Պավել Զագրեբելնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Զագրեբելնի
Ծնվել էօգոստոսի 25, 1924(1924-08-25)[1]
ԾննդավայրՍոլոշինո, Կոբելյակի շրջան, Poltava Okruha, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էփետրվարի 3, 2009(2009-02-03)[2] (84 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և սցենարիստ
Ազգությունուկրաինացի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Ukraine.svg Ուկրաինա
ԿրթությունԴնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարան և Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
Ժանրերվեպ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան Մեդալ Կիևի պաշտպանության համար «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ» Ուկրաինայի հերոս, Պետության շքանշան Order of Bohdan Khmelnytskyi, 3rd class Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ
Изображение автографа
Պավել Զագրեբելնի Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Pavlo Zahrebelnyi (writer) Վիքիպահեստում

Պավել Զագրեբելնի (ուկրաիներեն՝ Загребельний Павло Архипович, օգոստոսի 25, 1924(1924-08-25)[1], Սոլոշինո, Կոբելյակի շրջան, Poltava Okruha, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 3, 2009(2009-02-03)[2], Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող, Ուկրաինայի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1980), Շևչենկոյի մրցանակի դափնեկիր, ԽՄԿԿ անդամ (1960

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Զագրեբելնին ծնվել է Կոբելյակի շրջանի Սոլոշինո գյուղում, գյուղացու ընտանիքում։ Դպրոցն ավարտելով՝ 1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ։

Մասնակցել է Կիևի պաշտպանության համար մղվող մարտերին։ Այնուհետև ավարտել է Կիևի երկրորդ հրետանային ռազմական ուսումնարանը, կրկին եղել է գործող բանակում, վիրավոր վիճակում գերի է ընկել։ 1945 թվականին աշխատել է Արևմտյան Գերմանիայի խորհրդային միսիայում։ 1951 թվականին ավարտել է Դնեպրոպետրովսկի համալսարանը, այնուհետև տասը տարի խմբագրական աշխատանք է կատարել Դնեպրոպետրովսկի մարզային թերթում, «Օտչիզնա» ամսագրում, 1961-1963 թվականներին եղել է «Լիտերատուրնա Ուկրաինա» թերթի խմբագիրը։ 1964-1971 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղարի պաշտոնը, 1979-1986 թվականներին ղեկավարել է գրողների միությունը։ Եղել է ՈւԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր[3]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել տուբերկուլյոզից 2009 թվականին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրվել սկսել է 1949 թվականից։ Լույս են տեսել վեպերի, վիպակների, պատմվածքների ու նովելների ժողովածուներ։

  • «Կախովսկյան պատմվածքներ»։
  • «Տափաստանային ծաղիկներ», 1955։
  • «Ծովափնյա նովելներ», 1958։
  • «Վազք», 1976։

Կիևի Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիան 1965 թվականին Զագրեբելնու սցենարով նկարահանել է «Հրթիռները չպետք է թռչեն» կինոնկարը։

Պիեսներ

  • «Ո՞վ է թեր։ Ո՞վ է դեմ»
  • «Երկիրն ինձ ընդառաջ է ելնում»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի հերոս
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (6.4.1985)
  • Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • «Պատվո նշան» երկու շքանշան
  • Բոգդան Խմելնիցկու III կարգի շքանշան (Ուկրաինա)
  • Իշխան Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան (Ուկրաինա, 1999 թվական, օգոստոս)
  • ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան մրցանակ (1974)
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1980)
  • Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվավոր դիպլոմ (2004 թվական, օգոստոս)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Արխիպ Պանասովիչ (1894-1974 թվականներ)
  • Մայրը՝ Վարվառա Կիրիլովնա (1895-1930 թվականներ)
  • Կինը՝ Շերբան Էլլա Միխայլովնա (1929)
  • Երեխաներ՝ դուստրը Մարինան (1952), որդին՝ Միխայիլ (1957)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Загребельный Павел Архипович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 http://en.for-ua.com/news/2009/02/03/162019.html
  3. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]