Պոետիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնարդո Բրունիի՝ Արիստոտելի պոետիկայի թարգմանությունը

Պոետիկա (< հունարեն ποιητική — ստեղծագործելու արվեստ, բանաստեղծական արվեստ), գրականագիտության և արվեաոագիտության ճյուղերից։ Անցյալում և ներկայումս «Պոետիկա» տերմինի մեջ դրվել են տարբեր իմաստներ։ Անտիկ աշխարհում Պոետիկա ասելով հասկանում էին գեղարվեստական գրականության (կամ, ինչպես այն ժամանակ ընդունված էր՝ պոեզիայի) գիտական ըմբռնման ամբողջական տեսությունը։ Այսպես գրական տարբեր տեսակների քննությանը նվիրված իր աշխատությունը Արիստոտելը կոչել է «Պոետիկա» (կամ «Պոեզիայի արվեստի մասին»)։ Նոր ժամանակներում ևս Պոետիկաի հաճախ նույնացվել է գրականության տեսական քննության հետ ընդհանրապես, և գրականության աեսության գրքերը ուղղակի կոչվել են «Պոետիկա»։ Սակայն ժամանակակից գիտության մեջ Պոետիկան սովորաբար համարվում է հատկապես այն բաժինը, որն զբաղվում է արվեստի և գրականության երկերի գեղարվեստական յուրահատկության ուսումնասիրությամբ։ Պոետիկաի հարցերի շրջանակի մեջ մտցվում են երկերի կառուցվածքը, պատկերավորությունն ու արտահայտչամիջոցները, ժանրային, տաղաչափական և մյուս առանձնահատկությունները։«Պոետիկա» տերմինը հաճախ կիրառվում է նաև որևէ գեղարվեստական ուղղության, հոսանքի կամ առանձին հեղինակների ստեղծագործության առանձնահատուկ գծերը ցույց տալու համար։ Օրինակ, կարելի է խոսել կլասիցիզմի, ռոմանտիզմի կամ սիմվոլիզմի, քննադատական ռեալիզմի կամ սոցիալիստական ռեալիզմի (որպես գեղարվեստական որոշակի համակարգերի) Պոետիկաի մասին։ Կարող է քննության նյութ դառնալ նաև առանձին արվեստագետների (ասենք՝ Աբովյանի կամ Կոմիտասի, Չարենցի կամ Սարյանի) Պոետիկա, այսինքն՝ նրանց ստեղծագործության գեղարվեստական յուրահատկությունների ամբողջությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 348