Իվան Մազեպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Մազեպա
ուկրաիներեն՝ Іван Степанович Мазепа և լեհ.՝ Jan Mazepa Kolędyński
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1639(1639-03-20)
ԾննդավայրMazepintsi, Կիևի վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Մահացել էսեպտեմբերի 21, 1709(1709-09-21) (70 տարեկան)
Մահվան վայրԲենդերի, Օսմանյան կայսրություն կամ Varnitsa, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանԳալաց
ՔաղաքացիությունRoyal Banner of Stanisław II of Poland.svg Ռեչ Պոսպոլիտա և Flag of Russia.svg Ռուսական թագավորություն
Ազգությունռուսին
Կրոնուղղափառություն և ուղղափառություն
ԿրթությունԿիև-Մոգիլայան ակադեմիա
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
ԱմուսինՀաննա Պոլովեց
Ծնողներհայր՝ Ստեաֆի-Ադամ Մազեպա, մայր՝ Մարիա-Մագդալինա Մազեպա
Զբաղեցրած պաշտոններPrince of the Holy Roman Empire? և Զապորոժյան զորքերի հետման
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան[1] և Սպիտակ Արծվի շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Ivan Mazepa Վիքիպահեստում

Իվան Մազեպա Ստեպանովիչ (մարտի 20, 1639(1639-03-20), Mazepintsi, Կիևի վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - սեպտեմբերի 21, 1709(1709-09-21), Բենդերի, Օսմանյան կայսրություն և Varnitsa, Օսմանյան կայսրություն), Ձախափնյա Ուկրաինայի հետման (1687-1708 թթ.), խոշոր հողատեր։

Տարվելով Ուկրաինայի ինքնուրույնության և այն Ռուսաստանից անջատելու ազգայնական գաղափարներով, Մազեպան գաղտնի բանակցել է լեհ թագավոր Ստանիսլավ Լեշչինսկու, ապա՝ շվեդ, թագավոր Կարլ XII-ի հետ։ 1708 թվականին անցել է Կարլ XII-ի կողմը (տես Հյուսիսային պատերազմ 1700-1721 թթ.)։ 1709 թվականին, Պոլտավայի ճակատամարտում շվեդների պարտությունից հետո, Կարլ XII-ի հետ փախել է թուրքական Բենդերի ամրոցը, որտեղ և մահացել է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազեպան ամենայն հավանականությամբ ծնվել է 1639 թվականի մարտի 30-ին, ուղղափառ ազնվականների ընտանիքում, Կիևի մարզի Մազեպինցի գյուղում, Բելայա Ցերկով քաղաքի մոտ։ Նրա հայրը Ստեփան Ադամ Մազեպան էր (?-1666 թ.), իսկ մայրը՝ Մարինա Մոկիևսկան (1624-1707 թթ.)։ Իվան Մազեպայի նախնիներից ամենահին հիշատակությունը պահպանվել է նրա նախապապ Նիկոլայ Մազեպա-Կոլեդինսկու մասին, որին լեհական թագավոր Սիգիզմունդ 2-րդ Օգոստոսը մարտական ծառայության համար մի ագարակ է շնորհել Կամենեց գետակի ափին։ Այն, աճելով, հետագայում դարձել է Մազեպինցի գյուղը։ Իվան Մազեպայի պապը՝ Միխայիլ Մազեպան, հավանաբար եղել է ծառայության ռուսական ցարի մոտ՝ պահպանելով Ռուսական կայսրության հարավային սահմանները թաթարների ներխուժումից և, որոշ տեղեկություններով, զոհվել է 1620 թվականին՝ թուրքերի դեմ ճակատամարտի ժամանակ։ Հայրը՝ Ստեփան Ադամ Մազեպան, եղել է Բոգդան Խմելինցկու դաշնակիցներից, մասնակցել է Պերեյասլավսկի պայմանագրի կնքմանը՝ ռուս բոյարների հետ։ Սակայն չի հետևել այդ պայմանագրին և հետագայում Վիգովսկի հետմանի հետ մասնակցել է Ռուսական Մեծ Իշխանության ստեղծմանը, որը, սակայն, ադրյունքներչ չի տվել։ 1662 թվականին նա լեհական թագավորի կողմից պալատական պաշտոն է ստացել Չերնիգովսկում և այն զբաղեցրել մինչև մահը (1665 թ.)։ Մարինա Մոկիևսկան սերում էր Բելայա Ցերկով քաղաքի ազնվականական ընտանիքից, որի տղամարդիկ ղեկավար պաշտոններ էին զբաղեցնում Կիևյան կազակական գնդում, իսկ նրա հայրը մի կազակ էր, ով կողք-կողքի կռվել էր Բոգդան Խմելինցկու հետ։ Ժամանակակից ռուս գիտնական Տ. Գ. Տաիրովա-Յակովլևան իր «Մազեպա» ինքնագրության մեջ տեղեկություններ է հաղորդում այն մասին, որ Մարինայի հայրը և եղբայրը Խմելինցկու գնդում ավագներ են եղել և զոհվել են լեհերի դեմ մարտերի ժամանակ 1655 թվականին։ Մարինան ունեցավ երկու երեխա՝ Իվանը և Օլեքսանդրան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Андреевскій орденъ (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 274—277.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 132 CC BY-SA icon 80x15.png