Պետրո Կոնաշևիչ-Սահայդաչնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրո Կոնաշևիչ-Սահայդաչնի
ուկրաիներեն՝ Петро Конашевич-Сагайдачний
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 9, 1582
ԾննդավայրKulchytsi, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Մահացել էապրիլի 20, 1622(1622-04-20) (39 տարեկան)
Մահվան վայրԿիև, Կիևի վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Քաղաքացիություն Ռեչ Պոսպոլիտա
Կրոնուղղափառություն և ուղղափառություն
ԿրթությունOstroh Academy?
Մասնագիտությունդիվանագետ, սպա և քաղաքական գործիչ
ԱմուսինАнастасія Повченська?
Զբաղեցրած պաշտոններԶապորոժյան զորքերի հետման
 Petro Konashevych-Sahaidachnyi Վիքիպահեստում

Պետրո Կոնաշևիչ-Սահայդաչնի (ուկրաիներեն՝ Петро Конашевич-Сагайдачний; լեհ.՝ Piotr Konaszewicz-Sahajdaczny; born near 1582[1] Կուլչիցիում, այժմ Սամբորի շրջան հուլիսի 9, 1582, Kulchytsi, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - ապրիլի 20, 1622(1622-04-20), Կիև, Կիևի վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա[1], եղել է ուկրաինական քաղաքական և քաղաքացիական առաջնորդ, լեհ-լիտվական համագործակցության ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային փայլուն ռազմական ղեկավար։ Լինելով կազակ հեթման, նա կազակների անկանոն ռազմական կազմավորումը վերածել է կանոնավոր բանակի։ Նրա ղեկավարությամբ կազակները, ուղղափառ հոգևորականներն ու գյուղացիները սկսել են ի հայտ գալ որպես միասնական ժողովուրդ։ Նրա զորքերը նշանակալի դեր են խաղացել 1621 թվականին թուրքերի դեմ Խոտինի ճակատամարտում[2]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փուբուհ ընտանիքի զինանշանը, որին պատկանում էր Պետրո Սահայդաչնին
Պետրո Կոնաշևիչ-Սահայդաչնի, հեթման

Պետրո Կոնաշևիչը ծնվել է Կուլչիցի գյուղում Սամբիրից երեք մղոն հեռավորության վրա, ազնվական ընտանիքում։ Նրա հոր ազգանունը Կոնոնովիչ էր [3]: Ավարտել է Վոլինիայի Օստրոհ ակադեմիան։ Նրա դպրոցի ընկերը Մելետի Սմորթրիցկին «Հրամատիկա» գրքի հեղինակն էր, որով ուկրաինացիների, ռուսների և բելառուսների բազմաթիվ սերունդներ սովորում էին սլավոնական լեզվի քերականությունը։ Վաղ հասակից նա սովորում է զենքի և ձիավարման հմտություններ, միանում է Զապորոժյան կազակներին և մասնակցում կազակական ռազմական արշավանքների։ Նրա տաղանդը ռազմական ոլորտում, ռազմավարությունը, խիզախությունն ու մեծ դժվարությունների ժամանակ առաջնորդություն ցուցաբերելու ունակությունը ձեռք են բերվել կազակների առաջնորդ Սամիլիո Կիշկայի առաջնորդությամբ։ Հետագայում Սահաիդաչնին տեղափոխվում է Լվիվ, իսկ այնուհետև Կիև, որտեղ նա դառնում է Կիևանի դատավոր և դաստիարակ Աքսակ ընտանիքում։

Խոշոր արշանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ թուրքական արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարի վերջին Պետրո Կոնաշևիչ-Սահայդաչնին ուղևորվում է դեպի Զապորոժիե, որտեղ 1605 թվականին ընտրվում է որպես Զապորոժյան կազակների առաջնորդ։ Նրա վերահսկողության ներքո եղած զորքը մասնակցում է արշավների Ղրիմի թաթարների և թուրքերի դեմ։ Կազակների նավատորմը գրավում է թուրքական ամրոցը՝ Վարնան, այրում և ոչնչացնում է ուժեղ թուրքական նավատորմը (10,000 նավակ)։ Իսկ 1616 թվականին իր ծովային արշավանքների ժամանակ (Ղրիմի և Թուրքիայի համար) Ղրիմի թերակղզում գրավում է Կաֆան (Թեոդոսիա)՝ ստրուկների առևտրի ամենամեծ կենտրոնը։ Նա ստրկությունից ազատում է շատ քրիստոնյա տղամարդկանց, կանանց և երեխաների։

Մոսկովյան արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1618 թվականին Սահաիդաչին միանում է հակաթուրքական սուրբ լիգային։ Մինչ նա կռվում էր թուրքերի հետ, Լեհ-լիտվական համագործակցությունը խնդրում է նրա օգնությունը Մոսկվայի (ռուս. ՝ Цардом) հետ պատերազմելու համար։ նրանք ուզում էին, որ նա լեհ-լիտվական համագործակցության թագավոր Վլադիսլավ IV Վասային Մոսկվայի մոտ ապահովի 20,000 կազակներով։ Պետրո Կոնաշևիչ-Սահայդաչնին կատարում է նրանց ցանկացածը և գրավում Պուտիվլ, Կուրսկ, Լիվնի, Ելեց և շատ այլ քաղաքների բերդերը։ Սերպուխովի մոտ Սահայդաչնին ստիպում է մուսկովյան բանակին փախչել։ Մուսկովյան զորքերը վոյեվոդի Գ. Վոլկոնսկիու հրամանատարությամբ ստիպում են կազակների կազմը շրջանցել, բայց չեն կարողանում կանգնեցնել կազակների գնդերի առաջխաղացումը դեպի Մոսկվա։ 1618 թվականի սեպտեմբերին նա ստիպում է փախչել մուսկովյան մեկ այլ ազնվականի՝ Վասիլիի Բուտուրլինի բանակին։ Ավելի ուշ Ջան Կարոլ Չուդկիևիչը և Սահայդաչնին պաշարում են Մոսկվան և հոկտեմբերի 11-ին անհաջող փորձ կատարում գրավելու Արբաթ Գաթիսը։

