Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Շերեմետև
Ծնվել է ապրիլի 25 (մայիսի 5 ), 1652 [ 1] Ծննդավայր Մոսկվա , Ռուսական թագավորություն [ 2] Մահացել է փետրվարի 17 (28) , 1719 [ 3] (66 տարեկան) Մահվան վայր Մոսկվա , Ռուսական թագավորություն Գերեզման Lazarev Cemetery Քաղաքացիություն Ռուսական թագավորություն Կրթություն Կիև-Մոգիլայան ակադեմիա Մասնագիտություն դիվանագետ Ամուսին Anna Saltykova ? և Yevdokiya Chirikova ? Ծնողներ հայր՝ Պյոտր Շերեմետև , մայր՝ Anna Volynskaya ? Պարգևներ և մրցանակներ Երեխաներ Միխայիլ Շերեմետև [ 1] , Պյոտր Շերեմետև , Նատալիա Դոլգորուկովա [ 1] , Sofya Sheremeteva ? [ 1] , Anna Sheremetev ? [ 1] , Sergey Sheremetev ? [ 1] , Vera Sheremeteva ? [ 1] և Yekaterina Sheremeteva ? [ 1] Boris Sheremetev Վիքիպահեստում
Կոմս Բորիս Պետրովիչ Շերեմետև (ռուս. ՝ Граф Бори́с Петро́вич Шереме́тев , ապրիլի 25 (մայիսի 5 ), 1652 [ 1] , Մոսկվա , Ռուսական թագավորություն [ 2] - փետրվարի 17 (28) , 1719 [ 3] , Մոսկվա , Ռուսական թագավորություն ), ռուս զորավար և դիվանագետ, կոմս (1706 ), գեներալ-ֆելդմարշալ (1701 )։
1685 -1687 թվականներին մասնակցել է Ռեչ Պոսպոլիտայի հետ «Հավիտենական խաղաղության» և Ավստրիայի հետ դաշնակցային պայմանագիր կնքելու բանակցություններին, 1695 -1696 թվականների Ազովյան արշավանքներին ։ 1697 -1699 թթ․ կատարել է դիվանագիտական հանձնարարություններ Լեհաստանում , Ավստրիայում , Իտալիայում և Մալթա կղզում։ Որպես հրամանատար աչքի է ընկել 1700 -1721 թթ․ Հյուսիսային պատերազմում , Նարվայի ճակատամարտում (1700) ղեկավարել է ազնվականական հեծելազորը, 1701 -1705 թթ․՝ զորահրամանատար Լիվոնիայում ։ Ճնշել է 1705 -1706 թթ․ Աստրախանի ապստամբությանը։ Պոլտավայի ճակատամարտում (1709 ) գլխավորել է մարտակարգի կենտրոնի զորքերը։ 1710 թ․ Շերմետևի ղեկավարությամբ ռուսական զորքերը գրավել են Ռիգան ։ 1711 թ․ Պրուտյան արշավանքում ղեկավարել է բանակի գլխավոր ուժերը։ 1712 -1713 թթ․ եղել է հարավային (թուրքական սահմանի վրա) սահմանները հսկող բանակի հրամանատար, 1715 -1717 թվականներին՝ կորպուսի հրամանատար Պոմերանիայում և Մեկլենբուրգում ։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lundy D. R. The Peerage
↑ 2,0 2,1 2,2 Шереметев Борис Петрович // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
↑ 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
↑ Андреевскій орденъ (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб. : 1835. — Т. 2. — С. 274—277.
Советская историческая энциклопедия. — 1976. Т. 16, с. 256
Барсуков А. П. Род Шереметевых. Кн. 1—8. — СПб., 1881—1904.
Заозерский А. И. Фельдмаршал Б. П. Шереметев. — М.: Наука 1989. — 307 с.: ил.
История государства Российского: Жизнеописания. XVIII век. — М.: Изд-во «Кн. палата», 1996. — С. 49—57.
История Северной войны 1700—1721 гг. / Отв. ред. И. И. Росту-нов. — М.: Наука, 1987. − 212 с.: ил., карт. (См. Указ. имен).
Мышлаевский А. З. Фельдмаршал граф Б. П. Шереметев: Военно-походный журнал 1711 и 1712 гг. — СПб.: Воен.-учен. к-т Гл. штаба 1898. — 212 с.
Павленко Н. И. Птенцы гнезда Петрова: [Б. П. Шереметев, П. А. Толстой, А. В. Макаров]. — 2-е изд. — М.: Мысль 1988. — С. 12—115.
Письма Петра Великого, писанныя к генерал-фельдмаршалу… графу Борису Петровичу Шереметеву. — М. Имп. университет, 1774. 172 с.
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 485 )։