинга 02.07.2009
  56. Webometrics Ranking of World Universities
  57. 4 International Colleges & Universities 2010
  58. Табачник сравнил Могилянку и её студентов с Собчак. — Лига, 25 февраля 2013 года.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]