Հոկտեմբերի վերջին Սահայդաչնիի բանակը շարժվում է ասպատակելու դեպի Մոսկվայից հարավ շրջանները։ Այդ արշավանքի ժամանակ գրավվում է Սերփուկով քաղաքը, իսկ դեկտեմբերի սկզբին` Կալուգան։ Յան III Սոբեսկին գրել է, որ իր հաջող արշավանքը խուճապ է առաջացրել ռուսների մեջ և նրանց հարկադրել է անմիջապես հնարավոր բանակցությունների մասին մտածել։ Ամբողջ արշավանքը վերջապես 1618 թվականի դեկտեմբերին գագաթնակետին է հասնում պայմանագրի ստորագրումով (Truce of Deulino)։ Արդյունքում համագործակցությունը մեծագույն տարածքային ընդլայնում է ունենում։

Կազակների արշավանքը դեպի Մոսկվա նկարագրվել է ուկրանիացի պատմաբան Վալերի Սմոլիի կողմից որպես Սահայդաչնիի կենսագրության ոչ լավագույն էջ[4]։ Սահայդաչնին և իր կազակները իրենց համարել են որպես օրթոդոքս քրիստոնյաների աջակիցներ և Մոսկվայի հնարավոր դաշնակիցներ[5]։

Սակայն նրանք թողեցել են այն «արյունոտ հետքը», որը տարածվում էր Լիվնիից մինչև Մոսկվա և դեպի Կալուգա ու Կիև [6]։ Ռուս, ուկրաինացի և ամերիկացի պատմաբանների ուսումնասիրության մեջ կազակները մեղադրվել են ուղղափառ եկեղեցիների, քաղաքների, գյուղերի ոչնչացման և թալանման մեջ, երեխաների և կանանց սպանելու համար, որոնք պատկանել են ուղղափառ (հունական) քրիստոնեական եկեղեցուն [7][8][9]։ Ավելի ուշ Սահայդաչնին խնդրում է Երուսաղեմի պատրիարք Թեոփանոս III-ին ներել իրեն[5]։ Սահյդաչնին վերադառնում է Զապորժիե և ոչ միայն չճանաչվում որպես առաջնորդ այլև Ուկրաինայի հեթման (մեկ այլ աղբյուր պնդում է, որ 1621 թվականին նա եղել է Համագործակցության գրանցված կազակների գնդի գնդապետ) [5]։ Լեհերի հետ կոնֆլիկտից խուսափելու համար Սահայդաչնին համաձայնվում է կազակների գրանցումը սահմանափակել 3000 տղամարդու, մնացածները համարվում էին գյուղացիներ։ Նա նաև արգելում է կազակների չարտոնված ծովային արշավանքները դեպի Թուրքիա, և թագավորը Սահայդաչնիին իրավունք է տալիս կոչվել կազակների առաջնորդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://history.org.ua/?termin=Konashevich_Sagaidachny
  2. title=History of Ukraine | author=Nataliia Polonska-Vasylenko | publisher="Libid" press Kyiv | year=1992 | volume= 1 | page=440}} Adrian Kashchenko (1917). A Short History of the Zaporozhian Host (4th ed.). Ukrainian press in Katerinoslav, Leipsig, Germany. էջեր 91–92.
  3. Nataliia Polonska-Vasylenko (1992). History of Ukraine. 1. "Libid" press Kyiv. p. 440. Adrian Kashchenko (1917). A Short History of the Zaporozhian Host (4th ed.). Ukrainian press in Katerinoslav, Leipsig, Germany. pp. 91–92
  4. Valery Smolyi, Peter Sahadachny: knight, politician, man. Vitchizna, 13, #1, 189-194 (1990)(Валерій Смолий, Петро Сагайдачний: воїн, політік, людина. Вїтчизна, 13, №1, 189-194 (1990)),«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. 5,0 5,1 5,2 Valery Smolyi, Peter Sahadachny: knight, politician, man. Vitchizna, 13, #1, 189-194 (1990)(Валерій Смолий, Петро Сагайдачний: воїн, політік, людина. Вїтчизна, 13, №1, 189-194 (1990)),[1] Արխիվացված 2014-11-13 Wayback Machine
  6. Bel'sk monastery script, Full Collection of the Russian Chronicles, v.34, page 266 (ПСРЛ (Полное собрание русских летописей) т. 34, Бельская летопись, стр 266)[2]
  7. Dmitry Yavornitsky, History of Zaporozhian Cossacs, v.2, chapters 9-10, (Дмитрий Иванович Яворницкий ИСТОРИЯ ЗАПОРОЖСКИХ КАЗАКОВ История запорожских казаков. Киев.: Наук. думка, 1990. - Т. 2. - 660 с. Академия наук Украинской ССР, Археографическая комиссия, Институт истории, Главы 9-10,[3])
  8. G.V. Vernadsky, "Moscow state", III. Restoration, 1619-1654, 3. Russia, Poland and Cossacks(1619-1654) (Г.В. Вернадский "Московское царство", III. Восстановление, 1619-1654 гг, 3. Россия, Польша и казаки (1619-1642 гг.))[4]
  9. Soloviev, Sergei Mikhailovich, "History of Russia from the ancient times", v.IX, chapter 2 (Соловьёв, Сергей Михайлович История России с древнейших времён, Том IX, Глава 2. Продолжение царствования Михаила Феодоровича) [5]